https://arm.sputniknews.ru/20250116/hh-ng-nakharary-amni-ev-emi-ognutjunic-karujci-hamar-risker-chi-tesnum-84832376.html
ՀՀ ՆԳ նախարարը ԱՄՆ–ի և ԵՄ–ի օգնության մեջ ռիսկեր չի տեսնում կառույցի համար
ՀՀ ՆԳ նախարարը ԱՄՆ–ի և ԵՄ–ի օգնության մեջ ռիսկեր չի տեսնում կառույցի համար
Sputnik Արմենիա
Արփինե Սարգսյանը վստահ է` արտաքին գործընկերների աջակցությունը կապված է բացառապես ընդհանուր արժեքների հետ։ 16.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-16T17:22+0400
2025-01-16T17:22+0400
2025-01-16T19:29+0400
արփինե սարգսյան
ներքին գործերի նախարարություն (նգն)
նախարար
օգնություն
պարեկային ծառայություն
ջրային պարեկային ծառայություն
ներդրում
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/10/84823049_0:84:1600:984_1920x0_80_0_0_ec6c7f5c77673cccb8e038e3ad28249f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ կառույց, որի գործունեությունը կախված լինի այս կամ այն երկրից ակնկալվող ֆինանսական ներդրումներից։ Այս մասին 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, որը վերաբերում էր ամերիկյան և եվրոպական կառույցների ակտիվ մասնակցությանը երկրի իրավապահ համակարգի բարեփոխումներին։Նախարարը վստահեցրեց` ցանկացած կառույցի և մասնավորապես ՆԳՆ-ի գործունեությունն ուղղված է բացառապես Հայաստանի շահերի սպասարկմանը: Սարգսյանը նաև հայտարարեց, որ ՆԳՆ–ն շարունակում է ակտիվ աշխատանքը քաղաքացիական հասարակության հետ (այսպես կոչված «քաղաքացիական հասարակության» կառույցներից շատերը նույնպես ֆինանսավորվում են Արևմուտքի կողմից, – խմբ.): Քաղհասարակության ներկայացուցիչները ներգրավված են տարբեր հանձնաժողովներում, մասնակցում են ատեստավորման գործընթացներին, ընդունելությանը, ընդգրկված են նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում։ՆԳՆ–ում ջրային պարեկների թիվը կմեծանա. վերապատրաստվում է 36 ծառայողԱրփինե Սարգսյանի խոսքով` քաղհասարակության ներգրավումն ամեն դեպքում ողջունելի է, քանի որ պետությունը կարևորում է ներառականությունը։Նա հաստատեց, որ բարեփոխումների գործընթացքում ՆԳՆ–ի հիմնական միջազգային գործընկերներն են ԵՄ–ն, ԱՄՆ–ն, ՄԱԿ–ի և ԵԱՀԿ–ի տարբեր գրասենյակներ, բայց տարածաշրջանային գործընկերների հետ նույնպես համագործակցությունը շարունակվում է։Արփինե Սարգսյանը հայտնեց, որ տարբեր դրվագներով ամենօրյա կապի մեջ են Վրաստանի, Ռուսաստանի և այլ երկրների գործընկերների հետ,և դրանք կարող են վերաբերել հետախուզումներին, տարբեր հանցանքներին, ՀՀ–ի կամ իրենց երկրների քաղաքացիներին, որոնք հանցանք են կատարել կամ իրենք են հանցանքի զոհ դարձել։Հիշեցնենք, որ ՆԳՆ–ում առաջին բարեփոխումներից մեկը պարեկային ծառայության ձևավորումն էր 2021 թվականին, որի ժամանակ միավորվեցին պարեկապահակային ծառայությունն ու ճանապարհային ոստիկանությունը։ ԱՄՆ–ն 16 մլն դոլար էր ներդրել նոր ծառայություն ստեղծելու համար։ Այդ ժամանակվանից ի վեր ԱՄՆ–ն Հայաստանի «իրավապահ մարմինների բարեփոխումների առաջմղման և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված համագործակցության խորացման» ուղղություններով բազմաթիվ ներդրումներ է արել։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/10/84823049_89:0:1512:1067_1920x0_80_0_0_1db1c1aaffba352246cb5da89b0f65a1.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արփինե սարգսյան, ներքին գործերի նախարարություն (նգն), նախարար, օգնություն, պարեկային ծառայություն, ջրային պարեկային ծառայություն, ներդրում, ամն
արփինե սարգսյան, ներքին գործերի նախարարություն (նգն), նախարար, օգնություն, պարեկային ծառայություն, ջրային պարեկային ծառայություն, ներդրում, ամն
ՀՀ ՆԳ նախարարը ԱՄՆ–ի և ԵՄ–ի օգնության մեջ ռիսկեր չի տեսնում կառույցի համար
17:22 16.01.2025 (Թարմացված է: 19:29 16.01.2025) Արփինե Սարգսյանը վստահ է` արտաքին գործընկերների աջակցությունը կապված է բացառապես ընդհանուր արժեքների հետ։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ կառույց, որի գործունեությունը կախված լինի այս կամ այն երկրից ակնկալվող ֆինանսական ներդրումներից։ Այս մասին 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը` պատասխանելով
Sputnik Արմենիայի հարցին, որը վերաբերում էր ամերիկյան և եվրոպական կառույցների ակտիվ մասնակցությանը երկրի իրավապահ համակարգի բարեփոխումներին։
«Հայաստանի գործընկերները նախարարության հետ կիսում են ընդհանուր արժեհամակարգը, որն ընկած է բարեփոխումների հիմքում: Եթե կիսում են ու պատրաստ են աջակցել, ապա հայկական կողմն էլ է պատրաստ այդ գործընկերությանը»,– նշեց նա։
Նախարարը վստահեցրեց` ցանկացած կառույցի և մասնավորապես ՆԳՆ-ի գործունեությունն ուղղված է բացառապես Հայաստանի շահերի սպասարկմանը: Սարգսյանը նաև հայտարարեց, որ ՆԳՆ–ն շարունակում է ակտիվ աշխատանքը քաղաքացիական հասարակության հետ (այսպես կոչված «քաղաքացիական հասարակության» կառույցներից շատերը նույնպես ֆինանսավորվում են Արևմուտքի կողմից, – խմբ.): Քաղհասարակության ներկայացուցիչները ներգրավված են տարբեր հանձնաժողովներում, մասնակցում են ատեստավորման գործընթացներին, ընդունելությանը, ընդգրկված են նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում։
Արփինե Սարգսյանի խոսքով` քաղհասարակության ներգրավումն ամեն դեպքում ողջունելի է, քանի որ պետությունը կարևորում է ներառականությունը։
«Շատ կարևոր է ներառական պրոցեսներ ապահովելը, և որքան շատ հանրությունը տարբեր գործընթացներում ներգրավված լինի, այնքան հանրային խոսույթում ավելի ճիշտ կներկայացվեն խնդիրները կամ ձեռքբերումները, որոնք կարձանագրվեն»,– ասաց նախարարը։
Նա հաստատեց, որ բարեփոխումների գործընթացքում ՆԳՆ–ի հիմնական միջազգային գործընկերներն են ԵՄ–ն, ԱՄՆ–ն, ՄԱԿ–ի և ԵԱՀԿ–ի տարբեր գրասենյակներ, բայց տարածաշրջանային գործընկերների հետ նույնպես համագործակցությունը շարունակվում է։
Արփինե Սարգսյանը հայտնեց, որ տարբեր դրվագներով ամենօրյա կապի մեջ են Վրաստանի, Ռուսաստանի և այլ երկրների գործընկերների հետ,և դրանք կարող են վերաբերել հետախուզումներին, տարբեր հանցանքներին, ՀՀ–ի կամ իրենց երկրների քաղաքացիներին, որոնք հանցանք են կատարել կամ իրենք են հանցանքի զոհ դարձել։
Հիշեցնենք, որ ՆԳՆ–ում առաջին բարեփոխումներից մեկը պարեկային ծառայության ձևավորումն էր 2021 թվականին, որի ժամանակ միավորվեցին պարեկապահակային ծառայությունն ու ճանապարհային ոստիկանությունը։
ԱՄՆ–ն 16 մլն դոլար էր ներդրել նոր ծառայություն ստեղծելու համար։ Այդ ժամանակվանից ի վեր ԱՄՆ–ն Հայաստանի «իրավապահ մարմինների բարեփոխումների առաջմղման և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված համագործակցության խորացման» ուղղություններով բազմաթիվ ներդրումներ է արել։