00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանում սննդի առաքիչներին հարկելը. փորձագետի կանխատեսումները

© SputnikՍննդի առաքիչ. արխիվային լուսանկար
Սննդի առաքիչ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2025
Բաժանորդագրվել
Տնտեսագետի համոզմամբ` կարգավորումն առավելապես ուղղված է ՀՀ–ում առանց գրանցման և շատ հաճախ առանց իրավունքի աշխատող օտարերկրյա քաղաքացիներին օրինական դաշտ բերելուն։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայաստանում սննդի առաքիչներին հարկելը ծառայության գների բարձրացման չի հանգեցնի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Ավելի վաղ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը մտադիր է հարկել սննդի առաքման ծառայություններ մատուցող անհատներին. բացի ավանդական հարկերից, որոնք վճարում են սննդի կետերը կամ առաքման ծառայություն մատուցող ընկերությունները, իրենց պատվերներից ստիպված կլինեն եկամտահարկ վճարել նաև առաքիչները։
Սուրեն Պարսյանը նկատում է, որ սննդի առաքումների ոլորտում կա անկում, քանի որ ներգրավված, օրինակ, ռուս ռելոկանտների մեծ մասը գնացել է Հայաստանից, նաև պատվերների քանակն ու մրցակցությունն է նվազել, հետևաբար այս ոլորտում կտրուկ թանկացումները քիչ հավանական են։
«Եթե տաքսի ծառայությունների նման 1–1.5–ից մինչև 2–3 տոկոս դրույքաչափ կիրառվի, ես չեմ կարծում` այդպիսի կտրուկ թանկացումներ ունենանք, որովհետև այս ոլորտը բավական մրցակցային է»,– նշեց տնտեսագետը։
Պարսյանի խոսքով` օնլայն տաքսի ծառայություններիին 2024 թ. սեպտեմբերի 1–ից հարկման դաշտ բերելը պրոյեկտվելու է նաև առաքիչների վրա, քանի որ նրանք նույնպես օնլայն հավելվածներով են աշխատում։
Նրա համոզմամբ` կարգավորումն առավելապես ուղղված է ՀՀ–ում առանց գրանցման և շատ հաճախ առանց իրավունքի աշխատող քաղաքացիներին (հատկապես Հնդկաստանից եկած) օրինական դաշտ բերելուն։
Պարսյանի տվյալներով` ՀՀ–ում այս պահին ավելի քան 12 հազար Հնդկաստանի քաղաքացի է ապօրինի ապրում և որևէ հարկ չի վճարում։
«Տրամաբանական է, որ նրանք էլ պետք է սկսեն հարկ վճարել, նրանց նկատմամբ էլ պետք է վարել հասցեական քաղաքականություն, ու ստվերայնությունն այդպիսով կկրճատվի։ Որպես աշխատակից` ապօրինի միգրանտները գրանցված չեն։ Այսինքն, ստացվում է` խնդիրը ոչ այնքան եկամուտների հարկումն է, որքան անօրինական միգրանտներին ստվերային դաշտից հանելը»,– նշեց նա։
Տնտեսագետի խոսքով` օտարերկրացիների համար սննդի առաքման ոլորտը գումար վաստակելու շատ հեշտ միջոց է, ու դժվար թե նրանք այս հնարավորությունից հրաժարվեն ու անցնեն այլ ոլորտ։
Նշենք, որ ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով` Հնդկաստանի քաղաքացիների դեպքում գործ ունենք աշխատանքային միգրացիայի հետ։ Նրանց 80 տոկոսը Հայաստանում անօրինական կարգավիճակում է հայտնվում։ Գործատուները մի քանի հազարի համար են դիմում աշխատանքի թույլտվություն ստանալու, մինչդեռ նրանց թիվը տատանվում է 17–18 հազարի շրջանակում։ Մնացածը Հայաստանում ապրում և աշխատում են անօրինական հիմունքներով։
Լրահոս
0