Ինչպե՞ս է գոյատևում լուսանկարիչը, երբ արհեստական բանականությունը հետապնդում է կրկնկակոխ
Ինչպե՞ս է գոյատևում լուսանկարիչը, երբ արհեստական բանականությունը հետապնդում է կրկնկակոխ
Sputnik Արմենիա
Վարպետության դասն անցկացվել է Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության մրցույթի շրջանակներում, որը հիմնադրվել է 2014 թվականին «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի կողմից՝ ի... 21.01.2025, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. «Վիրուսային» (մեծ տարածում ստացած – խմբ.) լուսանկարչական կադր ստեղծելը բարդ խնդիր է, որի համար ունիվերսալ լուծումներ չկան: Կոշտ մրցակցության արդի պայմաններում, որտեղ պատկեր գեներացնելն ավելի հեշտ է, քան ձեռքով նկարելը, լուսանկարը պետք է առանձնանա իր մթնոլորտով: Զգացմունքների և իմաստների փոխանցումն է, որ հաջող է դարձնում նկարը: Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում SputnikPro նախագծի վարպետության դասի ժամանակ ասաց «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի հատուկ ֆոտոթղթակից Սերգեյ Բոբիլևը։«Լուսանկարը պետք է ինքն իր փոխարեն խոսի։ Դիտողին պետք չէ բացատրել, թե ինչ է կատարվում, դա պետք է ակնհայտ լինի: Ամենակարևորը պահի շունչը փոխանցելն է», - նշեց նա։Բոբիլևը հիշեցրեց, որ հեռուստատեսության և տեսանյութի գալուստով լուսանկարչությունն արդեն փորձել էին «թաղել»: Այժմ այդ վախերը կապված են արհեստական բանականության զարգացման հետ։ Մասնագետն ընդգծել է, որ, այնուամենայնիվ, «կենդանի» կադրերն ունեն իրենց առավելությունը. դրանք փոխանցում են զգացմունքային խորություն, որը դժվար է նմանակել:Մյուս կողմից, ամբողջությամբ անտեսել տեխնոլոգիական առաջընթացը նույնպես անհնար է։ Բոբիլևը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ որոշ խոշոր գործակալություններ, ինչպիսիք են ՌԻԱ Նովոստին, ՏԱՍՍ-ը, արդեն սկսել են օգտագործել և վաճառել արհեստական բանականության միջոցով ստեղծված պատկերներ:Արագությունն ու թիմային աշխատանքը՝ որպես հաջողության գրավականԲոբիլևը հատուկ ուշադրություն է դարձնում թիմի արագության և համակարգված աշխատանքի դերին: Սոցիալական ցանցերի և արհեստական բանականության հետ մրցակցության պայմաններում լուսանկարիչը պետք է ունենա ոչ միայն տեխնիկական հմտություններ, այլև արագ արձագանքի իրադարձություններին:Արագությունը շատ կարևոր է. առաջինը հրապարակված սիրողական լուսանկարը կարող է ստվերել պրոֆեսիոնալի ավելի ուշ արածը:Լուսանկարչի բազմակողմանիությունը և տեխնոլոգիայի դերըԲոբիլևի խոսքով՝ լուսանկարչի աշխատանքում տեխնիկան կարևորագույն դեր է խաղում՝ թույլ տալով իրագործել այն, ինչը նախկինում գրեթե անհնար էր ֆիքսել: Ժամանակակից լուսանկարիչը պետք է լինի ունիվերսալ մասնագետ, որը կարող է նկարահանել ամենատարբեր իրադարձություններ. այսօր՝ նախագահի հանդիպում, վաղը՝ հանրահավաք, մյուս օրը՝ դահուկավազքի կամ բիաթլոնի աշխարհի առաջնություն։Բացի այդ, շուկան գերհագեցած է այնպիսի նորագույն տեխնոլոգիաներով, ինչպիսիք են ռոբոտացված և հեռակառավարվող տեսախցիկները: Կարևոր է ոչ միայն տիրապետել այդ գործիքներին, այլև կարողանալ դրանք մեկ համակարգի մեջ ինտեգրել:Լուսանկարիչը պետք է անընդհատ կատարելագործվի, տիրապետի նոր տեխնոլոգիաներին և նույնիսկ ամենադժվար պայմաններում գտնի ստեղծագործական լուծումներ:Բոբիլևը լրատվական գործակալության կայքը համեմատում է լուսանկարների և նկարազարդումների հսկայական խանութի հետ:Տեխնիկան օգնում է հատկապես բարդ իրավիճակներում, երբ հնարավոր չէ մոտ լինել իրադարձությունների վայրին: Դրոնները հնարավորություն են տալիս բարձրությունից ֆիքսել կատարվածը, իսկ բջջային հեռախոսները երբեմն դառնում են անփոխարինելի գործիք։ Գործակալության ամենահայտնի կադրերից մեկը լրագրողն արել է հեռախոսով` առաջինը հայտնվելով կարևոր քաղաքական իրադարձության վայրում։Նախապատրաստվելը՝ որպես հաջողության հիմքԲոբիլևը նշել է, որ նկարահանման նախապատրաստումը ոչ պակաս կարևոր է, քան բուն գործընթացը։ Օրինակ, նախքան բիաթլոնի պես սպորտային միջոցառումներ նկարելը, լուսանկարիչը պետք է նախապես ուսումնասիրի մրցուղին, ընտրի դիրքեր և կազմի ծրագիր: Սա թույլ կտա բաց չթողնել հիմնական պահերը:Էքստրեմալ պայմաններում, ինչպիսիք են ռազմական գործողությունների գոտիները, առանցքային դեր են խաղում ոչ միայն նախապատրաստությունը, այլև տեխնիկապես ճիշտ հագեցվածությունը: Բոբիլևը պատմել է, թե ինչպես Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ իր խցիկերից մեկը շարքից դուրս է եկել, և դրանից հետո նա միշտ իր հետ երեք հատ է տանում: Նման նկարահանումների համար նա նաև վերցնում է լուսային ոսպնյակներ, որոնք թույլ են տալիս աշխատել անբավարար լուսավորության պայմաններում, (ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում) առաջին օգնության հավաքածու, լապտերներ, շարժական ռադիոկայաններ, ջրի և սննդի պաշար:Բանախոսի և SputnikPro նախագծի մասինՍերգեյ Բոբիլևը փորձառու ֆոտոլրագրող է, հեղինակավոր միջազգային մրցույթների մրցանակակիր և Ռուսաստանի նախագահի Շնորհակալագրի դափնեկիր: Նա մասնագիտացել է համաշխարհային առաջնորդների նկարահանումների, հակամարտությունների գոտիներից ռեպորտաժների և մեծածավալ մարզական իրադարձությունների լուսաբանման շնորհիվ:SputnikPro-ն լրագրողների, բլոգերների և ուսանողների համար ուսուցողական նախագիծ է ։ 2018 թվականից ի վեր այս նախագծին մասնակել է աշխարհի 24 երկրներից ավելի քան 12 700 մարդ։Ինչպես կիրառել նեյրոցանցը վիդեոկոնտենտ ստեղծելիս. փորձագետը` AI–ի հետ աշխատանքի մասինՆշենք, որ «Լուսանկարչությունը` որպես լուր» թեմայով վարպետության դասի շրջանակներում Սերգեյ Բոբիլևի հետ հանդիպումն անցկացվել է Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության մրցույթի շրջանակներում, որը հիմնադրվել է 2014 թվականին «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի կողմից՝ ի հիշատակ Ուկրաինայի արևելքում զոհված ֆոտոթղթակցի:
Վարպետության դասն անցկացվել է Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության մրցույթի շրջանակներում, որը հիմնադրվել է 2014 թվականին «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի կողմից՝ ի հիշատակ Ուկրաինայի արևելքում զոհված ֆոտոթղթակցի:
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. «Վիրուսային» (մեծ տարածում ստացած – խմբ.) լուսանկարչական կադր ստեղծելը բարդ խնդիր է, որի համար ունիվերսալ լուծումներ չկան: Կոշտ մրցակցության արդի պայմաններում, որտեղ պատկեր գեներացնելն ավելի հեշտ է, քան ձեռքով նկարելը, լուսանկարը պետք է առանձնանա իր մթնոլորտով: Զգացմունքների և իմաստների փոխանցումն է, որ հաջող է դարձնում նկարը: Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում SputnikPro նախագծի վարպետության դասի ժամանակ ասաց «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի հատուկ ֆոտոթղթակից Սերգեյ Բոբիլևը։
«Լուսանկարը պետք է ինքն իր փոխարեն խոսի։ Դիտողին պետք չէ բացատրել, թե ինչ է կատարվում, դա պետք է ակնհայտ լինի: Ամենակարևորը պահի շունչը փոխանցելն է», - նշեց նա։
Բոբիլևը հիշեցրեց, որ հեռուստատեսության և տեսանյութի գալուստով լուսանկարչությունն արդեն փորձել էին «թաղել»: Այժմ այդ վախերը կապված են արհեստական բանականության զարգացման հետ։ Մասնագետն ընդգծել է, որ, այնուամենայնիվ, «կենդանի» կադրերն ունեն իրենց առավելությունը. դրանք փոխանցում են զգացմունքային խորություն, որը դժվար է նմանակել:
Մյուս կողմից, ամբողջությամբ անտեսել տեխնոլոգիական առաջընթացը նույնպես անհնար է։ Բոբիլևը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ որոշ խոշոր գործակալություններ, ինչպիսիք են ՌԻԱ Նովոստին, ՏԱՍՍ-ը, արդեն սկսել են օգտագործել և վաճառել արհեստական բանականության միջոցով ստեղծված պատկերներ:
Արագությունն ու թիմային աշխատանքը՝ որպես հաջողության գրավական
Բոբիլևը հատուկ ուշադրություն է դարձնում թիմի արագության և համակարգված աշխատանքի դերին: Սոցիալական ցանցերի և արհեստական բանականության հետ մրցակցության պայմաններում լուսանկարիչը պետք է ունենա ոչ միայն տեխնիկական հմտություններ, այլև արագ արձագանքի իրադարձություններին:
«Այսօր հնարավոր չէ առաջնորդ լինել, եթե թիմային աշխատանքը կարգավորված չէ։ Եթե պրոդյուսերը ժամանակին չի կանխատեսել իրադարձությունը, լուսանկարիչը տեղում չի հայտնվել, իսկ խմբագիրը չի մշակել նյութը՝ որակյալ լուսանկարը կորցնում է իր արժեքը», - ընդգծում է նա։
Արագությունը շատ կարևոր է. առաջինը հրապարակված սիրողական լուսանկարը կարող է ստվերել պրոֆեսիոնալի ավելի ուշ արածը:
Լուսանկարչի բազմակողմանիությունը և տեխնոլոգիայի դերը
Բոբիլևի խոսքով՝ լուսանկարչի աշխատանքում տեխնիկան կարևորագույն դեր է խաղում՝ թույլ տալով իրագործել այն, ինչը նախկինում գրեթե անհնար էր ֆիքսել: Ժամանակակից լուսանկարիչը պետք է լինի ունիվերսալ մասնագետ, որը կարող է նկարահանել ամենատարբեր իրադարձություններ. այսօր՝ նախագահի հանդիպում, վաղը՝ հանրահավաք, մյուս օրը՝ դահուկավազքի կամ բիաթլոնի աշխարհի առաջնություն։
Բացի այդ, շուկան գերհագեցած է այնպիսի նորագույն տեխնոլոգիաներով, ինչպիսիք են ռոբոտացված և հեռակառավարվող տեսախցիկները: Կարևոր է ոչ միայն տիրապետել այդ գործիքներին, այլև կարողանալ դրանք մեկ համակարգի մեջ ինտեգրել:
Լուսանկարիչը պետք է անընդհատ կատարելագործվի, տիրապետի նոր տեխնոլոգիաներին և նույնիսկ ամենադժվար պայմաններում գտնի ստեղծագործական լուծումներ:
Բոբիլևը լրատվական գործակալության կայքը համեմատում է լուսանկարների և նկարազարդումների հսկայական խանութի հետ:
«Որքան բազմազան ու լայն է տեսականին, այնքան ավելի շատ հաճախորդներ կարելի է գրավել», - ընդգծեց նա:
Տեխնիկան օգնում է հատկապես բարդ իրավիճակներում, երբ հնարավոր չէ մոտ լինել իրադարձությունների վայրին: Դրոնները հնարավորություն են տալիս բարձրությունից ֆիքսել կատարվածը, իսկ բջջային հեռախոսները երբեմն դառնում են անփոխարինելի գործիք։
Գործակալության ամենահայտնի կադրերից մեկը լրագրողն արել է հեռախոսով` առաջինը հայտնվելով կարևոր քաղաքական իրադարձության վայրում։
Նախապատրաստվելը՝ որպես հաջողության հիմք
Բոբիլևը նշել է, որ նկարահանման նախապատրաստումը ոչ պակաս կարևոր է, քան բուն գործընթացը։ Օրինակ, նախքան բիաթլոնի պես սպորտային միջոցառումներ նկարելը, լուսանկարիչը պետք է նախապես ուսումնասիրի մրցուղին, ընտրի դիրքեր և կազմի ծրագիր: Սա թույլ կտա բաց չթողնել հիմնական պահերը:
SputnikPro նախագծի «Լուսանկարչությունը՝ որպես լուր» թեմայով վարպետության դաս, 21 հունվարի, 2025թ., Երևան
Էքստրեմալ պայմաններում, ինչպիսիք են ռազմական գործողությունների գոտիները, առանցքային դեր են խաղում ոչ միայն նախապատրաստությունը, այլև տեխնիկապես ճիշտ հագեցվածությունը: Բոբիլևը պատմել է, թե ինչպես Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ իր խցիկերից մեկը շարքից դուրս է եկել, և դրանից հետո նա միշտ իր հետ երեք հատ է տանում: Նման նկարահանումների համար նա նաև վերցնում է լուսային ոսպնյակներ, որոնք թույլ են տալիս աշխատել անբավարար լուսավորության պայմաններում, (ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում) առաջին օգնության հավաքածու, լապտերներ, շարժական ռադիոկայաններ, ջրի և սննդի պաշար:
Սերգեյ Բոբիլևը փորձառու ֆոտոլրագրող է, հեղինակավոր միջազգային մրցույթների մրցանակակիր և Ռուսաստանի նախագահի Շնորհակալագրի դափնեկիր: Նա մասնագիտացել է համաշխարհային առաջնորդների նկարահանումների, հակամարտությունների գոտիներից ռեպորտաժների և մեծածավալ մարզական իրադարձությունների լուսաբանման շնորհիվ:
SputnikPro-ն լրագրողների, բլոգերների և ուսանողների համար ուսուցողական նախագիծ է ։ 2018 թվականից ի վեր այս նախագծին մասնակել է աշխարհի 24 երկրներից ավելի քան 12 700 մարդ։
Նշենք, որ «Լուսանկարչությունը` որպես լուր» թեմայով վարպետության դասի շրջանակներում Սերգեյ Բոբիլևի հետ հանդիպումն անցկացվել է Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության մրցույթի շրջանակներում, որը հիմնադրվել է 2014 թվականին «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի կողմից՝ ի հիշատակ Ուկրաինայի արևելքում զոհված ֆոտոթղթակցի: