https://arm.sputniknews.ru/20250120/israjely-patandneri-dimac-azat-e-ardzakel-arajin-90-paghestinci-bantarkjalnerin-zlm-84914601.html
Իսրայելը պատանդների դիմաց ազատ է արձակել առաջին 90 պաղեստինցի բանտարկյալներին. ԶԼՄ
Իսրայելը պատանդների դիմաց ազատ է արձակել առաջին 90 պաղեստինցի բանտարկյալներին. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Բանտարկյալներն ազատ են արձակվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված գործարքի շրջանակում։ 20.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-20T08:37+0400
2025-01-20T08:37+0400
2025-01-20T09:27+0400
իսրայել
գազայի հատված
պատանդ
քաղբանտարկյալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84916111_0:138:1600:1038_1920x0_80_0_0_4f843437a88a4d996126bf0b22b468fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Իսրայելը ՀԱՄԱՍ շարժման հետ համաձայնագրի շրջանակում ազատ է արձակել առաջին 90 պաղեստինցի բանտարկյալներին: Տեղեկությունը հայտնում է «Times of Israel» թերթը` հղում անելով Իսրայելի բանտերի վարչությանը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ 42 օրով հրադադար հաստատելու պայմանավորվածություն են ձեռք բերել և հայտարարել, որ ձգտում են ռազմական գործողությունների վերջնական ավարտի։ 15 ամսվա ընթացքում պատերազմական գործողությունները խլել են ավելի քան 46 հազար պաղեստինցիների և մոտ 1500 իսրայելցիների կյանք, տարածվել դեպի Լիբանան և Եմեն, Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում հրահրել:Սա հակամարտության ընթացքում արդեն երկրորդ հրադադարն է. առաջինը կնքվեց 2023 թվականի նոյեմբերին և տևեց ընդամենը 6 օր։ՀԱՄԱՍ-ը ներկայացրել է պատանդների ցուցակը, իսկ իսրայելցի նախարարը հրաժարական է տվել
իսրայել
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84916111_87:0:1514:1070_1920x0_80_0_0_5f79457ccff7b946ce6b183a9c391a2c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, գազայի հատված, պատանդ, քաղբանտարկյալ
իսրայել, գազայի հատված, պատանդ, քաղբանտարկյալ
Իսրայելը պատանդների դիմաց ազատ է արձակել առաջին 90 պաղեստինցի բանտարկյալներին. ԶԼՄ
08:37 20.01.2025 (Թարմացված է: 09:27 20.01.2025) Բանտարկյալներն ազատ են արձակվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված գործարքի շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Իսրայելը ՀԱՄԱՍ շարժման հետ համաձայնագրի շրջանակում ազատ է արձակել առաջին 90 պաղեստինցի բանտարկյալներին: Տեղեկությունը հայտնում է
«Times of Israel» թերթը` հղում անելով Իսրայելի բանտերի վարչությանը:
«Իսրայելն ազատ է արձակել անվտանգության ոլորտում խախտումների համար դատապարտված 90 պաղեստինցի բանտարկյալների առաջին խմբին Գազայի հատվածից երեք պատանդ կանանց դիմաց», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ շարժումը Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ 42 օրով հրադադար հաստատելու պայմանավորվածություն են ձեռք բերել և հայտարարել, որ ձգտում են ռազմական գործողությունների վերջնական ավարտի։ 15 ամսվա ընթացքում պատերազմական գործողությունները խլել են ավելի քան 46 հազար պաղեստինցիների և մոտ 1500 իսրայելցիների կյանք, տարածվել դեպի Լիբանան և Եմեն, Իսրայելի և Իրանի միջև հրթիռային հարվածների փոխանակում հրահրել:
Սա հակամարտության ընթացքում արդեն երկրորդ հրադադարն է. առաջինը կնքվեց 2023 թվականի նոյեմբերին և տևեց ընդամենը 6 օր։