https://arm.sputniknews.ru/20250121/hajadrbejanakan-hakamartutjan-mej-rusastany-voreve-meki-kvoghmic-che-lavrvov--84976294.html
Հայ–ադրբեջանական հակամարտության մեջ Ռուսաստանը որևէ մեկի կողմից չէ. Լավրով
Հայ–ադրբեջանական հակամարտության մեջ Ռուսաստանը որևէ մեկի կողմից չէ. Լավրով
Sputnik Արմենիա
Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան շահագրգռված է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ` ի տարբերություն տարածաշրջանից հեռու գտնվող խաղացողների: 21.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-21T15:14+0400
2025-01-21T15:14+0400
2025-01-21T15:38+0400
տեսանյութ
տեսանյութեր
սերգեյ լավրով
ռուսաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
նախարար
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84975584_0:0:1920:1080_1920x0_80_0_0_141ced77f200e858a60a627d7e73745f.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Ռուսաստանը միակողմանի դիրքորոշում չի որդեգրել հայ-ադրբեջանական խնդրի համատեքստում։ Այս մասին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:Նախարարը չհամաձայնեց հայ լրագրողի այն դիտարկման հետ, որ հայ–ադրբեջանական խնդրի կոնտեքստում հաճախ Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են։Լավրովի խոսքով` Ռուսաստանը հետաքրքրված է այդ հարաբերությունների կարգավորման հարցում` ի տարբերություն այն երկրների, որոնք Հարավային Կովկասից շատ հեռու են գտնվում ու առաջ են տանում լարվածության պահպանմանն ուղղված օրակարգ։ՌԴ ԱԳ նախարարը վստահեցրեց` Մոսկվան առաջնորդվում է այն պայմանավորվածություններով, որոնք Երևանի և Բաքվի համաձայնությամբ ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով։ Ռուսաստանն այս գործընթացին մասնակցում է այնքանով, որքանով այդ մասնակցությունը պահանջված է Երևանի և Բաքվի կողմից. ո՛չ ավել, ո՛չ պակաս։Հիշեցնենք` Միրզոյանը Մոսկվա է մեկնել աշխատանքային այցով։ Կրեմլը երեկ հայտնել էր, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն ռուս-հայկական հարաբերությունների ամբողջ համալիրի, եվրասիական տարածքում ԵԱՏՄ և այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության, համաշխարհային օրակարգի արդիական հարցերի շուրջ, ուշադրության կենտրոնում կլինի Հարավային Կովկասի իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով։Նշենք, որ նախարարները վերջին անգամ երկկողմ հանդիպում էին անցկացրել 2023 թվականի նոյեմբերին Հյուսիսային Մակեդոնիայում ԵԱՀԿ ԱԳ նախարարական խորհրդի շրջանակում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/15/84975584_215:0:1655:1080_1920x0_80_0_0_efd82be90e475595e27f7e356140a89f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութ, տեսանյութեր, սերգեյ լավրով, ռուսաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, նախարար, արարատ միրզոյան, видео
տեսանյութ, տեսանյութեր, սերգեյ լավրով, ռուսաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, նախարար, արարատ միրզոյան, видео
Հայ–ադրբեջանական հակամարտության մեջ Ռուսաստանը որևէ մեկի կողմից չէ. Լավրով
15:14 21.01.2025 (Թարմացված է: 15:38 21.01.2025) Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան շահագրգռված է Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ` ի տարբերություն տարածաշրջանից հեռու գտնվող խաղացողների:
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Ռուսաստանը միակողմանի դիրքորոշում չի որդեգրել հայ-ադրբեջանական խնդրի համատեքստում։ Այս մասին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նախարարը չհամաձայնեց հայ լրագրողի այն դիտարկման հետ, որ հայ–ադրբեջանական խնդրի կոնտեքստում հաճախ Ռուսաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են։
«Մենք զբաղվում ենք այն հարցերով, որոնք արդիական են, ինչպես նաև Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմամբ` ելնելով մեր խորը շահագրգռվածությունից, որպեսզի մեր եղբայրական ազգերն ապրեն խաղաղության և բարիդրացիության մեջ»,– հավելեց նա։
Լավրովի խոսքով` Ռուսաստանը հետաքրքրված է այդ հարաբերությունների կարգավորման հարցում` ի տարբերություն այն երկրների, որոնք Հարավային Կովկասից շատ հեռու են գտնվում ու առաջ են տանում լարվածության պահպանմանն ուղղված օրակարգ։
ՌԴ ԱԳ նախարարը վստահեցրեց` Մոսկվան առաջնորդվում է այն պայմանավորվածություններով, որոնք Երևանի և Բաքվի համաձայնությամբ ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով։
Ռուսաստանն այս գործընթացին մասնակցում է այնքանով, որքանով այդ մասնակցությունը պահանջված է Երևանի և Բաքվի կողմից. ո՛չ ավել, ո՛չ պակաս։
Հիշեցնենք` Միրզոյանը Մոսկվա է մեկնել
աշխատանքային այցով։ Կրեմլը երեկ
հայտնել էր, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն ռուս-հայկական հարաբերությունների ամբողջ համալիրի, եվրասիական տարածքում ԵԱՏՄ և այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության, համաշխարհային օրակարգի արդիական հարցերի շուրջ, ուշադրության կենտրոնում կլինի Հարավային Կովկասի իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով։
Նշենք, որ նախարարները վերջին անգամ երկկողմ հանդիպում էին անցկացրել 2023 թվականի նոյեմբերին Հյուսիսային Մակեդոնիայում ԵԱՀԿ ԱԳ նախարարական խորհրդի շրջանակում։