00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

50 հազար դրամով տուգանել չեն կարող. Հայկ Մարությանը` ուղեվարձի թանկացման դեմ ակցիայի մասին

© Sputnik / Aram NersesyanՀայկ Մարության
Հայկ Մարության - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2025
Հայկ Մարության
Բաժանորդագրվել
Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ կգործեն փետրվարի 1-ից։ Մեկանգամյա տոմս գնելու դեպքում տրանսպորտի գինը կթանկանա 200%–ով` 300 դրամ։
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Օրենսդրական որևէ դրույթ չկա 50 հազար դրամ տուգանելու համար, եթե երևանցին փետրվարի 1–ին չվճարի տրանսպորտի թանկացած վճարը։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նախկին քաղաքապետն ավելի վաղ հայտարարել էր, որ հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ նոր ակցիա է սկսում, և կոչ էր արել փետրվարի 1–ից բոյկոտել ու վճարել միայն 100 դրամ։
«Այս պահին տուգանքի մասին օրենսդրական որևէ դրույթ գոյություն չունի։ Այնպես որ մենք հանգիստ կարող ենք իրականացնել մեր ակցիան։ Մեր իրավաբաններին խնդրել էի, նրանք ևս մեկ անգամ ստուգեցին ու վերահաստատեցին, որ իսկապես չկա օրենսդրական նման դրույթ։ Ասեմ ավելին` եթե հանկարծ ինչ–որ մեկին տուգանեն 50 հազար դրամով, մենք իրավաբանական բոլոր ծախսերը մեզ վրա կվերցնենք և կբեկանենք դա»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից բոլոր ավտոբուսներում կապարակնքված են մետաղադրամ ընդունող սարքերը, ամբողջական անցում է կատարվել էլեկտրոնային վճարման համակարգի։
Տրանսպորտի ուղեվարձը հնարավոր է վճարել «Telcell» ընկերության տեղադրած վալիդատորների, վճարային սարքերի միջոցով. քաղաքացին գնում է կտրոնը և դրա դիմաց ստանում QR կոդ։ Հնարավոր է վճարել նաև բանկային քարտերի միջոցով։
Դեռ նախորդ տարվանից բազմաթիվ քաղաքացիներ խնդիրների առաջ են կանգնում. հաճախ վճարային սարքերն անվավեր կտրոններ են տրամադրում կամ գումարը «կուլ են տալիս», բայց կտրոն չեն տալիս, իսկ բանկային քարտերով երբեմն վճարել չի լինում։ Խնդիրներ լինում են նաև վալիդատորների հետ. դրանք հաճախ ուղղակի չեն աշխատում։
Հիշեցնենք նաև, որ Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ կգործեն փետրվարի 1-ից։ Մեկանգամյա տոմս գնելու պարագայում տրանսպորտի գինը կթանկանա 200%–ով` 300 դրամ։
Երևանի քաղաքապետարանը տրանսպորտից օգտվող քաղաքացիներին վճարման 6 փաթեթ է առաջարկում։
Լրահոս
0