00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան

© SputnikԼիլիթ Մակունց
Լիլիթ Մակունց - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2025
Լիլիթ Մակունց
Բաժանորդագրվել
Քաղաքագետը նշում է, որ Հայաստանի իշխանություններին չի հաջողվել ճիշտ գնահատել ԱՄՆ-ում տիրող իրավիճակը, և դրա մեղքի զգալի բաժինը դրված է դեսպան Լիլիթ Մակունցի վրա։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում Լիլիթի Մակունցի փոխարեն նոր դեսպան նշանակի։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է քաղաքագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը։
Քաղաքագետն ընդգծել է, որ հանրապետականների իշխանության գալու հետ մեկտեղ անհրաժեշտ են նոր դեմքեր, որոնք կկարողանան ավելի լավ և արդյունավետ աշխատել ԱՄՆ նոր իշխանության հետ։
Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները բացեիբաց աջակցում էին դեմոկրատներին, և չի բացառել, որ դեսպան Մակունցը Վաշինգտոնից վստահեցրել է, թե հաղթելու է Քամալա Հարիսը, պետք է նրա վրա ամբողջական խաղադրույք կատարել:
«Սա ճակատագրական սխալ էր, և «պլան Բ», բնականաբար, չկար: Հանրապետականները շատ լավ գիտեն իրենց նկատմամբ այս տեսակ վերաբերմունքի մասին: Մակունցն այնքան անթաքույց վերաբերմունք ունի հանրապետականների նկատմամբ, որ նրանց միջոցառումներին մասնակցելիս էլ դրա մասին խուսափում է գրառումներ կատարել դեսպանության ֆեյսբուքյան էջում (թեկուզ երդմնակալության պաշտոնական արարողություններից մեկին ի թիվս այլ դեսպանների մասնակցելու վերաբերյալ)»,– նշել է Սուրենյանը։
Բացի այդ, քաղաքագետը շեշտել է, որ ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով:
Քաղաքագետը վստահ է, որ Թրամփի վարչակազմի հետ մեր լոբբիստական և շահերի պաշտպան կազմակերպություններից զատ կարող է շատ արդյունավետ աշխատել Հայ առաքելական եկեղեցին, մանավանդ որ Արամ Առաջինի հետ Թրամփի կոնտակտն արդեն իսկ ստացվել է, ուստի Գարեգին Երկրորդի հետ էլ կստացվի:
Հիշեցնենք` Մակունցը ԱՄՆ դեսպան է նշանակվել 2021 թվականի օգոստոսին։
Լրահոս
0