https://arm.sputniknews.ru/20250121/veradardzru-gumary-kam-pvokhir-andznagiry-hhn-inch-e-arajarkum-arcakhci-zinvvorakannerin-84945789.html
Վերադարձրո՛ւ գումարը կամ փոխի՛ր անձնագիրը. ՀՀ–ն ի՞նչ է առաջարկում արցախցի զինվորականներին
Վերադարձրո՛ւ գումարը կամ փոխի՛ր անձնագիրը. ՀՀ–ն ի՞նչ է առաջարկում արցախցի զինվորականներին
Sputnik Արմենիա
Արցախցիները հարց են տալիս, թե ինչու պետք է հայկական մի անձնագիրը փոխարինեն մյուսով։ 21.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-21T08:54+0400
2025-01-21T08:54+0400
2025-01-21T08:54+0400
հայաստան
արցախ
զինվորական
արցախի պաշտպանության բանակ (պբ)
դավիթ գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84942199_89:70:1864:1069_1920x0_80_0_0_74b58bef4c5be79cf61adb2898dc2e43.jpg
ՀՀ զինված ուժերում և մյուս ուժային կառույցներում աշխատելու համար իշխանություններն արցախցիների համար արհեստական խոչընդոտներ են ստեղծում: «Աբովյան Time» հաղորդման շրջանակում այս մասին ասում է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը և օրինակներ բերում։Նա նշում է, որ նոր անձնագիր ստանալը պարտադիր պայման է, եթե ՊԲ նախկին զինվորականները ցանկանում են շարունակել ծառայությունը ՀՀ զինված ուժերում կամ այլ ուժային կառույցներում։ Հակառակ դեպքում նրանց կա՛մ չեն ընդունում, կա՛մ ստիպում են պետությանը վերադարձնել ուսման վարձը այն ժամանակահատվածի համար, երբ նրանք ծառայել են արցախյան բանակում։Նշենք, որ 2024 թվականի վերջի դրությամբ ՀՀ քաղաքացիություն, այսինքն՝ նոր անձնագրեր են ստացել Արցախից բռնի տեղահանված մոտ 5500 քաղաքացիներ, մինչդեռ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։Փորձագետները բազմիցս տարակուսանք են հայտնել արցախցիների նկատմամբ Հայաստանի իշխանությունների միգրացիոն քաղաքականության վերաբերյալ: Նրանց կարծիքով՝ անհասկանալի է, թե ինչ է նշանակում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն», եթե այդ բոլոր մարդիկ մինչ այդ էլ ունեցել են հայկական անձնագրեր, և, ըստ էության, ստացվում է, որ հայկական մի անձնագիրը փոխարինվում է մեկ ուրիշով։ Այդ գործընթացն անտրամաբանական է և անհասկանալի առաջին հերթին արցախցիների համար։ Այս մասին խոսել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Նրա խոսքով՝ արցախցիները միանգամայն իրավացիորեն ցանկանում են պահպանել իրենց հին անձնագրերը՝ որպես իրավական ապացույց այն բանի, որ բնակվել են Արցախում։ Նրանք չեն ցանկանում կորցնել իրենց տները վերադառնալու թեկուզ չնչին հույսը։ Գուցե հենց այդ պատճառով էլ նոր անձնագրեր ստանալու գործընթացը չափազանց դանդաղ է ընթանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84942199_168:67:1518:1080_1920x0_80_0_0_eeb1d6b265a040331e9a9a02c6fa383d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, զինվորական, արցախի պաշտպանության բանակ (պբ), видео, դավիթ գալստյան
հայաստան, արցախ, զինվորական, արցախի պաշտպանության բանակ (պբ), видео, դավիթ գալստյան
Վերադարձրո՛ւ գումարը կամ փոխի՛ր անձնագիրը. ՀՀ–ն ի՞նչ է առաջարկում արցախցի զինվորականներին
Արցախցիները հարց են տալիս, թե ինչու պետք է հայկական մի անձնագիրը փոխարինեն մյուսով։
ՀՀ զինված ուժերում և մյուս ուժային կառույցներում աշխատելու համար իշխանություններն արցախցիների համար արհեստական խոչընդոտներ են ստեղծում: «Աբովյան Time» հաղորդման շրջանակում այս մասին ասում է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը և օրինակներ բերում։
Նա նշում է, որ նոր անձնագիր ստանալը պարտադիր պայման է, եթե ՊԲ նախկին զինվորականները ցանկանում են շարունակել ծառայությունը ՀՀ զինված ուժերում կամ այլ ուժային կառույցներում։ Հակառակ դեպքում նրանց կա՛մ չեն ընդունում, կա՛մ ստիպում են պետությանը վերադարձնել ուսման վարձը այն ժամանակահատվածի համար, երբ նրանք ծառայել են արցախյան բանակում։
«Արցախցիների համար պարտադիր նախապայման է ՀՀ քաղաքացիություն ընդունելը. Մարդիկ, Արցախում ծառայելով, գնացել, բանակի հաշվին սովորել են ակադեմիայում, այսօր պարտադրում են անձնագիր փոխել, իբր մենք ՀՀ քաղաքացի չենք, պետք է քաղաքացի դառնանք, որ ծառայենք։ Մարդը հրաժարվում է իր անձնագիրը փոխել, այսօր դատի են տալիս այդ մարդուն, թե մենք քո վրա գումար ենք ծախսել, գնացել, սովորել ես, դու պետք է կա՛մ գումարը վերադարձնես, կա՛մ ծառայես։ Մարդը չի հրաժարվում ծառայելուց, ասում է` ինձ այս անձնագրով եք ուղարկել, որ սովորել եմ, այս նույն անձնագրով պատրաստ եմ ծառայել»,- ասում է Գալստյանը։
Նշենք, որ 2024 թվականի վերջի դրությամբ ՀՀ քաղաքացիություն, այսինքն՝
նոր անձնագրեր են ստացել Արցախից բռնի տեղահանված մոտ 5500 քաղաքացիներ, մինչդեռ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո
Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Փորձագետները բազմիցս տարակուսանք են հայտնել արցախցիների նկատմամբ Հայաստանի իշխանությունների միգրացիոն քաղաքականության վերաբերյալ: Նրանց կարծիքով՝ անհասկանալի է, թե ինչ է նշանակում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն», եթե այդ բոլոր մարդիկ մինչ այդ էլ ունեցել են հայկական անձնագրեր, և, ըստ էության, ստացվում է, որ հայկական մի անձնագիրը փոխարինվում է մեկ ուրիշով։ Այդ գործընթացն անտրամաբանական է և անհասկանալի առաջին հերթին արցախցիների համար։ Այս մասին խոսել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։ Նրա խոսքով՝ արցախցիները միանգամայն իրավացիորեն ցանկանում են պահպանել իրենց հին անձնագրերը՝ որպես իրավական ապացույց այն բանի, որ բնակվել են Արցախում։ Նրանք չեն ցանկանում կորցնել իրենց տները վերադառնալու թեկուզ չնչին հույսը։ Գուցե հենց այդ պատճառով էլ նոր անձնագրեր ստանալու գործընթացը չափազանց դանդաղ է ընթանում։