https://arm.sputniknews.ru/20250114/institucivonal-nerdrvoghnerin-arajzhm-mtahvogum-en-hhi-anvtangutjan-khndirnery-hakvobjan-84761294.html
Ինստիտուցիոնալ ներդրողներին առայժմ մտահոգում են ՀՀ–ի անվտանգության խնդիրները․ Հակոբյան
Ինստիտուցիոնալ ներդրողներին առայժմ մտահոգում են ՀՀ–ի անվտանգության խնդիրները․ Հակոբյան
Sputnik Արմենիա
Տնտեսագետն ընդգծում է, որ Հայաստանի տնտեսության գլխավոր հենարանը պետք է լինի արտահանումը։ 14.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-14T15:04+0400
2025-01-14T15:04+0400
2025-01-14T15:06+0400
հայաստան
տնտեսություն
եվրամիություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
արշակ հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0e/84756113_0:84:1600:984_1920x0_80_0_0_14faae55060e6061796e372b20a2d12a.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանի տնտեսությունն ունի չիրացված մեծ ներուժ, սակայն զարգացման համար անհրաժեշտ միջին և երկարաժամկետ ծրագրերի մշակումն անհնար է ինստիտուցիոնալ ներդրողների բացակայության պայմաններում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Արշակ Հակոբյանը։Տնտեսագետը միաժամանակ ընդգծեց, որ Հայաստանի տնտեսության գլխավոր հենարանը պետք է լինի արտահանումը։ Նա նշեց. Որ Հայաստանում ժողովրդագրական անբարենպաստ իրավիճակ է ստեղծվել, և վերջին 30 տարիների ընթացքում հանրապետության բնակչությունը ոչ միայն չի աճել, այլև մի փոքր նվազել է: Նման պայմաններում, երբ բնակչության թիվը չի աճում, և հնարավոր չէ ապահովել ներքին սպառման աճ, մնում է միայն մեկ ելք՝ անցնել արտահանման։Հակոբյանը նաև վիճակագրական տվյալներ ներկայացրեց` 2020-2023 թվականներին Հայաստանից արտահանումը 2,5 մլրդ դոլարից հասել է 8,5 մլրդ դոլարի, այսինքն՝ ավելացել է գրեթե 4 անգամ։ Ընդ որում` արտահանման մեծ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին։Սակայն Հայաստանը կարող է զրկվել ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ բացված լայն հնարավորություններից, քանի որ ներկայիս իշխանությունները հայտարարում են դեպի ԵՄ «շրջվելու» մտադրության մասին։«Ես խիստ կասկածում եմ, որ Հայաստանին կընդունեն ԵՄ։ Բայց եթե անգամ ընդունեն, ինչո՞վ է Հայաստանն ապահովելու իր տնտեսությունը։ Նոր վարկերո՞վ։ Առանց այդ էլ Հայաստանի պետական պարտքը հասնում է 4,7 տրլն դրամի (11,7 մլրդ դոլար)։ Եվրոպայից նոր ներդրումների վրա կարելի է հույս չդնել։ Վերջին 30 տարիների ընթացքում նրանք ուսումնասիրել են Հայաստանի բոլոր հնարավորությունները և արդեն ներդրել են այնտեղ, որտեղ անհրաժեշտ են համարել», - նշեց Հակոբյանը։Այսպիսով, ըստ տնտեսագետի, Հայաստանը եվրաինտեգրումից տեսականորեն ակնկալվող արտոնությունների փոխարեն «կստանա» միայն ցորենի, էներգակիրների թանկացումներ, տրանսպորտային ոլորտի խնդիրներ և այլն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0e/84756113_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b77834e26bd6a090c97301c47b2c0302.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տնտեսություն, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), արշակ հակոբյան
հայաստան, տնտեսություն, եվրամիություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), արշակ հակոբյան
Ինստիտուցիոնալ ներդրողներին առայժմ մտահոգում են ՀՀ–ի անվտանգության խնդիրները․ Հակոբյան
15:04 14.01.2025 (Թարմացված է: 15:06 14.01.2025) Տնտեսագետն ընդգծում է, որ Հայաստանի տնտեսության գլխավոր հենարանը պետք է լինի արտահանումը։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանի տնտեսությունն ունի չիրացված մեծ ներուժ, սակայն զարգացման համար անհրաժեշտ միջին և երկարաժամկետ ծրագրերի մշակումն անհնար է ինստիտուցիոնալ ներդրողների բացակայության պայմաններում։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Արշակ Հակոբյանը։
«Այսօր Հայաստանում, բացի շինարարության ոլորտից, բացակայում է ինստիտուցիոնալ ներդրողների երևույթը։ Ինչո՞ւ։ Պետք է լուծել մեկ քաղաքական հարց՝ ապահովել երկրի անվտանգությունը։ Մնացածը տեխնիկական խնդիրներ են», - կարծում է փորձագետը։
Տնտեսագետը միաժամանակ ընդգծեց, որ
Հայաստանի տնտեսության գլխավոր հենարանը պետք է լինի արտահանումը։ Նա նշեց. Որ Հայաստանում ժողովրդագրական անբարենպաստ իրավիճակ է ստեղծվել, և վերջին 30 տարիների ընթացքում հանրապետության բնակչությունը ոչ միայն չի աճել, այլև մի փոքր նվազել է: Նման պայմաններում, երբ բնակչության թիվը չի աճում, և հնարավոր չէ ապահովել ներքին սպառման աճ, մնում է միայն մեկ ելք՝ անցնել արտահանման։
Հակոբյանը նաև վիճակագրական տվյալներ ներկայացրեց` 2020-2023 թվականներին Հայաստանից արտահանումը 2,5 մլրդ դոլարից հասել է 8,5 մլրդ դոլարի, այսինքն՝ ավելացել է գրեթե 4 անգամ։ Ընդ որում` արտահանման մեծ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին։
Սակայն
Հայաստանը կարող է զրկվել ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ բացված լայն հնարավորություններից, քանի որ ներկայիս իշխանությունները հայտարարում են դեպի ԵՄ «շրջվելու» մտադրության մասին։
«Ես խիստ կասկածում եմ, որ Հայաստանին կընդունեն ԵՄ։ Բայց եթե անգամ ընդունեն, ինչո՞վ է Հայաստանն ապահովելու իր տնտեսությունը։ Նոր վարկերո՞վ։ Առանց այդ էլ Հայաստանի պետական պարտքը հասնում է 4,7 տրլն դրամի (11,7 մլրդ դոլար)։ Եվրոպայից նոր ներդրումների վրա կարելի է հույս չդնել։ Վերջին 30 տարիների ընթացքում նրանք ուսումնասիրել են Հայաստանի բոլոր հնարավորությունները և արդեն ներդրել են այնտեղ, որտեղ անհրաժեշտ են համարել», - նշեց Հակոբյանը։
Այսպիսով, ըստ տնտեսագետի, Հայաստանը եվրաինտեգրումից տեսականորեն ակնկալվող արտոնությունների փոխարեն «կստանա» միայն ցորենի, էներգակիրների թանկացումներ, տրանսպորտային ոլորտի խնդիրներ և այլն։