https://arm.sputniknews.ru/20250120/qartezajin-vetsher-azhum-mkrtchjany-pakcrec-arcakhi-qartezy-rubinjany-barkacav-84922327.html
«Քարտեզային» վեճեր ԱԺ–ում. Մկրտչյանը փակցրեց Արցախի քարտեզը, Ռուբինյանը բարկացավ
«Քարտեզային» վեճեր ԱԺ–ում. Մկրտչյանը փակցրեց Արցախի քարտեզը, Ռուբինյանը բարկացավ
Sputnik Արմենիա
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ նիստերի դահլիճի մակետում պատկերված է այն ամբողջ տարածքը, որը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ 20.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-20T11:39+0400
2025-01-20T11:39+0400
2025-01-20T11:54+0400
հայաստան
քարտեզ
ալեն սիմոնյան
աննա մկրտչյան
ռուբեն ռուբինյան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84921961_0:0:801:450_1920x0_80_0_0_40a6163e6c49747f46b5f99fc5499979.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին բարկացրել է այն, որ ՀՀ իշխանությունները խորհրդարանի նիստերի դահլիճում Հայաստանի քարտեզի մակետն են փակցրել, որտեղ չկան Արցախն ու հայկական մի շարք այլ տարածքներ։ Նա այսօր որոշեց ուղղել այդ սխալը, բայց նրա նախաձեռնությունը մի քանի րոպեի կյանք ունեցավ։Նա իր խոսքից հետո Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին և հեռացավ։ Որոշ ժամանակ անց խորհրդարանի պետական պահպանության ծառայողներից մեկը մտավ նիստերի դահլիճ և պոկեց այդ քարտեզը։Դուք մնացել եք հայդուկ․ Կոնջորյանը՝ դաշնակցական պատգամավորներինՆիստը վարողի իրավունքով ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, որն ընդդիմադիր պատգամավորին մեղադրեց Հայաստանը «մետաղի ջարդոն» անվանելու մեջ։«Ըստ իս` այս քարտեզը «մետաղի ջարդոն» անվանելն ակնհայտ վիրավորանք է Հայաստանի Հանրապետության հասցեին։ Տիկին Մկրտչյանը ցուցադրեց քարտեզ, որտեղ կապույտով նշված են Լեռնային Ղարաբաղն ու հարակից 7 շրջանները, այնուհետև ասաց, որ սա մեր հայրենիքն է, որը դավաճան իշխանությունները հանձնեցին։ Տիկին Մկրտչյան, ձեր քաղաքական ղեկավարը (նկատի ունի Սերժ Սարգսյանին. խմբ.) 10 տարի նախագահ է եղել, ստացվում է, որ այդ ժամանակ բանակցում էր հայրենիքը հանձնելո՞ւ շուրջ։ Սերժ Սարգսյանը հրապարակային իր ելույթներում ասել է, որ ՀՀ–ն պատրաստ էր 5+2 շրջաններից դուրս գալ, այսինքն հայրենիքի՞ց էր դուրս գալիս, ուզում էր հանձնե՞ր հայրենիքը։ Դուք դավաճա՞ն եք, ձեր թիմը դավաճա՞ն է, դուք դավաճանների հավաքածո՞ւ եք»,– ասաց Ռուբինյանը։ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, խոսելով դահլիճում փակցրած մակետի մասին, ընդգծեց` այնտեղ պատկերված է այն ամբողջ տարածքը, որը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանը 2024 թվականի դեկտեմբերի 29-ին սոցցանցերում մի լուսանկար հրապարակեց, որում երևում էր, որ խորհրդարանի նիստերի դահլիճում փակցվել է մի քարտեզ, որում չկան հայկական մի շարք տարածքներ, ինչպես նաև Արցախը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ նույն քարտեզը ամբողջ 2024 թվականի ընթացքում տարբեր ելույթների ժամանակ ցույց էր տալիս և ընդգծում` սա է իրական Հայաստանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84921961_0:0:601:450_1920x0_80_0_0_a7d14dd2967708543064119f66402411.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քարտեզ, ալեն սիմոնյան, աննա մկրտչյան, ռուբեն ռուբինյան, արցախ
հայաստան, քարտեզ, ալեն սիմոնյան, աննա մկրտչյան, ռուբեն ռուբինյան, արցախ
«Քարտեզային» վեճեր ԱԺ–ում. Մկրտչյանը փակցրեց Արցախի քարտեզը, Ռուբինյանը բարկացավ
11:39 20.01.2025 (Թարմացված է: 11:54 20.01.2025) ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ նիստերի դահլիճի մակետում պատկերված է այն ամբողջ տարածքը, որը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին բարկացրել է այն, որ ՀՀ իշխանությունները խորհրդարանի նիստերի դահլիճում Հայաստանի քարտեզի մակետն են փակցրել, որտեղ չկան Արցախն ու հայկական մի շարք այլ տարածքներ։ Նա այսօր որոշեց ուղղել այդ սխալը, բայց նրա նախաձեռնությունը մի քանի րոպեի կյանք ունեցավ։
«Հայ ժողովրդի ցավը, բոլորիս ողբերգությունը վերածել են մետաղի ջարդոնի և փակցրել ԱԺ–ի պատին, որպեսզի ավելի ցավեցնեն, նվաստացնեն։ Սա ճակատագրի հեգնանք է, որովհետև այս քարտեզը փակցնելու պարտականությունները դրել են մի մարդու վրա, որը մի քանի տարի առաջ ասում էր, որ Աղդամն իր հայրենիքն է, որ ինքը աղդամցի Ալենն է, ինքը թույլ չի տալու, որ որևէ մեկը գեթ 1 սմ հող հանձնի Արցախից։ Հիմա այսպես կոչված այս քարտեզից ջնջվել է ոչ միայն Աղդամը, այլև մեր հայրենիքի կեսը»,– ասաց Աննա Մկրտչյանը։
Նա իր խոսքից հետո Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին և հեռացավ։ Որոշ ժամանակ անց խորհրդարանի պետական պահպանության ծառայողներից մեկը մտավ նիստերի դահլիճ և պոկեց այդ քարտեզը։
Նիստը վարողի իրավունքով ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, որն ընդդիմադիր պատգամավորին մեղադրեց Հայաստանը «մետաղի ջարդոն» անվանելու մեջ։
«Ըստ իս` այս քարտեզը «մետաղի ջարդոն» անվանելն ակնհայտ վիրավորանք է Հայաստանի Հանրապետության հասցեին։ Տիկին Մկրտչյանը ցուցադրեց քարտեզ, որտեղ կապույտով նշված են Լեռնային Ղարաբաղն ու հարակից 7 շրջանները, այնուհետև ասաց, որ սա մեր հայրենիքն է, որը դավաճան իշխանությունները հանձնեցին։ Տիկին Մկրտչյան, ձեր քաղաքական ղեկավարը (նկատի ունի Սերժ Սարգսյանին. խմբ.) 10 տարի նախագահ է եղել, ստացվում է, որ այդ ժամանակ բանակցում էր հայրենիքը հանձնելո՞ւ շուրջ։ Սերժ Սարգսյանը հրապարակային իր ելույթներում ասել է, որ ՀՀ–ն պատրաստ էր 5+2 շրջաններից դուրս գալ, այսինքն հայրենիքի՞ց էր դուրս գալիս, ուզում էր հանձնե՞ր հայրենիքը։ Դուք դավաճա՞ն եք, ձեր թիմը դավաճա՞ն է, դուք դավաճանների հավաքածո՞ւ եք»,– ասաց Ռուբինյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, խոսելով դահլիճում փակցրած մակետի մասին, ընդգծեց` այնտեղ պատկերված է այն ամբողջ տարածքը, որը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։
Հիշեցնենք` Ալեն Սիմոնյանը 2024 թվականի դեկտեմբերի 29-ին սոցցանցերում մի լուսանկար հրապարակեց, որում երևում էր, որ խորհրդարանի նիստերի դահլիճում փակցվել է մի քարտեզ, որում չկան հայկական մի շարք տարածքներ, ինչպես նաև Արցախը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ նույն քարտեզը ամբողջ 2024 թվականի ընթացքում տարբեր ելույթների ժամանակ ցույց էր տալիս և ընդգծում` սա է իրական Հայաստանը։