https://arm.sputniknews.ru/20250120/ishkhanapvokhutjan-dzakhvoghman-pattshary-naev-ynddimutjan-voch-bavarar-ashkhatanqn-e-levvon-qvocharjan-84931543.html
Իշխանափոխության ձախողման պատճառը նաև ընդդիմության ոչ բավարար աշխատանքն է․ Լևոն Քոչարյան
Իշխանափոխության ձախողման պատճառը նաև ընդդիմության ոչ բավարար աշխատանքն է․ Լևոն Քոչարյան
Sputnik Արմենիա
Պատգամավորի կարծիքով՝ իշխանությունները շարունակում են ստելու բարձր ունակություն ցուցաբերել, ինչի միջոցով կարողանում են համոզել հասարակության մի մասին։ 20.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-20T14:03+0400
2025-01-20T14:03+0400
2025-01-20T14:25+0400
հայաստան
լևոն քոչարյան
իշխանափոխություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/15/82088904_0:83:1600:983_1920x0_80_0_0_04dc57794ab9002c619538322aee9466.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանում իշխանափոխության գործընթացի ձախողման պատճառներից մեկը նաև ընդդիմության ոչ բավարար աշխատանքն է։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը։Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ մյուս պատճառն էլ իշխանությունների ստելու բարձր ունակությունն է։ Ըստ նրա՝ իշխանությունների հաջողվում է հասարակության մի մասին համոզել, որ ճիշտն իրենք են, և սխալների սլաքներն այլ կողմ ուղղել։ Քոչարյանը հավելեց՝ այսօր արդեն իրավիճակն այն չէ, ինչ մի քանի տարի առաջ էր, որովհետև իշխանությունների վարկանիշը շարունակաբար նվազում է, սակայն ընդդիմության վարկանիշն էլ բավարար բարձր չէ։Պատգամավորն անդրադարձավ նաև Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցին՝ նշելով, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պետք է բոլոր հնարավոր հարթակները օգտագործեն խնդրի մասին բարձրաձայնելու համար։ Նա կասկածում է, որ, օրինակ, սահմանազատման վերաբերյալ բանակցություններում իշխանություններն այս հարցը առհասարակ հիշատակում են։Իշխանափոխությունը կախված է Փաշինյանին դրսից խաղացնող ուժերից․ Աշոտյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/15/82088904_90:0:1511:1066_1920x0_80_0_0_c7a64ea9ca720906c3673afadc73c093.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լևոն քոչարյան, իշխանափոխություն
հայաստան, լևոն քոչարյան, իշխանափոխություն
Իշխանափոխության ձախողման պատճառը նաև ընդդիմության ոչ բավարար աշխատանքն է․ Լևոն Քոչարյան
14:03 20.01.2025 (Թարմացված է: 14:25 20.01.2025) Պատգամավորի կարծիքով՝ իշխանությունները շարունակում են ստելու բարձր ունակություն ցուցաբերել, ինչի միջոցով կարողանում են համոզել հասարակության մի մասին։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանում իշխանափոխության գործընթացի ձախողման պատճառներից մեկը նաև ընդդիմության ոչ բավարար աշխատանքն է։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը։
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ մյուս պատճառն էլ իշխանությունների ստելու բարձր ունակությունն է։ Ըստ նրա՝ իշխանությունների հաջողվում է հասարակության մի մասին համոզել, որ ճիշտն իրենք են, և սխալների սլաքներն այլ կողմ ուղղել։ Քոչարյանը հավելեց՝ այսօր արդեն իրավիճակն այն չէ, ինչ մի քանի տարի առաջ էր, որովհետև իշխանությունների վարկանիշը շարունակաբար նվազում է, սակայն ընդդիմության վարկանիշն էլ բավարար բարձր չէ։
«Մի մասն արդարացի բողոքներ ու դժգոհություններ են մեր աշխատանքի հետ կապված, մի մասն էլ տարիների ստերի հետևանքներն են, որոնցից չենք կարողանում ձերբազատվել»,- նշեց Քոչարյանը։
Պատգամավորն անդրադարձավ նաև Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցին՝ նշելով, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պետք է բոլոր հնարավոր հարթակները օգտագործեն խնդրի մասին բարձրաձայնելու համար։ Նա կասկածում է, որ, օրինակ, սահմանազատման վերաբերյալ բանակցություններում իշխանություններն այս հարցը առհասարակ հիշատակում են։