https://arm.sputniknews.ru/20250121/hhn-hetaqrqrvats-e-rdi-het-ardjunavet-qaghaqakan-erkkhvosutjan-sharunakmamb-mirzvojan-84969676.html
ՀՀ–ն շահագրգռված է ՌԴ–ի հետ արդյունավետ քաղաքական երկխոսության շարունակմամբ. Միրզոյան
ՀՀ–ն շահագրգռված է ՌԴ–ի հետ արդյունավետ քաղաքական երկխոսության շարունակմամբ. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարը ռուսական կողմին կոչ արեց միջազգային հարթակներում հաշվի առնել միմյանց շահերը։ 21.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-21T13:42+0400
2025-01-21T13:42+0400
2025-01-21T14:01+0400
հայաստան
ռուսաստան
սերգեյ լավրով
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84969375_0:0:1920:1080_1920x0_80_0_0_9078989d9657fd0da30c1d7d813d79a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ արդյունավետ քաղաքական երկխոսությունը շարունակելու հարցում։ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Նա ընդգծեց` այսլ հանդիպումը լավ հնարավորություն է երկկողմ համագործակցության հարցերը քննարկելու և տարածաշրջանային ու միջազգային օրակարգերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակման համար։Միրզոյանը հույս հայտնեց, որ այսօրվա հանդիպումը կնպաստի փոխըմբռնմանը։ Միջազգային հարթակներում համագործակցության համատեքստում նախարարը հայտարարեց, որ Երևանը միշտ փորձում է ըմբռնումով մոտենալ Մոսկվայի շահերին և ցանկանում է, որ ռուսական կողմը ևս ինչ–որ չափով հաշվի առնի Հայաստանի շահերը։Միրզոյանը ՀՀ-ՌԴ գործընկերության կարևոր բաղադրիչ համարեց տնտեսությունը։ Նրա խոսքով` նկատվում է կայուն դրական ազդեցություն, որը բարենպաստ ազդեցություն է ունենում առևտրային հարաբերությունների զարգացման վրա։ ԱԳ նախարարը հայտարարեց, որ իր այցը նպատակաուղղված է նաև միջկառավարական հանձնաժողովի տնտեսական համագործակցության, միջխորհրդարանական հանձնաժողովի և այլ կարևոր հարթակների ձևաչափով համագործակցության զարգացմանը: Նա ընդգծեց` ասվածը վերաբերում է նաև ԵԱՏՄ շրջանակում տնտեսական փոխգործակցությանը։Հիշեցնենք` Միրզոյանը Մոսկվա է մեկնել աշխատանքային այցով։ Կրեմլը երեկ հայտնել էր, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն ռուս-հայկական հարաբերությունների ամբողջ համալիրի, եվրասիական տարածքում ԵԱՏՄ և այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության, համաշխարհային օրակարգի արդիական հարցերի շուրջ, ուշադրության կենտրոնում կլինի Հարավային Կովկասի իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով։Նշենք, որ նախարարները վերջին անգամ երկկողմ հանդիպում էին անցկացրել 2023 թվականի նոյեմբերին Հյուսիսային Մակեդոնիայում ԵԱՀԿ ԱԳ նախարարական խորհրդի շրջանակում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84969375_154:0:1594:1080_1920x0_80_0_0_db37c5337c3fe623d371254ed2676af5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, սերգեյ լավրով, արարատ միրզոյան, видео
հայաստան, ռուսաստան, սերգեյ լավրով, արարատ միրզոյան, видео
ՀՀ–ն շահագրգռված է ՌԴ–ի հետ արդյունավետ քաղաքական երկխոսության շարունակմամբ. Միրզոյան
13:42 21.01.2025 (Թարմացված է: 14:01 21.01.2025) ՀՀ ԱԳ նախարարը ռուսական կողմին կոչ արեց միջազգային հարթակներում հաշվի առնել միմյանց շահերը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ արդյունավետ քաղաքական երկխոսությունը շարունակելու հարցում։ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա ընդգծեց` այսլ հանդիպումը լավ հնարավորություն է երկկողմ համագործակցության հարցերը քննարկելու և տարածաշրջանային ու միջազգային օրակարգերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակման համար։
«Հայաստանը շահագրգռված է արդյունավետ քաղաքական երկխոսությունը շարունակելու հարցում` ուղղված մեր երկկողմ հարաբերություններին և ընդհանրապես տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցերի քննարկմանը։ Հայաստանը միշտ հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքներին, մենք հուսով ենք, որ Ռուսաստանը հետագայում ևս հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները` խուսափելով միակողմանի մեկնաբանություններից։ Ցավոք, մենք դրանք տեսել ենք վերջին ժամանակներում»,– նշեց նա։
Միրզոյանը հույս հայտնեց, որ այսօրվա հանդիպումը կնպաստի փոխըմբռնմանը։ Միջազգային հարթակներում համագործակցության համատեքստում նախարարը հայտարարեց, որ Երևանը միշտ փորձում է ըմբռնումով մոտենալ Մոսկվայի շահերին և ցանկանում է, որ ռուսական կողմը ևս ինչ–որ չափով հաշվի առնի Հայաստանի շահերը։
Միրզոյանը ՀՀ-ՌԴ գործընկերության կարևոր բաղադրիչ համարեց տնտեսությունը։ Նրա խոսքով` նկատվում է կայուն դրական ազդեցություն, որը բարենպաստ ազդեցություն է ունենում առևտրային հարաբերությունների զարգացման վրա։ ԱԳ նախարարը հայտարարեց, որ իր այցը նպատակաուղղված է նաև միջկառավարական հանձնաժողովի տնտեսական համագործակցության, միջխորհրդարանական հանձնաժողովի և այլ կարևոր հարթակների ձևաչափով համագործակցության զարգացմանը: Նա ընդգծեց` ասվածը վերաբերում է նաև ԵԱՏՄ շրջանակում տնտեսական փոխգործակցությանը։
Հիշեցնենք` Միրզոյանը Մոսկվա է մեկնել
աշխատանքային այցով։ Կրեմլը երեկ
հայտնել էր, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն ռուս-հայկական հարաբերությունների ամբողջ համալիրի, եվրասիական տարածքում ԵԱՏՄ և այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության, համաշխարհային օրակարգի արդիական հարցերի շուրջ, ուշադրության կենտրոնում կլինի Հարավային Կովկասի իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով։
Նշենք, որ նախարարները վերջին անգամ երկկողմ հանդիպում էին անցկացրել 2023 թվականի նոյեմբերին Հյուսիսային Մակեդոնիայում ԵԱՀԿ ԱԳ նախարարական խորհրդի շրջանակում։