00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լուսանկարը` որպես լուր». վարպետության դաս Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցПосетительница фотовыставки перед началом торжественной церемонии объявления Гран-при и победителей конкурса фотожурналистики имени Андрея Стенина 2023 года в Международном мультимедийном пресс-центре "Россия сегодня" в Москве.
Посетительница фотовыставки перед началом торжественной церемонии объявления Гран-при и победителей конкурса фотожурналистики имени Андрея Стенина 2023 года в Международном мультимедийном пресс-центре Россия сегодня в Москве. - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2025
Բաժանորդագրվել
Առաջատար և սկսնակ հայ ֆոտոթղթակիցները փորձի փոխանակում կունենան ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Բոբիլևի հետ:
Sputnik Արմենիա լրատվական գործակալությունը շարունակում է SputnikPro նախագծի վարպետության դասերի անցկացումը։ Հունվարի 21-ին, ժամը 17։00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ծրագրի նոր մոդուլը՝ «Լուսանկարը` որպես լուր» թեմայով։
Վարպետության դասը կվարի «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի հատուկ ֆոտոթղթակից Սերգեյ Բոբիլևը:
© Photo : Vadim Savitsky «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի հատուկ ֆոտոթղթակից Սերգեյ Բոբիլևը
Фотокорреспондент медиагруппы «Россия сегодня» Сергей Бобылев - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2025
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի հատուկ ֆոտոթղթակից Սերգեյ Բոբիլևը
Փորձագետը կպատմի, թե ինչպես կարելի է լուսանկարի օգնությամբ նոր հետևորդներ ներգրավել տեղեկատվական ռեսուրսի համար, կխոսի նաև թեժ կետերում աշխատելու իր փորձի, խոշորագույն սպորտային միջոցառումների և ժանրային լուսանկարչության առանձնահատկությունների մասին:
Երևանում հանդիպումը կկայանա Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության միջազգային մրցույթի մրցութային աշխատանքների ընդունման օրերին:
Մոսկվայում կայացել է SputnikPro վարպետության դասերի հուլիսյան շարքը
Մրցույթը հիմնադրվել է 2014 թվականի դեկտեմբերի 22-ին «Ռոսիյա Սեգոդնյա» մեդիախմբի կողմից՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով ՌԴ հանձնաժողովի հովանու ներքո և այդպես է կոչում «Ռոսիյա Սեգոդնյա» մեդիախմբի հատուկ ֆոտոթղթակից Անդրեյ Ստենինի պատվին, որը զոհվել է Ուկրաինայի հարավ-արևելքում 2014 թվականի օգոստոսին: Անդրեյ Ստենինի հիշատակին «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը նրա անվան ամենամյա մրցույթ է հիմնադրել։
Մրցույթը Ռուսաստանում միակ միջազգային հարթակն է, որը նոր անուններ է բացահայտում ֆոտոլրագրության մեջ, զարգացնում է դրա բարձր չափանիշները, ձևավորում է վավերագրական լուսանկարչության որակի չափանիշները: Մրցույթի նպատակն է աջակցել 18-33 տարեկան երիտասարդ ֆոտոլրագրողների մասնագիտական վարպետության ձգտմանը:
Մրցույթի շրջանակներում ամբողջ աշխարհի երիտասարդ լրագրողները պատմում են այն մասին, թե ինչն է իրենց հուզում: Մասնակիցների աշխատանքների գլխավոր թեմաներից են գլոբալ հումանիտար մարտահրավերները, ազգային ինքնության պահպանման և սոցիալական իրավահավասարության խնդիրները, բնապահպանությունը:
Լուսանկարչության ոլորտի 18-33 տարեկան պրոֆեսիոնալներն իրենց հայտերը կարող են ներկայացնել մրցույթի կայքում՝ ռուսերեն (http://stenincontest.ru) կամ անգլերեն (https://stenincontest.com) լեզուներով։ Մրցույթի հայտերի ընդունումը 2025 թվականին բաց է մինչև փետրվարի 28-ը ներառյալ:
2025 թվականի մրցույթի մրցանակային ֆոնդը կկազմի յուրաքանչյուր անվանակարգում 125 հազար ռուբլի առաջինի համար, 100 հազար ռուբլի՝ երկրորդ և 75 հազար ռուբլի՝ երրորդ տեղի համար: Մրցույթի բարձրագույն մրցանակի՝ Գրան պրիի դափնեկիրը կստանա 700 հազար ռուբլի: Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության XI միջազգային մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը, ավանդույթի համաձայն, կկայանա Մոսկվայում 2025 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։
Այս տարվա մրցույթը շարունակում է Ռուսաստանի և արտերկրի քաղաքներում իր հաղթողների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսային շրջագայությունների ավանդույթը։ Մրցույթի գոյության ընթացքում դրա հաղթողների ցուցահանդեսներ են բացվել Չինաստանում, Հարավային Աֆրիկայում, Մեքսիկայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Կոլումբիայում, Կոնգոյի Հանրապետությունում, Թուրքիայում, Լիբանանում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Հունգարիայում, Լեհաստանում, Եգիպտոսում և այլ երկրներում:

Բանախոսի մասին

Սերգեյ Բոբիլևը հսկայական փորձ ունի՝ սկսած պետությունների բարձրաստիճան անձանց նկարահանումներից մինչև ռեպորտաժներ ռազմական գործողությունների գոտուց: Նա լուսանկարչության POY, WMS Global Awards մրցույթների դափնեկիր է, Անդրեյ Ստենինի անվան 2023 թվականի մրցույթի «The Best of Russia» և «Հաղթանակների էներգիան» անվանակարգերի, Ռազմական ֆոտոլրագրության համառուսաստանյան մրցույթի հաղթող: Լուսանկարիչն արժանացել է Ռուսաստանի նախագահի շնորհակալագրին:
Ինչպես կիրառել նեյրոցանցը վիդեոկոնտենտ ստեղծելիս. փորձագետը` AI–ի հետ աշխատանքի մասին
SputnikPro-ն մեդիայի ոլորտում միջազգային կրթական ծրագիր է, որ նախաձեռնել է Sputnik գործակալությունը։ Դա լավագույն ռուս և օտարերկրյա մեդիա մենեջերների, փորձագետների և գործակալության առաջատար մասնագետների եզակի սեմինարների, դասախոսությունների և վարպետության դասերի համակարգ է լրագրողների, մամուլի քարտուղարների, բլոգերների և բուհերի մասնագիտացված բաժանմունքների ավագ ուսանողների համար համար:
2018 թվականից առերես ձևաչափով հանդիպումներ են անցկացվել 24 երկրներում և ավելի քան 80-ում՝ առցանց ռեժիմով: SputnikPro-ի մասնակիցների թիվը գերազանցում է 12 700-ը:
Ովքեր ցանկանում են մասնակցել SputnikPro նախագծի վարպետության դասերին, կարող են գրանցվել՝ կապ հաստատելով v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեի կամ @Vardan_Aloyan Telegram–յան ալիքի միջոցով։ Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։ Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
Լրահոս
0