https://arm.sputniknews.ru/20250114/trampy-cankanum-e-hnaravvorins-shut-handipel-putinin-84750084.html
Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինին
Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինին
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահ ընտրված Թրամփը պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին։ 14.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-14T11:31+0400
2025-01-14T11:31+0400
2025-01-14T11:31+0400
ամն
դոնալդ թրամփ
վլադիմիր պուտին
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2257/26/22572615_0:0:1600:901_1920x0_80_0_0_4be924d841cee2817c828dca661f079b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին։ Նա այդ մասին ասել է «Newsmax» հեռուստաալիքի հետ զրույցում։«Ես գիտեմ, որ նա ցանկանում է հանդիպել, և ես պատրաստվում եմ շատ շուտ հանդիպել: Կցանկանայի, որ դա ավելի շուտ տեղի ունենա: Բայց նախ պետք է ստանձնել պաշտոնը», - նշել է Թրամփը:Թրամփի ապագա խորհրդական Մայք Ուոլցը «ABC News»-ին ասել է, որ Ռուսաստանի առաջնորդի և ԱՄՆ նորընտիր նախագահի միջև հեռախոսային բանակցություն կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կցանկանար Պուտինին հանդիպել իր նախագահության առաջին վեց ամիսների ընթացքում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նոր գործընկերոջ հետ առանց որևէ պայմանի, թեև, ըստ նրա, դեռ որևէ կոնկրետություն չկա։Շատ երկրներ պատրաստ են հարթակ դառնալ Պուտին–Թրամփ հնարավոր բանակցությունների համար. Պեսկով
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2257/26/22572615_136:0:1559:1067_1920x0_80_0_0_25a652c3c76ee740fd531866afda9e69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ռուսաստան
ամն, դոնալդ թրամփ, վլադիմիր պուտին, ռուսաստան
Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինին
ԱՄՆ նախագահ ընտրված Թրամփը պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին։ Նա այդ մասին ասել է
«Newsmax» հեռուստաալիքի հետ զրույցում։
«Ես գիտեմ, որ նա ցանկանում է հանդիպել, և ես պատրաստվում եմ շատ շուտ հանդիպել: Կցանկանայի, որ դա ավելի շուտ տեղի ունենա: Բայց նախ պետք է ստանձնել պաշտոնը», - նշել է Թրամփը:
Թրամփի ապագա խորհրդական Մայք Ուոլցը «ABC News»-ին ասել է, որ Ռուսաստանի առաջնորդի և ԱՄՆ նորընտիր նախագահի միջև հեռախոսային բանակցություն կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կցանկանար Պուտինին հանդիպել իր նախագահության առաջին վեց ամիսների ընթացքում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նոր գործընկերոջ հետ առանց որևէ պայմանի, թեև, ըստ նրա, դեռ որևէ կոնկրետություն չկա։