00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սպեցնա՛զ, առա՛ջ…». ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 48 տարեկան

© Sputnik / Asatur YesayantsՎահագն Ասատրյանը
Վահագն Ասատրյանը - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2025
Վահագն Ասատրյանը
Բաժանորդագրվել
Չունենալով հրետանի` Վահագն Ասատրյանը 250 հոգանոց զորքին դուրս է բերել Ջրականի շրջափակումից` տալով 2 զոհ և մեկ վիրավոր։ Զինվորները նրա մասին մշտապես հիացմունքով են հիշում։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. «Սպեցնա՛զ, առա՛ջ…». ՀՀ ազգային հերոս, գնդապետ, Հատուկ նշանակության զորքերի հրամանատար, Վահագն Ասատրյանի այս խոսքերն էին մշտապես ոգևորում ու առաջ մղում նրա զորքին։ Նրա ձայնը ռացիայով լսում էին ոչ միայն հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները, այլև տարածքի բոլոր ստորաբաժանումները և սրտապնդվում։ 44–օրյա պատերազմի ընթացքում Վահագն Ասատրյանը զոհվեց այն վստահությամբ, որ հայկական բանակը միշտ հաղթելու է։ Նա այսօր կդառնար 48 տարեկան։
Գնդապետի մահից հետո զինվորներից մեկը ազգային հերոսի մորը` Սիմա Պետրոսյանին, պատմել է, թե ինչպես են իրենք 100 հոգով մնացել առանց հրամանատարի ու չեն իմացել` ինչ անեն։ Այդ ժամանակ նրանց ռացիայով կապ են տվել ու հայտնել, որ իրենց մոտենում է Վահագն Ասատրյանի ջոկատը։ Տղաներն ուրախությունից պարել են, որովհետև հրամանատարի ճիշտ գործողությունների շնորհիվ բոլորը փրկվել են։
Երբ ադրբեջանցի զինվորականները 6 ամիս զորավարժություններ անելուց հետո կարողացել են վերցնել Օմարի ամենաբարձր դիրքը, հայ զինվորները հայտնվել են շրջափակման մեջ, նրանց ո՛չ սնունդ, ո՛չ զենք է հասել։ Գնդապետ Ասատրյանը կարողացել է շատ արագ հետ վերցնել դիրքը և զորքին հանել այդ վիճակից։ Մղված մարտերում զոհվել է Ասատրյանի զինվորներից Խաչատուրը։ Հրամանատարը շատ ծանր է տարել զինվորի կորուստը։
«Մեր խնդիրն է թույլ չտալ, որ հայ զինվորի մատը փուշ մտնի, մեզ համար մեր զինվորը շատ թանկ է`ի տարբերություն իրենց»,– ասում էր հրամանատարը։
Օմարից հետո 250 հոգանոց ստորաբաժանումը Ջրականում շրջափակման մեջ է ընկել: Գնդապետն արել է անհնարինը։ Չնայած թշնամու մեծաթիվ զինտեխնիկային ու մարդկային ուժին` կարողացել է մոլորեցնել նրանց` տպավորություն ստեղծելով, թե մեծաքանակ զորք կա այնտեղ։
Չունենալով հրետանի` Վահագն Ասատրյանը ձեռքի նռնականետերով ու սովորական ինքնաձիգներով 250 հոգանոց զորքին դուրս է բերել շրջափակումից` տալով 2 զոհ և մեկ վիրավոր։
Գնդապետի գործողությունների արդյունքում թշնամին բազմաթիվ զոհեր է տվել ու կորցրել զինտեխնիկայի զգալի մասը։
Այնուհետև Վահագնը իր ջոկատով տեղափոխվել է Հադրութ, որտեղ շատ բարդ իրավիճակ էր։ Գնդապետի մայրը որդու ձայնը լսել է զոհվելուց մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 11-ին։ Ասատրյանի մահվանից մեկ օր հետո Հադրութն ընկավ։
Նշենք, որ Վահագն Ասատրյանը 5 ռազմական բուհ է ավարտել: Նրա զիվորական կրթությունը սկսվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանից: 1997 թ-ին՝ ուսումնարանն ավարտելուց հետո, սկսվել է Վահագն Ասատրյանի երկարամյա ծառայությունը հայոց բանակում:
Ստանձնելով բազմաթիվ պատասխանատու պաշտոններ տարբեր զորամասերում՝ նա իր ներդրումն է ունեցել բանակաշինության գործում: 2015-2017թթ. եղել է Մարշալ Բաղրամյանի անվան զորամասի հրամանատար, Արմավիրի կայազորի պետ, իսկ 2017-2020թթ. ՝ ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության զորամասի հրամանատար: Մասնակցել է 2020թ. Արցախյան պատերազմին որպես Հատուկ նշանակության զորքերի հրամանատար: Հետմահու արժանացել է ՀՀ ազգային հերոսի բարձր կոչման:
Երբեմն 20 մայր տարբեր գերեզմաններից լալիս են ու ողբում. Եռաբլուրի քահանան տեսել է դժոխքը
Լրահոս
0