https://arm.sputniknews.ru/20250118/miavvorel-janqery-apazgajin-ishkhanutjany-heracnelu-hamar-hjdn-dimel-e-kvochvov-84894678.html
«Միավորել ջանքերը ապազգային իշխանությանը հեռացնելու համար». ՀՅԴ–ն դիմել է կոչով
«Միավորել ջանքերը ապազգային իշխանությանը հեռացնելու համար». ՀՅԴ–ն դիմել է կոչով
Sputnik Արմենիա
ՀՅԴ–ն կոչ է անում ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, Իրանի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք։ 18.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-18T17:14+0400
2025-01-18T17:14+0400
2025-01-18T17:16+0400
հայաստան
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/180/36/1803646_0:0:1000:563_1920x0_80_0_0_3af9596fd3e3752284344132b5f91cfd.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՅԴ Բյուրոն ազգային բոլոր ուժերին կոչ է անում միավորել ջանքերը ապազգային իշխանություններին հեռացնելու գործում։ Հայտարարությունը հրապարակվել է «Ֆեյսբուքում»։Նշվում է նաև, որ Բաքուն օգտվում է աշխարհաքաղաքական անկայունությունից և, ունենալով Թուրքիայի աջակցությունը, փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը։ՀՀ իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը․ Տիգրան Աբրահամյանը` սահմանազատման նոր հատվածի մասինՀՅԴ Բյուրոն ընդգծում է, որ ՀՀ իշխանությունները պատերազմից խուսափելու համար առաջարկում են պարտվողականության ու զիջողականության մարտավարությունը` հանուն կարծեցյալ խաղաղության ու դրա «երաշխավորն» իրականում թուրք-ադրբեջանական տանդեմն է լինելու:ՀՅԴ–ի պնդմամբ` անհրաժեշտ է ձևավորել նոր որակի իշխանություն և հաստատել երկրի զարգացման ազգային պետական ուղեգիծ, ինչի համար անհրաժեշտ է արմատապես փոխել կառավարության քաղաքականությունը։ Ըստ կառույցի` առաջնահերթություններից է` հայկական ինքնության և հայոց պետականության պահպանման օրակարգի շուրջ համահայկական զորաշարժ իրականացնել, պաշտպանության գործում, համահայկական առաջնահերթ օրակարգ դարձնել բանակի և պաշտպանության ու անվտանգության համակարգերի հրատապ վերակառուցումը։«Ստեղծել որակապես այլ բովանդակություն ունեցող արտաքին քաղաքականություն, ինչը ենթադրում է ռազմավարական հարաբերությունների հաստատում ընդհանուր աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող երկրների և դաշինքների հետ: Այս մոտեցմամբ ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, Իրանի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք, զարգացնել տարածաշրջանից դուրս այլ ուժային կենտրոնների և Արևմուտքի հետ փոխլրացնող հարաբերությունները: Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային իշխանություն ձևավորելու և համահայկական կարողականությամբ ուժեղ Հայաստան կառուցելու գործում»,– ասված է հայտարարությունում։Դաշնակցությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել բոլորի հետ, ովքեր պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի:Ի՞նչ կլինի, եթե ՀՀ–ն չպաշտպանի ինքն իրեն. Վարդանյանը խոսել է Բաքվի մեղադրանքների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/180/36/1803646_0:0:1000:750_1920x0_80_0_0_74c6b1aa8f4d22de5c175e6cc31395ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), իշխանություն
հայաստան, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), իշխանություն
«Միավորել ջանքերը ապազգային իշխանությանը հեռացնելու համար». ՀՅԴ–ն դիմել է կոչով
17:14 18.01.2025 (Թարմացված է: 17:16 18.01.2025) ՀՅԴ–ն կոչ է անում ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, Իրանի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՅԴ Բյուրոն ազգային բոլոր ուժերին կոչ է անում միավորել ջանքերը ապազգային իշխանություններին հեռացնելու գործում։ Հայտարարությունը հրապարակվել է «Ֆեյսբուքում»։
«Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների շրջանակում Հայաստանի շուրջ ձևավորվող անվտանգային սպառնալիքներն օրեցօր դառնում են խիստ վտանգավոր: Ադրբեջանի ղեկավարության հայատյաց, ռազմաշունչ և ծավալապաշտական հայտարարություններն ու քայլերը ավելի ու ավելի սանձարձակ բովանդակություն են ստանում։ ՀՀ իշխանությունները, ահաբեկելով սեփական ժողովրդին վերահաս պատերազմի հնարավորությամբ և անխուսափելի պարտությամբ, լծվել են թուրք-ադրբեջանական տանդեմի անվերջանալի պահանջները հիմնավորելու և բավարարելու ազգակործան գործին»,– ասված է հայտարարությունում։
Նշվում է նաև, որ Բաքուն օգտվում է աշխարհաքաղաքական անկայունությունից և, ունենալով Թուրքիայի աջակցությունը, փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը։
ՀՅԴ Բյուրոն ընդգծում է, որ ՀՀ իշխանությունները պատերազմից խուսափելու համար առաջարկում են պարտվողականության ու զիջողականության մարտավարությունը` հանուն կարծեցյալ խաղաղության ու դրա «երաշխավորն» իրականում թուրք-ադրբեջանական տանդեմն է լինելու:
ՀՅԴ–ի պնդմամբ` անհրաժեշտ է ձևավորել նոր որակի իշխանություն և հաստատել երկրի զարգացման ազգային պետական ուղեգիծ, ինչի համար անհրաժեշտ է արմատապես փոխել կառավարության քաղաքականությունը։ Ըստ կառույցի` առաջնահերթություններից է` հայկական ինքնության և հայոց պետականության պահպանման օրակարգի շուրջ համահայկական զորաշարժ իրականացնել, պաշտպանության գործում, համահայկական առաջնահերթ օրակարգ դարձնել բանակի և պաշտպանության ու անվտանգության համակարգերի հրատապ վերակառուցումը։
«Ստեղծել որակապես այլ բովանդակություն ունեցող արտաքին քաղաքականություն, ինչը ենթադրում է ռազմավարական հարաբերությունների հաստատում ընդհանուր աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող երկրների և դաշինքների հետ: Այս մոտեցմամբ ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, Իրանի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք, զարգացնել տարածաշրջանից դուրս այլ ուժային կենտրոնների և Արևմուտքի հետ փոխլրացնող հարաբերությունները: Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային իշխանություն ձևավորելու և համահայկական կարողականությամբ ուժեղ Հայաստան կառուցելու գործում»,– ասված է հայտարարությունում։
Դաշնակցությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել բոլորի հետ, ովքեր պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի: