https://arm.sputniknews.ru/20250114/erevanum-kbacvi-hvogharvesti-himnadir-spjurqahaj-markvos-grigvorjani-tangarany-84769793.html
Երևանում կբացվի նկարիչ, հողարվեստի հիմնադիր Մարկոս Գրիգորյանի թանգարանը
Երևանում կբացվի նկարիչ, հողարվեստի հիմնադիր Մարկոս Գրիգորյանի թանգարանը
Sputnik Արմենիա
Տիգրան Ավինյանը նշել է, որ թանգարանային տարածքում կիրականացվեն վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ: 14.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-14T18:12+0400
2025-01-14T18:12+0400
2025-01-14T18:12+0400
թանգարան
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0e/84764763_0:150:1600:1050_1920x0_80_0_0_a956bd260fe15d2f2769786d4bdcb307.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Երևանի Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կհիմնվի Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ նվիրված սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանին: Այս մասին այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ մամուլի ծառայությունը։Նախարարությունը և Երևանի քաղաքապետարանն իրենց լիազորությունների շրջանակում կօժանդակեն այդ շենքում Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցադրմանը` նվիրված արվեստագետի ծննդյան 100-ամյակին, որը լրանում է այս տարի:Ի դեպ, հուշարձան-շենքի ճարտարապետությունը ոճային առումով համահունչ է հենց Մարկոս Գրիգորյանի ստեղծագործություններին:Թանգարանային տարածքում կիրականացվեն վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0e/84764763_0:0:1600:1200_1920x0_80_0_0_7b5416686f61fca3f6e8f64be3bbfc93.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թանգարան, երևան
Երևանում կբացվի նկարիչ, հողարվեստի հիմնադիր Մարկոս Գրիգորյանի թանգարանը
Տիգրան Ավինյանը նշել է, որ թանգարանային տարածքում կիրականացվեն վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ:
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Երևանի Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կհիմնվի Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ նվիրված սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանին: Այս մասին այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Այս մասին տեղեկացնում է
ԿԳՄՍ մամուլի ծառայությունը։
Նախարարությունը և Երևանի քաղաքապետարանն իրենց լիազորությունների շրջանակում կօժանդակեն այդ շենքում Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցադրմանը` նվիրված արվեստագետի ծննդյան 100-ամյակին, որը լրանում է այս տարի:
Ի դեպ, հուշարձան-շենքի ճարտարապետությունը ոճային առումով համահունչ է հենց Մարկոս Գրիգորյանի ստեղծագործություններին:
Թանգարանային տարածքում կիրականացվեն վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ: