00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձկնագողերը Սևանա լճում անցել են գիշերային «աշխատանքի». նրանց հայտնաբերել են դրոններով

Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2025
Բաժանորդագրվել
Ընդհանուր առմամբ` 2024 թ. նոյեմբերի 15–ից 2025 թ. հունվարի 20–ն ընկած ժամանակահատվածում 25 քրեական վարույթ է հարուցվել, որոնք դեռ ընթացքի մեջ են։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. 2024 թ. նոյեմբերի 15–ից 2025 թ. հունվարի 20–ը, այսինքն` սիգի ձվադրման ժամանակահատվածում Սևանա լճում ապօրինի ձկնորսության 11 դեպք է բացահայտվել, առգրավվել է 2 784 կգ սիգ (2023 թ.` մոտ 2 400 կգ), որի արդյունքում բնությանը պատճառված վնասի չափը կազմել է 12 մլն 844 հազար դրամ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը։
Նա նշեց, որ սիգի ձվադրման ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության հետ կապված լճում խիստ վերահսկողական աշխատանքներ են իրականացվել, որի արդյունքում առգրավվել է 61 հատ լողամիջոց, 119 հատ խեցգետնաորսիչ, 908 հատ ձկնորսական ցանցեր։
«Եթե նախորդ տարիներին սիգը վաճառվում է Երևանի շուկաներում ու հենց այդտեղ էինք նաև առգրավում, ապա այս տարի սիգն իրացվել է Սևանա լճի ավազանում և առափնյա շրջաններում։ Առգրավված սիգը հանձնվել է հատուկ խնամքի կենտրոններ»,– ասաց Գալոյանը։
Ապօրինի ձկնորսություն կատարած 11 անձանց արարքին քրեաիրավական գնահատական է տրվել։
«Դրանք այն մարդիկ են, որոնք ապօրինի ձկնոսության պահին տեսուչների կողմից հայտնաբերվել են։ Ի տարբերություն նախորդ տարիներին, երբ ձկնագողությունն իրականացվում էր ցերեկային կամ առավոտյան ժամերին, ապա այս տարի որսն իրականացվել է գիշերային ժամերի։ Ձկնագողներին բռնել ենք հենց ափին ու թույլ չենք տվել մտնել լիճ»,– տեղեկացրեց նա։
Ընդհանուր առմամբ` 2024 թ. նոյեմբերի 15–ից 2025 թ. հունվարի 20–ն ընկած ժամանակահատվածում 25 քրեական վարույթ է հարուցվել, որոնք դեռ ընթացքի մեջ են։
ՀՀ–ում կբարձրացվեն սիգի և խեցգետնի որսի համար բնապահպանական վճարները
Գալոյանի խոսքով` ձկնագողներին հայտնաբերելու ուղղությամբ տեխնիկական նոր միջոցներ են օգտագործվել` դրոններ, ջերմատեսիլ սարքեր, որոնք հնարավորություն են տվել հենց գիշերային ժամերին իրականացնել հսկողություն։
«Ինչպես ապօրինի ձկնորսությամբ զբաղվողներն են հզորացնում իրենց միջոցները, այնպես էլ՝ պետական մարմինները»,– վստահեցրեց Գալոյանը։
Նա հիշեցրեց, որ սիգի ձվադրման ժամանակահատվածի ավարտից հետո էլ սիգի որսն արգելված է, քանի որ արդյունաբերական որսը թույլատրելի է միայն համապատասխան պայմանագրի առկայության դեպքում։
Ի դեպ, 2024 թ. լիազոր մարմնի թույլտվությամբ եղել է 680 տոննայի չափով սիգի որս, սակայն միայն մարտի 1–ից նոյեմբերի 15–ը ընկած ժամանակահատվածում։
Լրահոս
0