00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
2 ր
Ուղիղ եթեր
09:27
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն կայունություն է ուզում. փորձագետը «վերծանում է» Միրզոյան–Լավրով հանդիպումը

© Photo : official site of MFA of RAԱրարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2025
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը
Բաժանորդագրվել
Վիգեն Հակոբյանը նշանակալի է համարում Լավրով–Միրզոյան հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարարի հնչեցրած հայտարարությունները։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Ռուսաստանն ուզում է որոշակի կայունություն մտցնել Հայաստանի հետ հարաբերություններում։ Կարելի է նկատել, որ Մոսկվայի համար այդ հարաբերությունները կարևոր են, և հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությունների տոնայնությունն այդ մասին է վկայում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով Մոսկվայում կայացած բանակցությունները։
Նրա խոսքով` Արևմուտքի հետ շարունակվող առճակատման, ուկրաինական խնդրի ֆոնին Ռուսաստանին հարկավոր է դրական հետագիծ պահպանել բարեկամական երկրների, այդ թվում` Հայաստանի հետ, թեև ՀՀ քաղաքականությունը ինչ-որ ռազմավարության առկայության նշաններ ցույց չի տալիս։ Եվ ի տարբերություն Լավրովի` Արարատ Միրզոյանի հայտարարությունները բավական զգուշավոր էին, երկչոտ։
«Զգացվում էր, որ Միրզոյանը վախենում է ինչ-որ բան ասել, որը կարող է դուր չգալ ինչպես արևմտյան «գործընկերներին», այնպես էլ Փաշինյանին»,- նշեց Հակոբյանը։
Մեր զրուցակիցն ուշադրություն հրավիրեց Լավրովի այն արտահայտությանը, թե կողմերին հաջողվել է փոխընդունելի հանգուցալուծումների հասնել մի շարք հարցերի շուրջ։
Քաղտեխնոլոգի խոսքով` սա բավական ուշագրավ հայտարարություն է, հատկապես վերջերս Հայաստանի կողմից ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև կառավարության կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու որոշման ֆոնին։
«Կհամարձակվեմ պնդել, որ Մոսկվան հիմա դիվանագիտական ընդմիջում է վերցրել, առնվազն ձևացնում է, թե ընդունում է ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի հետ կապված այս կամ այն սյուժեի վերաբերյալ հայկական կողմի հավաստիացումները»,- ասաց նա։
Հակոբյանն այս համատեքստում անդրադարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` վերջերս կայացած զրույցին։ Նա կարծում է, որ այդ խոսակցության ընթացքում Փաշինյանի առջև բնավ ոչ երկիմաստ հարցեր են դրվել, և այսօր Միրզոյանը, ըստ երևույթին, դրանց պատասխաններն էր հնչեցնում։
«Վստահ չեմ, որ Երևանի պատասխանները գոհացրին Մոսկվային, բայց կարծում եմ` ռուսական կողմը հիմա չի ցանկանում սրել իրավիճակը, ուշադրությունը սևեռել այս կամ այն խնդրահարույց սյուժեների վրա»,- նշեց Հակոբյանը:
Իսկ եթե փորձենք դիվանագիտական լեզվից թարգմանել «փոխընդունելի հանգուցալուծումներ» բառակապակցությունը, ապա, ամենայն հավանականությամբ, խոսքն այն մասին է, որ Հայաստանը գոնե ֆորմալ առումով կմնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, իսկ ԵՄ-ին անդամակցելու որոշումն ավելի շատ ներքաղաքական նպատակներ է հետապնդում, քան իրական բովանդակություն ունի։ Եվ Միրզոյանը համապատասխան «մեսիջը» փոխանցեց Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։
Փորձագետի կարծիքով` նույն կերպ է քննարկվել նաև հայ-ամերիկյան համաձայնագիրը։ Այս փաստաթղթի դեպքում կրկին պետք է ասել, որ դրա իրականացման հեռանկարները բավականին մշուշոտ են, հատկապես Դոնալդ Թրամփի` Սպիտակ տուն գալու ֆոնին։ Առավել ևս, որ ԱՄՆ նոր նախագահն արդեն հրամանագիր է ստորագրել բոլոր տեսակի օտարերկրյա օգնությունները ժամանակավորապես սառեցնելու մասին, քանի դեռ չի պարզվել` այդ օգնությունները համապատասխանում են ԱՄՆ շահերին, թե ոչ։
Չափազանց դժվար է ասել, թե Թրամփի վարչակազմն ինչ տեսանկյունից է նայելու Հարավային Կովկասին, ինչ քաղաքականություն է կառուցելու։ Հակոբյանը վստահ է, որ այս տեսանկյունից Ռուսաստանն անհանգստանալու կարիք չունի։ Բայց եթե նույնիսկ մտահոգություն կա, ապա Մոսկվան նախընտրում է չանդրադառնալ դրան։
Մոսկվայում հնչած հայտարարություններում կարելի է նկատել նաև Ռուսաստանի միջնորդական տրամադրվածությունը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում և հայկական կողմի` Մոսկվային որպես մոդերատոր դիտարկելու դժկամությունը։
Հակոբյանի խոսքով` Հայաստանը նախկինի պես համոզված է, որ Ադրբեջանի հետ բանակցությունների ամենաարդյունավետ միջոցը երկկողմ ձևաչափն է։ Թե որքանով է արդարացված նման մոտեցումը, այլ խոսակցության թեմա է։
Լրահոս
0