https://arm.sputniknews.ru/20250122/inchu-e-hhn-sahmanazatumy-sksum-hjusisic-mirzvojany-parzabanum-e-85029971.html
Ինչո՞ւ է ՀՀ–ն սահմանազատումը սկսում հյուսիսից. Միրզոյանը պարզաբանում է
Ինչո՞ւ է ՀՀ–ն սահմանազատումը սկսում հյուսիսից. Միրզոյանը պարզաբանում է
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանի տեսանկյունից Սյունիքից գործընթացը շարունակելը շատ ավելի շահավետ կլիներ: 22.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-22T19:03+0400
2025-01-22T19:03+0400
2025-01-22T19:28+0400
արարատ միրզոյան
սահմանազատման կանոնակարգ
սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգ
սահմանազատում
դեմարկացիա
արթուր խաչատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74893950_0:359:960:899_1920x0_80_0_0_2365d5135504f7bfa63e9d550268cbb1.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի պնդմամբ` Ադրբեջանի հետ սահմանազատումը չի շարունակվում Սյունիքի մարզից, քանի որ նման գործընթացի համար պետք է երկկողմ համաձայնություն լինի պետությունների միջև։ Այս մասին Միրզոյանն ասաց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԱԳ նախարարի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Սյունիքի մարզում օկուպացված են երկրի զգալի տարածքներ։Նշենք, որ հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հերթական հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության են եկել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համալիր աշխատանքներ են սկսվելու հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ` հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։Նա հերթական անգամ առաջ տարավ այն թեզը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը խաղաղության գործընթացի շատ էական բաղադրիչ, ինչպես նաև հենասյուներից մեկը։Հիշեցնենք, որ 2024 թվականին կողմերը Տավուշում 12 կմ հատվածի սահմանազատում են իրականացրել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74893950_0:298:960:1018_1920x0_80_0_0_0c2c9934f7eed13e35f8a6f427358fbc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, սահմանազատման կանոնակարգ, սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգ, սահմանազատում, դեմարկացիա, արթուր խաչատրյան
արարատ միրզոյան, սահմանազատման կանոնակարգ, սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգ, սահմանազատում, դեմարկացիա, արթուր խաչատրյան
Ինչո՞ւ է ՀՀ–ն սահմանազատումը սկսում հյուսիսից. Միրզոյանը պարզաբանում է
19:03 22.01.2025 (Թարմացված է: 19:28 22.01.2025) Ընդդիմադիր պատգամավորը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանի տեսանկյունից Սյունիքից գործընթացը շարունակելը շատ ավելի շահավետ կլիներ:
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի պնդմամբ` Ադրբեջանի հետ սահմանազատումը չի շարունակվում Սյունիքի մարզից, քանի որ նման գործընթացի համար պետք է երկկողմ համաձայնություն լինի պետությունների միջև։ Այս մասին Միրզոյանն ասաց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԱԳ նախարարի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Սյունիքի մարզում օկուպացված են երկրի զգալի տարածքներ։
Նշենք, որ հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հերթական հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության են եկել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համալիր աշխատանքներ են սկսվելու հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ` հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
«Մենք ասում ենք, որ ունենք օկուպացիայի տակ գտնվող տարածքներ` 200 քառ. կմ–ից ավելի մակերեսով, որոնք պետք է սահմանազատման գործընթացի ժամանակ ներկայացնենք` փաստարկներ, հիմնավորումներ, փաստաթղթեր և այլն։ Սկսել հյուսիսի՞ց, թե՞ հարավից։ Դուք էլի ձեր մտքում մի հատ բան ունեք գծած, որը ձեր մտքում է, իսկ ինձ որ մնար, ՀՀ սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից և ավարտեի Ատլանտյան օվկիանոսով։ Պետք է հասկանալ, որ մոլորակում բացի մեզնից ևս 200 պետություն կա։ Երբ առնչվում ենք այն հարցերին, որոնք միայն Հայաստանին չեն վերաբերում, ապա պետք է հասկանանք, որ որևէ բան կարող ենք անել, երբ երկկողմ համաձայնություն կա այդ մասին»,– նշեց Միրզոյանը։
Նա հերթական անգամ առաջ տարավ այն թեզը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը խաղաղության գործընթացի շատ էական բաղադրիչ, ինչպես նաև հենասյուներից մեկը։
Հիշեցնենք, որ 2024 թվականին կողմերը Տավուշում 12 կմ հատվածի սահմանազատում են իրականացրել։