00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղրիմն ու Սևաստոպոլը ռազմավարական նշանակություն ունեն ամբողջ Ռուսաստանի համար. Պուտին

© SputnikПрезидент РФ Владимир Путин во время выступления с заявлением (21 ноября 2024). Еревaн
Президент РФ Владимир Путин во время выступления с заявлением (21 ноября 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2025
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ղեկավարը նշել է՝ Ղրիմին և Սևաստոպոլին զգալի միջոցներ են հատկացվում, պետք է խստորեն վերահսկել դրանց օգտագործումը։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Ղրիմն ու Սևաստոպոլը ռազմավարական նշանակություն ունեն ամբողջ երկրի համար։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ղրիմի և Սևաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
«Այսօրվա խորհրդակցությունը նվիրված է մեր երկու տարածաշրջանների զարգացմանը, որոնք լուրջ, եթե չասենք՝ ռազմավարական նշանակություն ունեն ամբողջ երկրի համար։ Դրանք են Ղրիմի Հանրապետությունը և Սևաստոպոլ քաղաքը»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ղրիմն ու Սևաստոպոլը Ռուսաստանի հետ վերամիավորվելուց ի վեր տպավորիչ հաջողությունների են հասել բազմաթիվ ուղղություններով:
«Ռուսաստանի հետ վերամիավորման պատմական պահից ի վեր Ղրիմն ու Սևաստոպոլը իսկապես տպավորիչ հաջողությունների են հասել շատ ուղղություններով»,-հայտարարել է ՌԴ նախագահը։
Նրա խոսքով՝ առաջին հերթին դա վերաբերում է կյանքի որակին, սոցիալական ոլորտի զարգացմանը և տնտեսության բազային ճյուղերին։
Պուտինը հայտնել է, որ 10 տարվա ընթացքում Ղրիմում և Սևաստոպոլում բազմակի աճել են տարածաշրջանային ՀՆԱ-ի ծավալները, դինամիկ աճել են ներդրումների տեմպերը:
«10 տարվա ընթացքում՝ 2014-2023 թվականներին, ավելացել են համախառն տարածաշրջանային արտադրանքի ծավալները․ Ղրիմում՝ 3,7 անգամ, իսկ Սևաստոպոլում՝ 8,7 անգամ։ Նաև դինամիկ աճել են զարգացման նշանակալի նախագծերում ներդրումների տեմպերը»,-ասել է նա։
«Ղրիմը կլիներ Ուկրաինայի կազմում, եթե...». ՌԴ արտգործնախարարը բացատրել է իրավիճակը
ՌԴ նախագահի գնահատմամբ՝ սպասվում է Ղրիմի և Սևաստոպոլի սեփական եկամուտների հետագա աճ:
«Կարևոր է նաև այն, որ զգալիորեն ավելացել են նաև մարզային բյուջեների սեփական եկամուտները 2014 թվականի համեմատ՝ Ղրիմի Հանրապետությունում՝ 5 անգամ, իսկ Սևաստոպոլում՝ 4,5 անգամ։ Արդյունավետ աշխատում է ազատ տնտեսական գոտու մեխանիզմը, ընդ որում՝ ներգրավված ներդրումների ծավալը թույլ է տալիս նաև մարզերի սեփական եկամուտների հետագա աճ ակնկալել»,-ասել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Ղրիմին և Սևաստոպոլին զգալի միջոցներ են հատկացվում, պետք է խստորեն վերահսկել դրանց օգտագործումը:
«Զգալի միջոցներ են հատկացվում, որոնք պահանջում են նախանձախնդիր, պատասխանատու վերաբերմունք, դրանց նպատակային օգտագործման նկատմամբ խիստ վերահսկողություն»,-ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ բազմիցս ընդգծել էր, որ Մոսկվայի համար Ղրիմի հարցը փակված է, իսկ թերակղզում կայացած հանրաքվեն անցկացվել է միջազգային իրավունքին խիստ համապատասխան:
Ղրիմում հանրաքվեն կայացել է 2014 թվականի մարտին, բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ վերամիավորմանը:
Լրահոս
0