https://arm.sputniknews.ru/20250114/pashinjann-ajlyntranqajin-aats-tnoren-uni-hraparak-84745662.html
Փաշինյանն այլընտրանքային ԱԱԾ տնօրեն ունի. «Հրապարակ»
Փաշինյանն այլընտրանքային ԱԱԾ տնօրեն ունի. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Ըստ լրատվամիջոցի` Փաշինյանը չի վստահում ԱԱԾ տնօրենին. դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ավելի քան չորս տարի ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Աբազյանն այդպես... 14.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-14T09:58+0400
2025-01-14T09:58+0400
2025-01-14T10:08+0400
նիկոլ փաշինյան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հայաստան
արմեն աբազյան
անդրանիկ սիմոնյան
պաշտոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28549565_297:381:1512:1065_1920x0_80_0_0_d80a0356e0068abec4868bb4bc90d364.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլընտրանքային ԱԱԾ տնօրեն ունի՝ ի դեմս փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանի, որին անվերապահ վստահում է։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։Ըստ պարբերականի` Փաշինյանը չի վստահում ԱԱԾ տնօրենին, և դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ավելի քան չորս տարի ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Աբազյանն այդպես էլ չի տեղափոխվել «կառավարական դաչա»՝ Փաշինյանին հարևան (օրենքը թույլ է տալիս Աբազյանին և ընտանիքին բնակվել կառավարական այդ թաղամասում)։«Ինչ վերաբերում է Անդրանիկ Սիմոնյանին, ապա վերջինս դարձել է Փաշինյանի կամակատարը և հանձն է առնում կյանքի կոչել ամենաստոր հրահանգները։ Ազգային հերոս, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին տարեսկզբին կալանավորելու գործի «քավորը» նույնպես Սիմոնյանն է եղել։ Փաշինյանը դեռ ամիսներ առաջ է ցանկացել Տիրան Խաչատրյանին կալանավորել, սակայն ՔԿ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը հրաժարվել է իրականացնել՝ ասելով, որ հիմքերը թույլ են, բացի այդ, վաղեմության ժամկետի խնդիր կա»,– գրում է թերթը։Նշենք, որ Անդրանիկ Սիմոնյանը Լոռու մարզում դատավոր էր, 2021-ից տեղափոխվել է Երևան՝ զբաղեցնելով ՔԿ պետի տեղակալի պաշտոնը, որից հինգ օր անց՝ ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնը։Ըստ թերթի` Սիմոնյանը նաև հսկում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի «շարժը» և զեկուցում վարչապետին:Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Արթուր Մելիքյանին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28549565_116:0:1536:1065_1920x0_80_0_0_2482a18fa4e1ceafee8d88020be2c0d0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հայաստան, արմեն աբազյան, անդրանիկ սիմոնյան, պաշտոն
նիկոլ փաշինյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հայաստան, արմեն աբազյան, անդրանիկ սիմոնյան, պաշտոն
Փաշինյանն այլընտրանքային ԱԱԾ տնօրեն ունի. «Հրապարակ»
09:58 14.01.2025 (Թարմացված է: 10:08 14.01.2025) Ըստ լրատվամիջոցի` Փաշինյանը չի վստահում ԱԱԾ տնօրենին. դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ավելի քան չորս տարի ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Աբազյանն այդպես էլ չի տեղափոխվել «կառավարական դաչա»՝ Փաշինյանին հարևան։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլընտրանքային ԱԱԾ տնօրեն ունի՝ ի դեմս փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանի, որին անվերապահ վստահում է։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Փաշինյանը տևական ժամանակ է՝ Անդրանիկ Սիմոնյանին նույն հրահանգներն է տալիս, ինչ Աբազյանին, և հաշվետվություններ է պահանջում, նրանց առանձին-առանձին ընդունում է իր մոտ, ըստ ամենայնի՝ ստուգում է Աբազյանի «հավատարմությունը»։ Լուրեր կան, որ Աբազյանն անվերապահորեն չի կատարում Փաշինյանի քաղաքական հրահանգները, փոխարենը դրանք իրագործվում են Անդրանիկ Սիմոնյանի ձեռամբ»,– գրում է օրաթերթը։
Ըստ պարբերականի` Փաշինյանը չի վստահում ԱԱԾ տնօրենին, և դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ավելի քան չորս տարի ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Աբազյանն այդպես էլ չի տեղափոխվել «կառավարական դաչա»՝ Փաշինյանին հարևան (օրենքը թույլ է տալիս Աբազյանին և ընտանիքին բնակվել կառավարական այդ թաղամասում)։
«Ինչ վերաբերում է Անդրանիկ Սիմոնյանին, ապա վերջինս դարձել է Փաշինյանի կամակատարը և հանձն է առնում կյանքի կոչել ամենաստոր հրահանգները։ Ազգային հերոս, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին տարեսկզբին կալանավորելու գործի «քավորը» նույնպես Սիմոնյանն է եղել։ Փաշինյանը դեռ ամիսներ առաջ է ցանկացել Տիրան Խաչատրյանին կալանավորել, սակայն ՔԿ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը հրաժարվել է իրականացնել՝ ասելով, որ հիմքերը թույլ են, բացի այդ, վաղեմության ժամկետի խնդիր կա»,– գրում է թերթը։
Նշենք, որ Անդրանիկ Սիմոնյանը Լոռու մարզում դատավոր էր, 2021-ից տեղափոխվել է Երևան՝ զբաղեցնելով ՔԿ պետի տեղակալի պաշտոնը, որից հինգ օր անց՝ ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնը։
Ըստ թերթի` Սիմոնյանը նաև հսկում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի «շարժը» և զեկուցում վարչապետին: