00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի սպառնալիքների պատճառով Հունաստանը հայտարարել է պաշտպանության իրավունքի մասին

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցՀունաստանի դրոշը
Հունաստանի դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2025
Բաժանորդագրվել
Թուրքիան Հունաստանին մեղադրում է Էգեյան ծովի արևելյան հատվածի կղզիների ռազմականացման մեջ՝ ի խախտումն ավելի վաղ կնքված միջազգային պայմանագրերի:
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Թուրքիայի կողմից պատերազմի սպառնալիքի պատճառով երկրի ինքնապաշտպանության իրավունքի մասին:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Հունաստանի ԱԳՆ-ն, հայտարարությունը պատասխան է Դոդեկանես արշիպելագի կարգավիճակի մասին թուրք պաշտոնյայի արտահայտություններին:
Նախօրեին տեղեկություններ էին տարածվել, որ կղզիները զինելու համար Հունաստանը հրթիռներ է ուղարկում։ Թուրքիան Հունաստանին մեղադրում է Էգեյան ծովի արևելյան հատվածում գտնվող կղզիները ռազմականացնելու մեջ՝ ի խախտումն միջազգային վաղեմի պայմանագրերի, ինչը հարցականի տակ է դնում այդ տարածքների ինքնիշխանությունը:
Էրդողանի զինակից, «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին այսօր Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է, որ 12 կղզիները, որոնք այժմ Հունաստանի կազմում են, «գողացվել են» թուրքերից: Բահչելիի խոսքով՝ հունական կղզիներում հրթիռների հնարավոր տեղակայումը կխաթարի բարիդրացիության հիմքերը՝ դառնալով մարտահրավեր Անկարայի համար:
«Դոդեկանես արշիպելագն ինտրիգների միջոցով զավթվել, գողացվել է թուրք ժողովրդից։ Եթե Թուրքիան կարող է ապրել առանց 12 կղզիների, ապա 12 կղզիների համար կյանքն առանց Թուրքիայի անհնար է։ Էգեյան ծովի հակառակ ափին (նկատի է առնվում Հունաստանը – խմբ.) ագրեսիվ քաղաքականություն վարելը ոչ մեկին ձեռնտու չէ», - հայտարարել է Բահչելին։
Հունաստանի ԱԳՆ-ն այս կապակցությամբ հայտարարել է, որ կղզիների կարգավիճակը կարգավորվում է միջազգային համաձայնագրով՝ 1947 թվականի Փարիզի խաղաղության պայմանագրով:
«Հունաստանը, որպես ինքնիշխան պետություն, չի հրաժարվում պաշտպանության իր բնական և օրինական իրավունքից, որը նախատեսված է Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածով։ Առավել ևս, երբ նրան պատերազմ է սպառնում (casus belli), նա պետք է օգտվի իր ինքնիշխանությունից բխող իրավունքից, ինչպես նախատեսված է միջազգային իրավունքով», - ասվում է հայտարարության մեջ։
Արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ խաղաղության պահպանումը խոհեմություն և պատասխանատվություն է պահանջում, այլ ոչ թե թշնամական հայտարարություններ:
Պետք է ցույց տանք` պատրաստ ենք դիմագրավել կոնֆլիկտներին․ Հունաստանի պաշտպանության նախարար
Հիշեցնենք, որ համաձայն ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիայի, Հունաստանը հայտարարել է Էգեյան ծովում իր տարածքային ջրերը 6 ծովային մղոնից մինչև 12 ծովային մղոն ընդլայնելու իր իրավունքի մասին: Հունաստանում 1995 թվականին ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիայի վավերացման ժամանակ Թուրքիան հայտարարեց, որ եթե Հունաստանը, համաձայն այդ կոնվենցիայի, ընդլայնի իր տարածքային ջրերը 6-ից մինչև 12 ծովային մղոն, ապա դա կլինի Թուրքիայի ինքնիշխանության խախտում և կդառնա պատերազմ հայտարարելու առիթ: Թուրքիան կարծում է, որ տարածքային ջրերի ընդլայնմամբ Հունաստանը գործնականում կփակի միջազգային ջրեր դուրս գալու իր հնարավորությունը, և նա կհայտնվի իր տարածքային ջրերում շրջափակված վիճակում:
Լրահոս
0