https://arm.sputniknews.ru/20250118/rusakan-zvorqy-verahskvoghutjan-tak-e-vercrel-petrvopavlvovka-ev-vremevka-bnakavajrery-pn-84892131.html
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Պետրոպավլովկա և Վրեմևկա բնակավայրերը. ՊՆ
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Պետրոպավլովկա և Վրեմևկա բնակավայրերը. ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։ 18.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-18T14:12+0400
2025-01-18T14:12+0400
2025-01-18T14:14+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
զորք
դոնեցկ
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/12/42171740_0:192:3234:2011_1920x0_80_0_0_91a6ee6c4778fa3a1d59c63b1f153299.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Պետրոպավլովկա և Վրեմևկա բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։«Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումներն էլ շարունակել են առաջխաղացումը դեպի Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքեր:««Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վրեմևկա բնակավայրը», – հայտարարել են նախարարությունում:Գերատեսչությունը հավելել է, որ ԴԺՀ-ի Կոստանտինոպոլ և Վելիկայա Նովոսելկա բնակավայրերի շրջաններում հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի մեքենայացված և դեսանտագրոհային բրիգադներին:«Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են մինչև 135 զինծառայող, 2 մարտական զրահապատ մեքենա, 3 ավտոմեքենա և արտասահմանյան արտադրության դաշտային հրետանու 5 հրանոթ: Ոչնչացվել է զինամթերքի պահեստ», - ասվում է ամփոփագրում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
ուկրաինա
դոնեցկ
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/12/42171740_0:0:2731:2048_1920x0_80_0_0_8848a3ac3a8e8374494ebde217d1c0af.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, զորք, դոնեցկ, դոնբաս
ռուսաստան, ուկրաինա, զորք, դոնեցկ, դոնբաս
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Պետրոպավլովկա և Վրեմևկա բնակավայրերը. ՊՆ
14:12 18.01.2025 (Թարմացված է: 14:14 18.01.2025) Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Պետրոպավլովկա և Վրեմևկա բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հաջող հարձակողական գործողությունների արդյունքում «Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Պետրոպավլովկա բնակավայրը», - ասված է հաղորդագրության մեջ:
«Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումներն էլ շարունակել են առաջխաղացումը դեպի Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանության խորքեր:
««Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վրեմևկա բնակավայրը», – հայտարարել են նախարարությունում:
Գերատեսչությունը հավելել է, որ ԴԺՀ-ի Կոստանտինոպոլ և Վելիկայա Նովոսելկա բնակավայրերի շրջաններում հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի մեքենայացված և դեսանտագրոհային բրիգադներին:
«Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են մինչև 135 զինծառայող, 2 մարտական զրահապատ մեքենա, 3 ավտոմեքենա և արտասահմանյան արտադրության դաշտային հրետանու 5 հրանոթ: Ոչնչացվել է զինամթերքի պահեստ», - ասվում է ամփոփագրում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։