https://arm.sputniknews.ru/20250122/amn-het-stvoragrvats-pastatghtvov-prkichner-chenq-gtel-ararat-mirzvojan-85031283.html
ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթով փրկիչներ չենք գտել. Արարատ Միրզոյան
ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթով փրկիչներ չենք գտել. Արարատ Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ ՀՀ–ն ԱՄՆ-ի հետ տարիներ շարունակ ռազմավարական երկխոսություն ձևաչափ է ունեցել, որն իրականացվել է համապատասխան հանձնաժողովի միջոցով։ 22.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-22T19:25+0400
2025-01-22T19:25+0400
2025-01-22T21:02+0400
արարատ միրզոյան
հայաստան
ամն
համաձայնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84784265_0:127:1600:1027_1920x0_80_0_0_34c033efd792ffe8bd6dd1fedc33acb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ԱՄՆ հետ ստորագրված փաստաթղթով փրկիչներ չենք գտել։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել։ Արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:Նախարարի խոսքով` այս փաստաթղթի ստորագրման արդյունքում մանիպուլյացիոն գործընթացներ եղան, որոնք սովորական աչքի համար միգուցե տեսանելի չեղան։Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն ԱՄՆ հետ տարիներ շարունակ ռազմավարական երկխոսություն ձևաչափ է ունեցել, որն իրականացվել է համապատասխան հանձնաժողովի միջոցով։ Ըստ նրա` ՀՀ իշխանությունները միշտ ասել են, որ այդ հարաբերությունները բարձրացնելու են մեկ մակարդակ ավելի` ռազմավարական գործընկերության, որի մասին էլ հենց ԱՄՆ հետ ստորագրված վերջին փաստաթուղթն է։Միրզոյանի խոսքով` մարդկանց մյուս խումբն էլ ասում է, որ ԱՄՆ հետ ստորագրված փաստաթուղթը ռազմական դաշինք է, որն ընդհանրապես այդպես չէ։Ամենատարօրինակը, ըստ նրա, մյուս խումբ մարդիկ են, որ ասում են` Թեհրանն ու Մոսկվան մեզ սրա համար պատժելու են։ ՀՀ նկատմամբ դիրքորոշման մեղմացում է. Միրզոյանը` Մեծ Բրիտանիայի հայտարարության մասին«Մեզ առաջնորդում է Հայաստանի Հանրապետության շահն ու բացառապես ՀՀ-ի շահը։ Մենք սուվերեն երկիր ենք և բոլոր երկրների հետ էլ ուզում ենք զարգացնել մեր հարաբերությունները, ու մենք ենք որոշում՝ ում հետ և ինչքան։ Ում հետ էլ ունենք վատ հարաբերություններ, փորձում ենք կարգավորել դրանք, և կրկին մեզ առաջնորդում է միայն ՀՀ-ի շահը։ Մեր բոլոր ընկերները, ովքեր հարգում են մեր ինքնիշխանությունը, թող որ հարգալից մոտենան նաև մեր այս դիրքորոշմանը»,– ընդգծեց նախարարը։Նա վստահեցրեց, որ Հայաստանը Ռուսաստանի և Իրանի հետ աշխատում է փոխըմբռնման և գործընկերության մթնոլորտում:«Մենք Մոսկվայի և Թեհրանի մեր գործընկերների հետ շատ սերտ, ամենօրյա, շաբաթական կապի մեջ ենք։ Շատ հարցեր համակարգում և աշխատում ենք փոխըմբռնման ու գործընկերության մթնոլորտում»,– հավելեց Միրզոյանը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0f/84784265_77:0:1500:1067_1920x0_80_0_0_0191a9ae04d70b25565d91f50e3f71bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հայաստան, ամն, համաձայնագիր
արարատ միրզոյան, հայաստան, ամն, համաձայնագիր
ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթով փրկիչներ չենք գտել. Արարատ Միրզոյան
19:25 22.01.2025 (Թարմացված է: 21:02 22.01.2025) ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ ՀՀ–ն ԱՄՆ-ի հետ տարիներ շարունակ ռազմավարական երկխոսություն ձևաչափ է ունեցել, որն իրականացվել է համապատասխան հանձնաժողովի միջոցով։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ԱՄՆ հետ ստորագրված փաստաթղթով փրկիչներ չենք գտել։ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են
ստորագրել։ Արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Նախարարի խոսքով` այս փաստաթղթի ստորագրման արդյունքում մանիպուլյացիոն գործընթացներ եղան, որոնք սովորական աչքի համար միգուցե տեսանելի չեղան։
«Մի խումբ մարդիկ ասացին` փրկվեցինք, վերջ։ Ժողովուրդ ջան, չփրկվեցինք ու ընդհանրապես պետք չէ փրկիչներ ման գալ։ Ինչպես առաջ պետք չէր փրկիչներ ման գալ հյուսիսում, այնպես էլ հիմա պետք չէ փրկիչներ ման գալ հյուսիսում, հարավում, արևելքում, արևմուտքում կամ որևէ տեղ։ Եթե մենք փրկվելու ձև ունենք, մենք ինքներս այնպես պետք է անենք, որ և փրկվենք, և զարգանանք, և ամրանանք»,– հայտարարեց Միրզոյանը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն ԱՄՆ հետ տարիներ շարունակ ռազմավարական երկխոսություն ձևաչափ է ունեցել, որն իրականացվել է համապատասխան հանձնաժողովի միջոցով։ Ըստ նրա` ՀՀ իշխանությունները միշտ ասել են, որ այդ հարաբերությունները բարձրացնելու են մեկ մակարդակ ավելի` ռազմավարական գործընկերության, որի մասին էլ հենց ԱՄՆ հետ ստորագրված վերջին փաստաթուղթն է։
Միրզոյանի խոսքով` մարդկանց մյուս խումբն էլ ասում է, որ ԱՄՆ հետ ստորագրված փաստաթուղթը ռազմական դաշինք է, որն ընդհանրապես այդպես չէ։
Ամենատարօրինակը, ըստ նրա, մյուս խումբ մարդիկ են, որ ասում են` Թեհրանն ու Մոսկվան մեզ սրա համար պատժելու են։
«Մեզ առաջնորդում է Հայաստանի Հանրապետության շահն ու բացառապես ՀՀ-ի շահը։ Մենք սուվերեն երկիր ենք և բոլոր երկրների հետ էլ ուզում ենք զարգացնել մեր հարաբերությունները, ու մենք ենք որոշում՝ ում հետ և ինչքան։ Ում հետ էլ ունենք վատ հարաբերություններ, փորձում ենք կարգավորել դրանք, և կրկին մեզ առաջնորդում է միայն ՀՀ-ի շահը։ Մեր բոլոր ընկերները, ովքեր հարգում են մեր ինքնիշխանությունը, թող որ հարգալից մոտենան նաև մեր այս դիրքորոշմանը»,– ընդգծեց նախարարը։
Նա վստահեցրեց, որ Հայաստանը Ռուսաստանի և Իրանի հետ աշխատում է փոխըմբռնման և գործընկերության մթնոլորտում:
«Մենք Մոսկվայի և Թեհրանի մեր գործընկերների հետ շատ սերտ, ամենօրյա, շաբաթական կապի մեջ ենք։ Շատ հարցեր համակարգում և աշխատում ենք փոխըմբռնման ու գործընկերության մթնոլորտում»,– հավելեց Միրզոյանը։