https://arm.sputniknews.ru/20250121/na-miakn-e-vor-inchpes-e-intery-shnvorhavvorel-mkhitarjani-36-amjaky-85001776.html
«Նա միակն է, որ...». ինչպես է «Ինտերը» շնորհավորել Մխիթարյանի 36-ամյակը
«Նա միակն է, որ...». ինչպես է «Ինտերը» շնորհավորել Մխիթարյանի 36-ամյակը
Sputnik Արմենիա
36 տարեկանում Մխիթարյանն անփոխարինելի է մնում Միլանի «Ինտերի» համար։ 21.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-21T21:23+0400
2025-01-21T21:23+0400
2025-01-21T21:23+0400
հենրիխ մխիթարյան
ֆուտբոլիստ հենրիխ մխիթարյան. մանչեսթեր յունայթեդի գոլերը
հենրիխ մխիթարյան
«ինտեր» ֆուտբոլային ակումբ
ծնունդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/17/77512589_0:0:1580:889_1920x0_80_0_0_97e9450314fe538f226f4e89fcb17c82.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Միլանի «Ինտերը» շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ծննդյան 36-ամյակի առթիվ` նրան անվանելով թիմի կարևոր խաղացող և անբաժանելի մաս։X սոցցանցում ակումբի էջում երկրպագուները միացել են շնորհավորանքներին։ Նրանցից մեկը` Էնցո Կորսարոն, Մխիթարյանին հայերեն է շնորհավորել` գրելով «Ծնունդդ շնորհավոր»։Մեկ ուրիշը գրել է. «Միակը, ով ամեն ծննդյան օրվա հետ ոչ թե ավելի մեծ, այլ ավելի փոքր է դառնում: «Հավերժ երիտասարդ»,-գրել է երրորդը:Սա Մխիթարյանի արդեն երրորդ ծննդյան օրն է «Ինտերի» կազմում։ Այդ ընթացքում նա դարձել է Իտալիայի չեմպիոն, երկրի գավաթակիր և երկու սուպերգավաթակիր։«Լավագույն շնորհավորանքներ մեր կիսապաշտպանին ակումբից և բոլոր երկրպագուներից»,-ասվում է ակումբի պաշտոնական շնորհավորանքում:Այս երեք տարվա ընթացքում նա հիանալի է խաղում. թեև շատ գոլ չի խփում (ընթացիկ մրցաշրջանում` 1 գոլ 25 խաղում), բայց պահպանում է հավասարակշռությունը դաշտի կենտրոնում, երբեմն էլ հարձակումներ է սկսում, երբ մյուս կիսապաշտպաններին ծածկում են մրցակցի խաղացողները:Հավելենք, որ Մխիթարյանին ուղղված շնորհավորանք է հրապարակել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/17/77512589_0:0:1404:1053_1920x0_80_0_0_64709693168fe05de16b86afc8894edc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հենրիխ մխիթարյան, ֆուտբոլիստ հենրիխ մխիթարյան. մանչեսթեր յունայթեդի գոլերը, հենրիխ մխիթարյան, «ինտեր» ֆուտբոլային ակումբ, ծնունդ
հենրիխ մխիթարյան, ֆուտբոլիստ հենրիխ մխիթարյան. մանչեսթեր յունայթեդի գոլերը, հենրիխ մխիթարյան, «ինտեր» ֆուտբոլային ակումբ, ծնունդ
«Նա միակն է, որ...». ինչպես է «Ինտերը» շնորհավորել Մխիթարյանի 36-ամյակը
36 տարեկանում Մխիթարյանն անփոխարինելի է մնում Միլանի «Ինտերի» համար։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Միլանի «Ինտերը» շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ծննդյան 36-ամյակի առթիվ` նրան անվանելով թիմի
կարևոր խաղացող և անբաժանելի մաս։
X սոցցանցում ակումբի էջում երկրպագուները միացել են շնորհավորանքներին։ Նրանցից մեկը` Էնցո Կորսարոն, Մխիթարյանին հայերեն է շնորհավորել` գրելով «Ծնունդդ շնորհավոր»։
Մեկ ուրիշը գրել է. «Միակը, ով ամեն ծննդյան օրվա հետ ոչ թե ավելի մեծ, այլ ավելի փոքր է դառնում: «Հավերժ երիտասարդ»,-գրել է երրորդը:
Սա Մխիթարյանի արդեն երրորդ ծննդյան օրն է «Ինտերի» կազմում։ Այդ ընթացքում նա դարձել է Իտալիայի չեմպիոն, երկրի գավաթակիր և երկու սուպերգավաթակիր։
«Լավագույն շնորհավորանքներ մեր կիսապաշտպանին ակումբից և բոլոր երկրպագուներից»,-ասվում է ակումբի պաշտոնական շնորհավորանքում:
«Ինտերը Մխիթարյանին ձեռք է բերել «Ռոմայից», երբ նա արդեն 33 տարեկան էր: Թվում էր, թե մարզիչ Սիմոնե Ինձագիի 3-5-2 սխեմայում Հենրիխը փոփոխվող խաղացողներից մեկն է լինելու, սակայն դրա փոխարեն նա անմիջապես փաստացի անփոխարինելի դարձավ խաղադաշտում»,– գրում է
Tutto Mercato Web պարբերականը:
Այս երեք տարվա ընթացքում նա հիանալի է խաղում. թեև շատ գոլ չի խփում (ընթացիկ մրցաշրջանում` 1 գոլ 25 խաղում), բայց պահպանում է հավասարակշռությունը դաշտի կենտրոնում, երբեմն էլ հարձակումներ է սկսում, երբ մյուս կիսապաշտպաններին ծածկում են մրցակցի խաղացողները:
Հավելենք, որ Մխիթարյանին ուղղված շնորհավորանք է հրապարակել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: