https://arm.sputniknews.ru/20250116/samvel-babajani-khmbakcutjuny-chi-miacel-gerineri-veradardzi-pahanjvov-hajtararutjany-84829176.html
Սամվել Բաբայանի խմբակցությունը չի միացել գերիների վերադարձի պահանջով հայտարարությանը
Սամվել Բաբայանի խմբակցությունը չի միացել գերիների վերադարձի պահանջով հայտարարությանը
Sputnik Արմենիա
Այսօր Արցախի խորհրդարանի խմբակցությունները 16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից տարվող կեղծ դատավարության կապակցությամբ հայտարարություն է տարածել։ 16.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-16T16:17+0400
2025-01-16T16:17+0400
2025-01-16T16:19+0400
հայաստան
արցախ
գերի
սամվել բաբայան
https://cdn.am.sputniknews.ru/img/1819/41/18194183_0:0:1600:901_1920x0_80_0_0_8435b49bf08bff025659b7f83baf5054.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Արցախի ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցությունը չի միացել գերիների վերադարձի պահանջով հայտարարությանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնական հայրենիք» կուսակցությունը։Նշենք, որ այսօր Արցախի խորհրդարանի խմբակցությունները 16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից տարվող կեղծ դատավարության կապակցությամբ հայտարարություն են տարածել և ՀՀ իշխանություններին կոչ են արել գերիների հարցը հետևողականորեն ու վճռականորեն բարձրացնել բոլոր ատյաններում։Ըստ կուսակցության հայտարարության` իրենք համաձայնություն չեն տվել գերիների վերաբերյալ տեքստի խմբագրությանը և իրենց անունից հանդես գալու իրավասություն չեն տվել որևէ մեկին։««Միասնական հայրենիք» խմբակցությունը զերծ է մնում միասնականության դրսևորման կեղծ փորձերից, ուստի պահանջում է հանել իր անունը հայտարարության տակ ստորագրած մասնակիցների ցանկից»,-հայտարարել է «Միասնական հայրենիք»-ը։ArmLur.am-ը դիմել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին՝ պարզելու, թե ինչ է կատարվել։Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1819/41/18194183_83:0:1387:978_1920x0_80_0_0_104386e45e76a1f8407f047075b48c6c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, գերի, սամվել բաբայան
հայաստան, արցախ, գերի, սամվել բաբայան
Սամվել Բաբայանի խմբակցությունը չի միացել գերիների վերադարձի պահանջով հայտարարությանը
16:17 16.01.2025 (Թարմացված է: 16:19 16.01.2025) Այսօր Արցախի խորհրդարանի խմբակցությունները 16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից տարվող կեղծ դատավարության կապակցությամբ հայտարարություն է տարածել։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Արցախի ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցությունը չի միացել գերիների վերադարձի պահանջով հայտարարությանը: Այս մասին հայտարարություն է տարածել
«Միասնական հայրենիք» կուսակցությունը։
Նշենք, որ այսօր Արցախի խորհրդարանի խմբակցությունները 16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից տարվող կեղծ դատավարության կապակցությամբ
հայտարարություն են տարածել և ՀՀ իշխանություններին կոչ են արել գերիների հարցը հետևողականորեն ու վճռականորեն բարձրացնել բոլոր ատյաններում։
Ըստ կուսակցության հայտարարության` իրենք համաձայնություն չեն տվել գերիների վերաբերյալ տեքստի խմբագրությանը և իրենց անունից հանդես գալու իրավասություն չեն տվել որևէ մեկին։
««Միասնական հայրենիք» խմբակցությունը զերծ է մնում միասնականության դրսևորման կեղծ փորձերից, ուստի պահանջում է հանել իր անունը հայտարարության տակ ստորագրած մասնակիցների ցանկից»,-հայտարարել է «Միասնական հայրենիք»-ը։
ArmLur.am-ը դիմել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին՝ պարզելու, թե ինչ է կատարվել։
«Ի տարբերություն մյուս խմբակցությունների, որոնք ներկա էին տեքստի քննարկումներին մեկական հոգով, «Միասնական հայրենիք»-ից ներկա էին 2 հոգով՝ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը և խմբակցության ղեկավարը։ Իրենց կողմից ևս առաջարկություններ են արվել, որոնք ներառվել են հայտարարության տեքստի մեջ, թե հետո ի՞նչ է փոխվել․․․ հավանաբար ՀՀ իշխանությունների ճնշումների ներքո հրաժարվեցին հայտարարությունից»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար
Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար
Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ
Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար
Դավիթ Բաբայանը,
ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։