https://arm.sputniknews.ru/20250116/tvonakan-orerin-erevanum-arnvazn-50-vov-aveli-aghb-e-generacvel-inchpes-e-lutsvel-khndiry-84805817.html
Տոնական օրերին Երևանում առնվազն 50%-ով ավելի աղբ է գեներացվել. ինչպե՞ս է լուծվել խնդիրը
Տոնական օրերին Երևանում առնվազն 50%-ով ավելի աղբ է գեներացվել. ինչպե՞ս է լուծվել խնդիրը
Sputnik Արմենիա
Սովորաբար 40 կամ 41 տեխնիկա է աղբահանություն իրականացնում մայրաքաղաքում, տոնական օրերին դրանց թիվն այս տարի ավելացրել են։ 16.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-16T08:55+0400
2025-01-16T08:55+0400
2025-01-16T08:55+0400
երևան
երևանի քաղաքապետարան
աղբ
աղբաման
աղբավայր
աղբատար
ամանոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1d/44390690_0:0:1601:901_1920x0_80_0_0_23c22169171e77fddf8501826c1505ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ մայրաքաղաքում ամանորյա օրերին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 286 աղբատար մեքենա մաքրման աշխատանքներ է իրականացրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։Յուրաքանչյուր տեխնիկայում 3 աշխատակից է լինում` 1 վարորդ և 2 բանվոր։ Մայրաքաղաքում աղբահանության աշխատանքները դեկտեմբերի 31-ին` թե՛ գիշերային, թե՛ ցերեկային հերթափոխերի ընթացքում, իրականացվել են ընդհանուր 51 տեխնիկայով։ Հունվարի 1–3–ը մայրաքաղաքում 47–48 աղբահանությունն իրականացնող տեխնիկաներն են աշխատել։Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՈԱԿ–ի տնօրեն Սաշա Կատվալյանը նշեց, որ նախորդ Ամանորին մեկ հերթափոխով են աշխատանքներն իրականացվել, բայց վարորդներն ու բանվորները ավելի երկար են աշխատել։Խնդրահարույց հասցեներում` առևտրի կենտրոնների, տոնավաճառների, խոշոր սուպերմարկետների, միրգ–բանջարեղենի խանութների մոտակայքում, աղբահանության աշխատանքներ իրականացվել են նաև սահմանված գրաֆիկից դուրս։«Տվյալ օրերին առևտրի կենտրոնները մեծ քանակությամբ աղբ են գեներացնում` տուփեր, մեծ արկղեր, տոպրակներ և այլն։ Բանջարեղենի խանութների, սուպերմարկետների մոտ էլ նմանատիպ խնդիրներ ենք ունեցել։ Դեպքեր են եղել, երբ այդ տարածքների բնակիչներն ու խանութների սեփականատերերը ստվարաթղթե արկղերն առանց ծալելու էին նետել աղբամանների մեջ, ինչի հետևանքով դրանց մեջ այլ աղբի տեղ չի եղել»,– նշեց ՀՈԱԿ–ի տնօրենը։Նա շեշտեց, որ 2024 թվականի դեկտեմբերի 29-31-ն ավելի շատ աղբ է գեներացվել, քան տարվա մյուս օրերին։Հարցին, արդյոք ԵԱՍՄ համայնքային հիմնարկում վարորդների թափուր հաստիքներն արդեն համալրվել են, Կատվալյանը շեշտեց` ներկայում խնդիրը լուծված է, չնայած դեռ որոշ «բայց»–եր կան։ ՀՈԱԿ–ում որոշ դեպքերում սեզոնով է պայմանավորված վարորդների աշխատանքը, քանի որ կան այնպիսինները, որոնք գյուղատնտեսությամբ են զբաղվում ու ապրիլ–սեպտեմբեր ամիսներին խնդրում են և գնում իրենց հողը մշակելու։ Նշենք, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ–ում այժմ աշխատում է մոտ 120 աղբատար մեքենայի վարորդ, ինչպես նաև շուրջ 240 բանվոր. 1 օրում մոտ 85 վարորդ է աշխատում ու յուրաքանչյուրի հետ` 2 բանվոր։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1d/44390690_0:0:1487:1115_1920x0_80_0_0_967b3bf59247ed3c77bdef35331918b6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, երևանի քաղաքապետարան, աղբ, աղբաման, աղբավայր, աղբատար, ամանոր
երևան, երևանի քաղաքապետարան, աղբ, աղբաման, աղբավայր, աղբատար, ամանոր
Տոնական օրերին Երևանում առնվազն 50%-ով ավելի աղբ է գեներացվել. ինչպե՞ս է լուծվել խնդիրը
Սովորաբար 40 կամ 41 տեխնիկա է աղբահանություն իրականացնում մայրաքաղաքում, տոնական օրերին դրանց թիվն այս տարի ավելացրել են։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ մայրաքաղաքում ամանորյա օրերին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 286 աղբատար մեքենա մաքրման աշխատանքներ է իրականացրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։
Յուրաքանչյուր տեխնիկայում 3 աշխատակից է լինում` 1 վարորդ և 2 բանվոր։ Մայրաքաղաքում աղբահանության աշխատանքները դեկտեմբերի 31-ին` թե՛ գիշերային, թե՛ ցերեկային հերթափոխերի ընթացքում, իրականացվել են ընդհանուր 51 տեխնիկայով։ Հունվարի 1–3–ը մայրաքաղաքում 47–48 աղբահանությունն իրականացնող տեխնիկաներն են աշխատել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՈԱԿ–ի տնօրեն Սաշա Կատվալյանը նշեց, որ նախորդ Ամանորին մեկ հերթափոխով են աշխատանքներն իրականացվել, բայց վարորդներն ու բանվորները ավելի երկար են աշխատել։
«Առօրյայում 40 կամ 41 տեխնիկա է աղբահանություն իրականացնում ու համեմատաբար թեթև բեռնվածությամբ։ Տոնական օրերին խստացված ռեժիմով են աշխատել, ինչի դիմաց լրացուցիչ վճարվել են։ Ժամային առումով էլ մի փոքր երկար են աշխատել, այսինքն, եթե մեկ մեքենան 2 անգամ է գնում աղբավայր, տոնական օրերին 3 անգամ է գնացել»,–ասաց նա։
Խնդրահարույց հասցեներում` առևտրի կենտրոնների, տոնավաճառների, խոշոր սուպերմարկետների, միրգ–բանջարեղենի խանութների մոտակայքում, աղբահանության աշխատանքներ իրականացվել են նաև սահմանված գրաֆիկից դուրս։
«Տվյալ օրերին առևտրի կենտրոնները մեծ քանակությամբ աղբ են գեներացնում` տուփեր, մեծ արկղեր, տոպրակներ և այլն։ Բանջարեղենի խանութների, սուպերմարկետների մոտ էլ նմանատիպ խնդիրներ ենք ունեցել։ Դեպքեր են եղել, երբ այդ տարածքների բնակիչներն ու խանութների սեփականատերերը ստվարաթղթե արկղերն առանց ծալելու էին նետել աղբամանների մեջ, ինչի հետևանքով դրանց մեջ այլ աղբի տեղ չի եղել»,– նշեց ՀՈԱԿ–ի տնօրենը։
Նա շեշտեց, որ 2024 թվականի դեկտեմբերի 29-31-ն ավելի շատ աղբ է գեներացվել, քան տարվա մյուս օրերին։
Հարցին, արդյոք ԵԱՍՄ համայնքային հիմնարկում վարորդների թափուր հաստիքներն արդեն համալրվել են, Կատվալյանը շեշտեց` ներկայում խնդիրը լուծված է, չնայած դեռ որոշ «բայց»–եր կան։ ՀՈԱԿ–ում որոշ դեպքերում սեզոնով է պայմանավորված վարորդների աշխատանքը, քանի որ կան այնպիսինները, որոնք գյուղատնտեսությամբ են զբաղվում ու ապրիլ–սեպտեմբեր ամիսներին խնդրում են և գնում իրենց հողը մշակելու։
Կազմակերպությունում հիմնականում խնդիր է լինում ամռանը, բայց խոստացավ` այս տարի չի լինի, քանի որ կանխարգելիչ քայլեր են ձեռնարկվել. հավաստիացրեց` այս պահին և՛ հաստիքները համալրվել են, և՛ ռեզերվային վարորդներ էլ ունեն։
Նշենք, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ–ում այժմ աշխատում է մոտ 120 աղբատար մեքենայի վարորդ, ինչպես նաև շուրջ 240 բանվոր. 1 օրում մոտ 85 վարորդ է աշխատում ու յուրաքանչյուրի հետ` 2 բանվոր։