https://arm.sputniknews.ru/20250116/inchu-en-tghanery-khusapum-banakic-mipy-zuum-tirvogh-barqeri-masin-84820891.html
Ինչու են տղաները խուսափում բանակից. ՄԻՊ–ը` զինված ուժերում տիրող բարքերի մասին
Ինչու են տղաները խուսափում բանակից. ՄԻՊ–ը` զինված ուժերում տիրող բարքերի մասին
Sputnik Արմենիա
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ պետությունը պետք է պատշաճ մակարդակով կանխարգելի զինված ոչ կանոնադրային հարաբերությունները։ 16.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-16T14:29+0400
2025-01-16T14:29+0400
2025-01-16T14:34+0400
հայաստան
բանակ
անահիտ մանասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1d/82438315_0:0:1600:900_1920x0_80_0_0_77597f1221e107a0c26ff27741ad2d84.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Բանակում ծառայելուց խուսափելը պայմանավորված է ոչ միայն դեֆորմացված մտածողությամբ, այլ նաև զինված ուժերում տիրող բարքերով։ Կառավարության նիստից հետո այս տեսակետը հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։Մանասյանը նշեց, որ կառավարության նիստում բոլորը խոսեցին քաղաքացիների պարտականությունների մասին, բայց պետք է խոսել նաև պետության պարտականությունների մասին:Ըստ ՀՀ ՄԻՊ–ի` պետությունը պետք է ամեն ինչ պատշաճ մակարդակով անի, որպեսզի կանխարգելվի ԶՈւ–ում ոչ կանոնադրային հարաբերությունները և այլ ցանկացած տեսակի վատ վերաբերմունք։Հիշեցնենք` ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն անցյալ տարվա հոկտեմբերին հայտնեց, որ 2024 թվականին բանակում գրանցվել է 33 մահվան դեպք, ինչը նախորդ տարի գրանցված դեպքերի գրեթե կեսն է: Դրանցից 5-ը տեղի է ունեցել դժբախտ պատահարների, 2-ը` ավիավթարի, 5-ը` հիվանդության, 11-ը` ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով (որից 7-ը ծառայության հետ կապված չեն եղել):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1d/82438315_265:0:1465:900_1920x0_80_0_0_0468af16fd3e999f2e6736a298390fbc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բանակ, անահիտ մանասյան
հայաստան, բանակ, անահիտ մանասյան
Ինչու են տղաները խուսափում բանակից. ՄԻՊ–ը` զինված ուժերում տիրող բարքերի մասին
14:29 16.01.2025 (Թարմացված է: 14:34 16.01.2025) Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ պետությունը պետք է պատշաճ մակարդակով կանխարգելի զինված ոչ կանոնադրային հարաբերությունները։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Բանակում ծառայելուց խուսափելը պայմանավորված է ոչ միայն դեֆորմացված մտածողությամբ, այլ նաև զինված ուժերում տիրող բարքերով։ Կառավարության նիստից հետո այս տեսակետը հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Մանասյանը նշեց, որ կառավարության նիստում բոլորը խոսեցին քաղաքացիների պարտականությունների մասին, բայց պետք է խոսել նաև պետության պարտականությունների մասին:
«Շատ խնդիրներ առաջ են գալիս այն պատճառով, որ զինված ուժերում միջավայրը այնպիսի խնդրահարույց իրավիճակներ է ունենում, որ դա հանգեցնում է ինքնասպանությունների, ինքնավնասումների դեպքերի և այլն, ու սա ընդհանուր դաշտն է դարձնում խնդրահարույց։ Այս առումով մենք բազմաթիվ խնդրահարույց թերություններ ունենք և դրանց զարգացման ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ իրականացնենք»,– ասաց նա։
Ըստ ՀՀ ՄԻՊ–ի` պետությունը պետք է ամեն ինչ պատշաճ մակարդակով անի, որպեսզի կանխարգելվի ԶՈւ–ում ոչ կանոնադրային հարաբերությունները և այլ ցանկացած տեսակի վատ վերաբերմունք։
Հիշեցնենք` ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն անցյալ տարվա հոկտեմբերին
հայտնեց, որ 2024 թվականին բանակում գրանցվել է 33 մահվան դեպք, ինչը նախորդ տարի գրանցված դեպքերի գրեթե կեսն է: Դրանցից 5-ը տեղի է ունեցել դժբախտ պատահարների, 2-ը` ավիավթարի, 5-ը` հիվանդության, 11-ը` ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով (որից 7-ը ծառայության հետ կապված չեն եղել):