https://arm.sputniknews.ru/20250114/inch-klini-ete-hhn-chpashtpani-inqn-iren-vardanjany-khvosel-e-baqvi-meghadranqneri-masin-84759615.html
Ի՞նչ կլինի, եթե ՀՀ–ն չպաշտպանի ինքն իրեն. Վարդանյանը խոսել է Բաքվի մեղադրանքների մասին
Ի՞նչ կլինի, եթե ՀՀ–ն չպաշտպանի ինքն իրեն. Վարդանյանը խոսել է Բաքվի մեղադրանքների մասին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը խոսում է հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին` նշելով, որ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևն էլ է զարմացած իրեն ցույց չտրվող... 14.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-14T21:09+0400
2025-01-14T21:09+0400
2025-01-14T21:09+0400
հայաստան
ադրբեջան
քրիստինե վարդանյան
թուրքիա
ֆաշիզմ
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0d/84732376_0:0:1600:901_1920x0_80_0_0_3d64bd8d70ca4bf768eb94ea771d9f89.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Թուրքիան և Ադրբեջանը, 180 աստիճանով շրջելով ճշմարտությունը, Հայաստանին մեղադրում են ֆաշիզմի մեջ, որովհետև պաշտոնական Երևանը հրաժարվում է պաշտպանել իր իրավունքները ու դրանով ինքն իրեն է հարվածի տակ դնում։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում այս տեսակետը հայտնեց ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։Վարդանյանը ծանոթացել է փաստաթղթերի մի քանի փաթեթների, որոնք Հայաստանը փոխանակում է Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում, և, ըստ նրա դիտարկումների, Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևն ինքը զարմացած է Երևանի կողմից իրեն ցույց չտրվող դիմադրությունից։Ալիևի հայտարարությունները պատերազմի անոնս են․ Սուրենյանց«Այն, որ մենք 2025 թվականին քննարկում ենք` ֆաշիստ ենք, թե ոչ, Սահմանադրությունը պետք է փոխենք, թե ոչ, ադրբեջանցիները ինչպես պետք է այստեղ բնակեցվեն և ինչ քանակով, դա հետևանք է բացառապես այն բանակցային գործընթացի, որը Նիկոլ Փաշինյանն իր թիմով տարել է։ Հանկարծ մեկը չմտածի, որ երբ Ադրբեջանն ասում է ռևանշիստ ու ֆաշիստ, նա նկատի ունի նախկին նախագահներին, Արցախում կռվածներին կամ Արցախում եղածներին, Ադրբեջանը նկատի ունի «յան» ազգանունով վերջացող բոլորին ու ՔՊ–ին էլ։ Թուրքական կառավարությունը 20–րդ դարասկզբին առաջինը ոչնչացրել է այն հայերին, որոնք իր հետ համագործակցել են ցեղասպանության իրականացման գործում»,– նշեց պատգամավորը։Նրա զրուցակցի խոսքով՝ ադրբեջանա-թուրքական տանդեմը չի սահմանափակվի «ֆաշիզմի» մեջ մեղադրելով, և եթե մենք շարունակենք հրաժարվել մեր իրավունքները պաշտպանելուց, ապա չի բացառվում` Հայաստանին նաև մեղադրեն «ցեղասպան» պետություն լինելու մեջ, և հենց մեզ «մեղավոր» ճանաչեն մեր իսկ դեմ իրականացրած հանցագործությունների մեջ։«Ռուսաստան-Արևմուտք առճակատման ֆոնին Թուրքիայում և Ադրբեջանում ծաղկել է 21-րդ դարի ֆաշիզմը: Հաշվի առնելով օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, աշխարհաքաղաքական դիրքը` երկու կողմերն էլ ակտիվորեն համագործակցում են նման ուժերի հետ, այսպես թե այնպես «սնուցում» նրանց` աչք փակելով նրանց գաղափարախոսության վրա։ Սա սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանին և միգուցե նաև ամբողջ աշխարհին», - ասաց Վարդանյանը։Նրա խոսքով` ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյաները խոստովանում են, որ կորցրել են դաշնակիցներին և որևէ հնարավորություն չունեն, սակայն պատգամավորը հռետորական հարց է հնչեցնում. «Իսկ ո՞վ է մեղավորը, կրկին նախկիննե՞րը»: Նրա կարծիքով` այս իրավիճակը ստեղծել է ադրբեջանա-թուրքական տանդեմը, որը դասեր քաղեց 90-ականների սկզբին կրած պարտությունից, հասկացավ, որ միայն արտաքին սպառնալիքներով և ագրեսիայով հնարավոր չի լինի հասնել նպատակներին, և որոշեց ապավինել թրքամետ ուժերի վրա հենց Հայաստանում։Անդրադառնալով «եվրաինտեգրման» թեմային՝ Վարդանյանը նշեց, որ նույն հաջողությամբ կարելի է հանրաքվե կազմակերպել, թե արդյոք Հայաստանը ցանկանում է Մարսի վրա բնակավայր ունենալ, արդյոք Հայաստանը ցանկանում է մենաշնորհ ձեռք բերել արևային էներգիայի օգտագործման համար, կամ ինչպես պետք է ներկայացված լինի Հայաստանը Սիլիկոնյան հովտում. ամեն ինչ կարելի է դնել հանրաքվեի և կողմ քվեարկել, բայց պետք է նայել, թե իրատեսական դաշտում որոնք են մեր հնարավորությունները, և ինչ է մեզ պետք։«Քեզ հստակ հասկացնում են, որ քեզ չեն սպասում այնտեղ, ուր կանչում է քո վարչապետը, և եթե դրա գինը ելքն է այն միությունից, որին դու հիմա անդամակցում ես, ապա դրանում պետք է քեզ լիարժեք հաշիվ տաս։ Եվ հարցն այն չէ ՝ դու սիրում ես Ռուսաստանին ու Բելառուսին, թե ոչ, այլ այն, որ քո ցորենի 90%-ը ներկրում ես Ռուսաստանից բացառիկ ցածր գներով։ Միջին հաշվով քո արտաքին առևտրի 81%-ն իրականացվում է ԵԱՏՄ շուկայում։ Դուք պատրա՞ստ եք դուրս գալ նման միությունից։ Որքա՞ն անուն ապրանք եք արտահանում ԵՄ` երե՞ք, երկու՞, մե՞կ։ Որքան ինձ հայտնի է, ոչ մի տեսակի ապրանք, քանի որ չեն համապատասխանում եվրաստանդարտներին», - ասաց պատգամավորը։Նա կարծում է, որ 2025 թվականը լինելու է պարզաբանումների տարի` շատ պարզ երևալու է, թե ինչ է մեզ սպասում, ինչ ուղղությամբ ենք մենք գնում։ Վարդանյանի խոսքով` հավանականություն կա, որ հայ ժողովրդի խնդիրները կարող են սրվել, սակայն այդ մղձավանջը կարող է ավարտվել, եթե հասարակությունը համախմբվի և սովորի սթափ նայել իրադրությանը։Ալիևի «ֆաշիստական Հայաստանը» և Փաշինյանի «պատմական Հայաստանը» համաձայնեցված են. Շարմազանով
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0d/84732376_165:0:1585:1065_1920x0_80_0_0_11b5bea71d6c5de7f82166a174ef5ed8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, քրիստինե վարդանյան, թուրքիա, ֆաշիզմ, իլհամ ալիև
հայաստան, ադրբեջան, քրիստինե վարդանյան, թուրքիա, ֆաշիզմ, իլհամ ալիև
Ի՞նչ կլինի, եթե ՀՀ–ն չպաշտպանի ինքն իրեն. Վարդանյանը խոսել է Բաքվի մեղադրանքների մասին
Ընդդիմադիր պատգամավորը խոսում է հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին` նշելով, որ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևն էլ է զարմացած իրեն ցույց չտրվող դիմադրությունից։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Թուրքիան և Ադրբեջանը, 180 աստիճանով շրջելով ճշմարտությունը, Հայաստանին մեղադրում են ֆաշիզմի մեջ, որովհետև պաշտոնական Երևանը հրաժարվում է պաշտպանել իր իրավունքները ու դրանով ինքն իրեն է հարվածի տակ դնում։
Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում այս տեսակետը հայտնեց ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Եթե քեզ կողոպտել են կամ քո իսկ աչքերի առաջ սպանել են հարևանիդ, բայց դու չես դիմել ոստիկանություն, ապա, ի վերջո, դու կարող ես դառնալ գլխավոր կասկածյալը։ Հենց այդպես էլ եղավ Հայաստանի հետ։ Հայաստանին «ֆաշիստ» են կոչում, որովհետև հրաժարվել է պաշտպանել իր իրավունքները, և դա այն դեպքում, երբ Ադրբեջանի պարագայում գործ ունենք ֆաշիստական գաղափարախոսության հետ, երբ մեթոդաբար քարոզվում է հայատյացությունը՝ սկսած դպրոցական դասագրքերի էջերից, երբ մարդու գլուխը կտրում են կացնով միայն նրա համար, որ նա հայ է, ընդ որում` օտար պետության մայրաքաղաքում», – ասաց ընդդիմադիր պատգամավորը
Վարդանյանը ծանոթացել է փաստաթղթերի մի քանի փաթեթների, որոնք Հայաստանը փոխանակում է Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում, և, ըստ նրա դիտարկումների, Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևն ինքը զարմացած է Երևանի կողմից իրեն ցույց չտրվող դիմադրությունից։
«Այն, որ մենք 2025 թվականին քննարկում ենք` ֆաշիստ ենք, թե ոչ, Սահմանադրությունը պետք է փոխենք, թե ոչ, ադրբեջանցիները ինչպես պետք է այստեղ բնակեցվեն և ինչ քանակով, դա հետևանք է բացառապես այն բանակցային գործընթացի, որը Նիկոլ Փաշինյանն իր թիմով տարել է։ Հանկարծ մեկը չմտածի, որ երբ Ադրբեջանն ասում է ռևանշիստ ու ֆաշիստ, նա նկատի ունի նախկին նախագահներին, Արցախում կռվածներին կամ Արցախում եղածներին, Ադրբեջանը նկատի ունի «յան» ազգանունով վերջացող բոլորին ու ՔՊ–ին էլ։ Թուրքական կառավարությունը 20–րդ դարասկզբին առաջինը ոչնչացրել է այն հայերին, որոնք իր հետ համագործակցել են ցեղասպանության իրականացման գործում»,– նշեց պատգամավորը։
Նրա զրուցակցի խոսքով՝ ադրբեջանա-թուրքական տանդեմը չի սահմանափակվի «ֆաշիզմի» մեջ մեղադրելով, և եթե մենք շարունակենք հրաժարվել մեր իրավունքները պաշտպանելուց, ապա չի բացառվում` Հայաստանին նաև մեղադրեն «ցեղասպան» պետություն լինելու մեջ, և հենց մեզ «մեղավոր» ճանաչեն մեր իսկ դեմ իրականացրած հանցագործությունների մեջ։
«Ռուսաստան-Արևմուտք առճակատման ֆոնին Թուրքիայում և Ադրբեջանում ծաղկել է 21-րդ դարի ֆաշիզմը: Հաշվի առնելով օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, աշխարհաքաղաքական դիրքը` երկու կողմերն էլ ակտիվորեն համագործակցում են նման ուժերի հետ, այսպես թե այնպես «սնուցում» նրանց` աչք փակելով նրանց գաղափարախոսության վրա։ Սա սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանին և միգուցե նաև ամբողջ աշխարհին», - ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով` ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյաները խոստովանում են, որ կորցրել են դաշնակիցներին և որևէ հնարավորություն չունեն, սակայն պատգամավորը հռետորական հարց է հնչեցնում. «Իսկ ո՞վ է մեղավորը, կրկին նախկիննե՞րը»: Նրա կարծիքով` այս իրավիճակը ստեղծել է ադրբեջանա-թուրքական տանդեմը, որը դասեր քաղեց 90-ականների սկզբին կրած պարտությունից, հասկացավ, որ միայն արտաքին սպառնալիքներով և ագրեսիայով հնարավոր չի լինի հասնել նպատակներին, և որոշեց ապավինել թրքամետ ուժերի վրա հենց Հայաստանում։
«Կներեք, բայց ինչպե՞ս է հնարավոր դաշնակիցներ չունենալ։ Ոչ, իհարկե, եթե նպատակ եք դրել զրկվել դաշնակիցներից, ապա դա ոչ միայն հնարավոր է, այլև իրական։ Այսինքն՝ եթե հետևողականորեն փչացնում ես հարաբերություններդ դաշնակիցներիդ հետ, որոնց հետ ձեր շահերը համընկնում են, ապա իհարկե, դաշնակիցներ չես ունենա»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Անդրադառնալով «եվրաինտեգրման» թեմային՝ Վարդանյանը նշեց, որ նույն հաջողությամբ կարելի է հանրաքվե կազմակերպել, թե արդյոք Հայաստանը ցանկանում է Մարսի վրա բնակավայր ունենալ, արդյոք Հայաստանը ցանկանում է մենաշնորհ ձեռք բերել արևային էներգիայի օգտագործման համար, կամ ինչպես պետք է ներկայացված լինի Հայաստանը Սիլիկոնյան հովտում. ամեն ինչ կարելի է դնել հանրաքվեի և կողմ քվեարկել, բայց պետք է նայել, թե իրատեսական դաշտում որոնք են մեր հնարավորությունները, և ինչ է մեզ պետք։
«Քեզ հստակ հասկացնում են, որ քեզ չեն սպասում այնտեղ, ուր կանչում է քո վարչապետը, և եթե դրա գինը ելքն է այն միությունից, որին դու հիմա անդամակցում ես, ապա դրանում պետք է քեզ լիարժեք հաշիվ տաս։ Եվ հարցն այն չէ ՝ դու սիրում ես Ռուսաստանին ու Բելառուսին, թե ոչ, այլ այն, որ քո ցորենի 90%-ը ներկրում ես Ռուսաստանից բացառիկ ցածր գներով։ Միջին հաշվով քո արտաքին առևտրի 81%-ն իրականացվում է ԵԱՏՄ շուկայում։ Դուք պատրա՞ստ եք դուրս գալ նման միությունից։ Որքա՞ն անուն ապրանք եք արտահանում ԵՄ` երե՞ք, երկու՞, մե՞կ։ Որքան ինձ հայտնի է, ոչ մի տեսակի ապրանք, քանի որ չեն համապատասխանում եվրաստանդարտներին», - ասաց պատգամավորը։
Նա կարծում է, որ 2025 թվականը լինելու է պարզաբանումների տարի` շատ պարզ երևալու է, թե ինչ է մեզ սպասում, ինչ ուղղությամբ ենք մենք գնում։ Վարդանյանի խոսքով` հավանականություն կա, որ հայ ժողովրդի խնդիրները կարող են սրվել, սակայն այդ մղձավանջը կարող է ավարտվել, եթե հասարակությունը համախմբվի և սովորի սթափ նայել իրադրությանը։