https://arm.sputniknews.ru/20250122/kirancvoskepar-tshanaparhic-hatvats-handznvelu-e-adrbejanin-pvokhvarchapeti-pataskhany-85023508.html
Կիրանց–Ոսկեպար ճանապարհից հատված հանձնվելո՞ւ է Ադրբեջանին. փոխվարչապետի պատասխանը
Կիրանց–Ոսկեպար ճանապարհից հատված հանձնվելո՞ւ է Ադրբեջանին. փոխվարչապետի պատասխանը
Sputnik Արմենիա
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ընդդիմադիր պատգամավորը վիճեցին։ 22.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-22T17:14+0400
2025-01-22T17:14+0400
2025-01-22T17:16+0400
հայաստան
ադրբեջան
կիրանց
ոսկեպար
մհեր գրիգորյան
գառնիկ դանիելյան
սահմանազատում
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/16/82126098_0:17:1100:636_1920x0_80_0_0_13872e29d3dbf8935d7fadf2bdb3f0cb.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահ է, որ հայ–ադրբեջանական բոլոր պայմանավորվածությունները հստակ նկարագրված են մամուլի հաղորդագրություններում։ Նա այդ մասին հայտարարեց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նրան հարցրեց` Կիրանց–Ոսկեպար ճանապարհի, նույն ինքը` Մ4 Հայաստան–Վրաստան ճանապարհի որևէ հատված սահմանազատման արդյունքում հանձնվելո՞ւ է Ադրբեջանին, թե՞ ոչ։Դանիելյանը նշեց, որ փոխվարչապետը ոչինչ չասող պատասխան տվեց։«Դահլիճում գտնվողներից կարող ենք հարցնել` որևէ մեկը ինչ–որ բան հասկացա՞վ ձեր ասածից»,– ասաց պատգամավորը։Գրիգորյանը համամիտ չէր նրա հետ. նա նշեց, որ լիարժեք պատասխանել է հարցին։«Կա մամուլի հաղորդագրություն, թե ինչ ենք մենք պայմանավորվել հանձնաժողովների նիստի ժամանակ։ Եթե ձեր ասածը չկա այդ պայմանավորվածությունների մեջ, ուրեմն չկա նման բան։ Նաև հետաքրքիր է, թե որ աղբյուրից եք ստացել նման տեղեկատվություն»,– ասաց փոխվարչապետը։Հիշեցնենք` հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման նոր հատվածի շուրջ, և համալիր աշխատանքներ կսկսվեն հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ` հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
ադրբեջան
կիրանց
ոսկեպար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/16/82126098_123:0:1100:733_1920x0_80_0_0_9d6b4e16defe4233eaad78ed7e82a4e3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, կիրանց, ոսկեպար, մհեր գրիգորյան, գառնիկ դանիելյան, սահմանազատում, ճանապարհ
հայաստան, ադրբեջան, կիրանց, ոսկեպար, մհեր գրիգորյան, գառնիկ դանիելյան, սահմանազատում, ճանապարհ
Կիրանց–Ոսկեպար ճանապարհից հատված հանձնվելո՞ւ է Ադրբեջանին. փոխվարչապետի պատասխանը
17:14 22.01.2025 (Թարմացված է: 17:16 22.01.2025) ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ընդդիմադիր պատգամավորը վիճեցին։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վստահ է, որ հայ–ադրբեջանական բոլոր պայմանավորվածությունները հստակ նկարագրված են մամուլի հաղորդագրություններում։ Նա այդ մասին հայտարարեց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նրան հարցրեց` Կիրանց–Ոսկեպար ճանապարհի, նույն ինքը` Մ4 Հայաստան–Վրաստան ճանապարհի որևէ հատված սահմանազատման արդյունքում հանձնվելո՞ւ է Ադրբեջանին, թե՞ ոչ։
«Մեր աշխատանքների արդյունքում ձեռք բերած պայմանավորվածությունները հրապարակում ենք, և այդ շրջանակից դուրս չենք գալիս, սակայն ունենք կանոնակարգ, որտեղ հստակ նկարագրվում է, թե ինչպես են կայացվում որոշումները, ինչպես են դրանք մտնում ուժի մեջ։ Կարծում եմ` այս շրջանակում դուք կարող եք գտնել ձեր հարցի պատասխանը»,– պատասխանեց Գրիգորյանը։
Դանիելյանը նշեց, որ փոխվարչապետը ոչինչ չասող պատասխան տվեց։
«Դահլիճում գտնվողներից կարող ենք հարցնել` որևէ մեկը ինչ–որ բան հասկացա՞վ ձեր ասածից»,– ասաց պատգամավորը։
Գրիգորյանը համամիտ չէր նրա հետ. նա նշեց, որ լիարժեք պատասխանել է հարցին։
«Կա մամուլի հաղորդագրություն, թե ինչ ենք մենք պայմանավորվել հանձնաժողովների նիստի ժամանակ։ Եթե ձեր ասածը չկա այդ պայմանավորվածությունների մեջ, ուրեմն չկա նման բան։ Նաև հետաքրքիր է, թե որ աղբյուրից եք ստացել նման տեղեկատվություն»,– ասաց փոխվարչապետը։
Հիշեցնենք` հունվարի 16-ին
ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման նոր հատվածի շուրջ, և համալիր աշխատանքներ կսկսվեն հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ` հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։