https://arm.sputniknews.ru/20250121/irany-patrast-e-sharunakel-evraerjaki-het-banakcutjunnery-ory-kvorvoshen-aveli-ush-84997703.html
Իրանը պատրաստ է շարունակել «եվրաեռյակի» հետ բանակցությունները, օրը կորոշեն ավելի ուշ
Իրանը պատրաստ է շարունակել «եվրաեռյակի» հետ բանակցությունները, օրը կորոշեն ավելի ուշ
Sputnik Արմենիա
Իրանցի դիվանագետը նշել է, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ է, իսկ անօրինական միակողմանի պատժամիջոցներն իրենց նպատակներին չեն հասել։ 21.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-21T20:11+0400
2025-01-21T20:11+0400
2025-01-21T20:17+0400
իրանի իսլամական հանրապետություն
միջուկային ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84987856_0:54:801:504_1920x0_80_0_0_3fd9c77fa03c0cd62f362f0e4bf679cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) հետ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման շուրջ, ամսաթիվը կորոշվի հետագա խորհրդակցությունների ժամանակ: Ինչպես տեղեկացնում է «Tasnim»–ը, այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ– Աբադին։Ավելի վաղ` հունվարի 13-ին, նա հայտնել էր, որ Ժնևում միջուկային խնդրի շուրջ փակ բանակցություններ են տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իրանի միջև:Փոխնախարարի խոսքով` ԻԻՀ-ն, ինչպես և նախկինում, պատրաստ է վերսկսել պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցությունները:Հիշեցնենք, որ Իրանի և «եվրաեռյակի» միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կայացել են 2024 թվականի նոյեմբերի 29-ին Ժնևում երկու տարվա դադարից հետո։2015 թվականին Իրանը և վեց համաշխարհային տերություններ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ) են կնքել, որը նախատեսում է պատժամիջոցների վերացում՝ իրանական միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018-ին ԱՄՆ-ն դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները, որից հետո Իրանը սկսեց փուլ առ փուլ կրճատել ԳՀՀԾ-ի վերաբերյալ իր պարտավորությունները:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84987856_28:0:771:557_1920x0_80_0_0_112a61cca0784aa36ded30cd3d2af821.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր
իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր
Իրանը պատրաստ է շարունակել «եվրաեռյակի» հետ բանակցությունները, օրը կորոշեն ավելի ուշ
20:11 21.01.2025 (Թարմացված է: 20:17 21.01.2025) Իրանցի դիվանագետը նշել է, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ է, իսկ անօրինական միակողմանի պատժամիջոցներն իրենց նպատակներին չեն հասել։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) հետ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման շուրջ, ամսաթիվը կորոշվի հետագա խորհրդակցությունների ժամանակ: Ինչպես տեղեկացնում է
«Tasnim»–ը, այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ– Աբադին։
Ավելի վաղ` հունվարի 13-ին, նա հայտնել էր, որ Ժնևում միջուկային խնդրի շուրջ փակ բանակցություններ են տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իրանի միջև:
Փոխնախարարի խոսքով` ԻԻՀ-ն, ինչպես և նախկինում, պատրաստ է վերսկսել պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցությունները:
«Մենք հույս ունենք, որ բանակցությունները կկայանան և արդյունքի կհանգեցնեն։ Երկխոսության և փոխըմբռնման համապատասխան հնարավորությունները կան։ Այս հարցն արդեն բոլորին ծանոթ է, բոլորը գիտեն, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ է, իսկ անօրինական միակողմանի պատժամիջոցները իրենց նպատակներին չեն հասել։ Մենք պայմանավորվել ենք շարունակել բանակցությունները, դրանց ամսաթիվը կորոշվի հետագա խորհրդակցությունների ժամանակ»,-ասել է իրանցի դիվանագետը։
Հիշեցնենք, որ Իրանի և «եվրաեռյակի» միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կայացել են 2024 թվականի նոյեմբերի 29-ին Ժնևում երկու տարվա դադարից հետո։
2015 թվականին Իրանը և վեց համաշխարհային տերություններ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ) են կնքել, որը նախատեսում է պատժամիջոցների վերացում՝ իրանական միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018-ին ԱՄՆ-ն դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները, որից հետո Իրանը սկսեց փուլ առ փուլ կրճատել ԳՀՀԾ-ի վերաբերյալ իր պարտավորությունները: