https://arm.sputniknews.ru/20250121/rd-dashnutjan-khvorhrdi-ghekavar-valentina-matvienkvon-kajceli-hajastan-lavrvov-84975048.html
ՌԴ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն կայցելի Հայաստան. Լավրով
ՌԴ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն կայցելի Հայաստան. Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Արարատ Միրզոյանի` Երևան այցելելու հրավերը։ 21.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-21T14:54+0400
2025-01-21T14:54+0400
2025-01-21T15:15+0400
ռուսաստան
հայաստան
սերգեյ լավրով
վալենտինա մատվիենկո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/85003318_0:0:1600:901_1920x0_80_0_0_da3afe2f402334a055865570892af61c.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. ՌԴ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն կայցելի Հայաստան, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Մոսկվայում այս մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։Ռուսական կողմը հուսով է, որ կկարողանա այս այցի հետ համատեղել Ռուս-հայկական 10-րդ միջտարածաշրջանային համաժողովի անցկացման ժամանակացույցը։ Լավրովը նաև նշեց, որ ընդունել է Արարատ Միրզոյանի՝ Երևան այցելելու հրավերը։ Կողմերը նաև կվերսկսեն կանոնավոր շփումները փոխարտգործնախարարների միջև։Հայ–ադրբեջանական հակամարտության մեջ Ռուսաստանը որևէ մեկի կողմից չէ. ԼավրովԼավրովի խոսքով՝ Մոսկվան շահագրգռված է, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները չենթարկվեն արտատարածաշրջանային խաղացողների բացասական ազդեցությանը, որոնք շահագրգռված չեն այդ հարաբերությունների ամրապնդմամբ։Կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում պատրաստել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների երկամյա ծրագիր։Քննարկվել է նաև հյուպատոսական ներկայության փոխադարձ ընդլայնման հարցը, այդ թվում՝ Հայաստանի Սյունիքի մարզում Ռուսաստանի հյուպատոսական ներկայությունը։ Լավրովը նշեց, որ Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է։ՌԴ արտգործնախարարն ընդգծեց, որ Մոսկվայում կայացած հանդիպմանը օգտակար զրույց են ունեցել ՀՀ արտգործնախարարի հետ, կարծիքներ են փոխանակել, ինչը կօգնի լուծել վերջին շրջանում ծագած և լրատվամիջոցներում երբեմն ոչ այնքան ադեկվատ արձագանքի պատճառ դարձած հարցերը։«Այսօր մենք անկեղծորեն գնահատականներ ենք փոխանակել, և կա շահագրգռվածություն, որ հարաբերությունները զարգանան ժողովուրդների շահերից ելնելով և պատեհապաշտական ազդեցության չենթարկվեն»,- հավելեց նախարարը։Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով է մեկնել Մոսկվա։ Ճեպազրույցից առաջ բանակցություններ են կայացել Միզոյանի և Լավրովի միջև։Մոսկվան արդիական է համարում Պուտին–Փաշինյան–Ալիևի եռակողմ պայմանավորվածությունները. Լավրով
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/85003318_0:0:1424:1067_1920x0_80_0_0_cc0c228504c908d5a4fd2a059ef03c96.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, սերգեյ լավրով, վալենտինա մատվիենկո
ռուսաստան, հայաստան, սերգեյ լավրով, վալենտինա մատվիենկո
ՌԴ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն կայցելի Հայաստան. Լավրով
14:54 21.01.2025 (Թարմացված է: 15:15 21.01.2025) ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Արարատ Միրզոյանի` Երևան այցելելու հրավերը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. ՌԴ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն կայցելի Հայաստան, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Մոսկվայում այս մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Ռուսական կողմը հուսով է, որ կկարողանա այս այցի հետ համատեղել Ռուս-հայկական 10-րդ միջտարածաշրջանային համաժողովի անցկացման ժամանակացույցը։ Լավրովը նաև նշեց, որ ընդունել է Արարատ Միրզոյանի՝ Երևան այցելելու հրավերը։ Կողմերը նաև կվերսկսեն կանոնավոր շփումները փոխարտգործնախարարների միջև։
Լավրովի խոսքով՝ Մոսկվան շահագրգռված է, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները չենթարկվեն արտատարածաշրջանային խաղացողների բացասական ազդեցությանը, որոնք շահագրգռված չեն այդ հարաբերությունների ամրապնդմամբ։
«Մենք հուսով ենք, որ փոխշահավետ երկկողմ կապերը, որոնք կուտակվել են երկար տարիների ընթացքում, պահանջված կլինեն, և մենք կհամագործակցենք բոլոր ուղղություններով՝ ռազմաքաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում»,-նշեց նա:
Կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում պատրաստել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների երկամյա ծրագիր։
Քննարկվել է նաև հյուպատոսական ներկայության փոխադարձ ընդլայնման հարցը, այդ թվում՝ Հայաստանի Սյունիքի մարզում Ռուսաստանի հյուպատոսական ներկայությունը։ Լավրովը նշեց, որ Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է։
ՌԴ արտգործնախարարն ընդգծեց, որ Մոսկվայում կայացած հանդիպմանը օգտակար զրույց են ունեցել ՀՀ արտգործնախարարի հետ, կարծիքներ են փոխանակել, ինչը կօգնի լուծել վերջին շրջանում ծագած և լրատվամիջոցներում երբեմն ոչ այնքան ադեկվատ արձագանքի պատճառ դարձած հարցերը։
«Այսօր մենք անկեղծորեն գնահատականներ ենք փոխանակել, և կա շահագրգռվածություն, որ հարաբերությունները զարգանան ժողովուրդների շահերից ելնելով և պատեհապաշտական ազդեցության չենթարկվեն»,- հավելեց նախարարը։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով է մեկնել Մոսկվա։ Ճեպազրույցից առաջ բանակցություններ են կայացել Միզոյանի և Լավրովի միջև։