https://arm.sputniknews.ru/20250114/amn-n-hajastanin-voreve-zenq-chi-talu-pvordzagety-stvoragrveliq-pastatghti-masin-84749258.html
ԱՄՆ-ն Հայաստանին որևէ զենք չի տալու. փորձագետը` ստորագրվելիք փաստաթղթի մասին
ԱՄՆ-ն Հայաստանին որևէ զենք չի տալու. փորձագետը` ստորագրվելիք փաստաթղթի մասին
Sputnik Արմենիա
Ամերիկագետը բացատրել է, թե ինչ է ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը։ 14.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-14T10:59+0400
2025-01-14T10:59+0400
2025-01-14T11:15+0400
հայաստան
ամն
սուրեն սարգսյան
փաստաթուղթ
արարատ միրզոյան
էնթոնի բլինկեն
https://cdn.am.sputniknews.ru/img/540/98/5409815_0:0:1600:901_1920x0_80_0_0_ecca7d88f03391849703fb8b21741e33.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն Հայաստանին անվտանգային որևէ երաշխիք չի տալու և զենք չի վաճառելու։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն այս մասին գրել է ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով հայ–ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթին։ՀՀ ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կստորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։«Այսօր Վաշինգտոնում ազդարարվելու է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին, որն իրենից ենթադրում է հարաբերությունների խորացում մի քանի ոլորտներում: Մինչ այդ արդեն իսկ ազդարարվել էր հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հեռանկարի մասին և այս կարգավիճակի ստացումը տրամաբանական շարունակությունն է ռազմավարական երկխոսության կարգավիճակի»,– գրել է Սարգսյանը։Նա հիշեցրել է, որ Վրաստանը դեռևս 2009թ. ուներ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ԱՄՆ-ի հետ: Թե ինչ տեղի ունեցավ այդ կարգավիճակի հետ, բոլորս գիտենք:Նրա խոսքով` անվտանգության ոլորտում այն ենթադրում է աջակցություն խորհրդատվական ծրագրերին, զինվորականների միջև շփման միջոցառումներին, միջազգային զինվորական կրթության և ուսուցման ծրագրի միջոցով մասնագիտական զինվորական կրթության հնարավորություններին, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարամյա պետական գործընկերության շարունակություն: Սարգսյանը հավելել է` տնտեսությանը, բարեփոխումներին, մարդու իրավունքներին և սոցիալական ծրագրերին նույնպես կլինի լրացուցիչ ֆինանսական և տեխնիկական աջակցություն:«Հիմա հարց: Արդյոք հեռացող Բայդենի վարչակազմի հետ կնքված այս փաստաթուղթը հնարավո՞ր է լինելու իմպլեմենտացնել Թրամփի եկող վարչակազմի հետ»,– եզրափակել է Սարգսյանը։Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ է մեկնել հունվարի 14-ին։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/540/98/5409815_0:0:1424:1068_1920x0_80_0_0_fbad5e4c002b29cb621108150736b8c2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ամն, սուրեն սարգսյան, փաստաթուղթ, արարատ միրզոյան, էնթոնի բլինկեն
հայաստան, ամն, սուրեն սարգսյան, փաստաթուղթ, արարատ միրզոյան, էնթոնի բլինկեն
ԱՄՆ-ն Հայաստանին որևէ զենք չի տալու. փորձագետը` ստորագրվելիք փաստաթղթի մասին
10:59 14.01.2025 (Թարմացված է: 11:15 14.01.2025) Ամերիկագետը բացատրել է, թե ինչ է ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն Հայաստանին անվտանգային որևէ երաշխիք չի տալու և զենք չի վաճառելու։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն այս մասին գրել է
ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով հայ–ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթին։
ՀՀ ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կստորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։
«Այսօր Վաշինգտոնում ազդարարվելու է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին, որն իրենից ենթադրում է հարաբերությունների խորացում մի քանի ոլորտներում: Մինչ այդ արդեն իսկ ազդարարվել էր հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հեռանկարի մասին և այս կարգավիճակի ստացումը տրամաբանական շարունակությունն է ռազմավարական երկխոսության կարգավիճակի»,– գրել է Սարգսյանը։
Նա հիշեցրել է, որ Վրաստանը դեռևս 2009թ. ուներ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ԱՄՆ-ի հետ: Թե ինչ տեղի ունեցավ այդ կարգավիճակի հետ, բոլորս գիտենք:
«Նախ` անհրաժեշտ է հասկանալ, որ ռազմավարական գործընկերություն չի նշանակում ռազմավարական դաշնակցային հարաբերություն, ինչպիսիք են ԱՄՆ-Իսրայել կամ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները: ԱՄՆ-ն Հայաստանին որևէ անվտանգային երաշխիք, ռազմական օգնություն չի տրամադրելու, զենք և զինամթերք չի վաճառելու և չի տրամադրելու՝ որպես օգնություն: Այս ձևաչափը չի ենթադրում Հայաստանում ամերիկյան ռազմաբազայի կամ ռազմական ներկայացուցիչների տեղակայում»,– նշել է փորձագետը։
Նրա խոսքով` անվտանգության ոլորտում այն ենթադրում է աջակցություն խորհրդատվական ծրագրերին, զինվորականների միջև շփման միջոցառումներին, միջազգային զինվորական կրթության և ուսուցման ծրագրի միջոցով մասնագիտական զինվորական կրթության հնարավորություններին, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարամյա պետական գործընկերության շարունակություն: Սարգսյանը հավելել է` տնտեսությանը, բարեփոխումներին, մարդու իրավունքներին և սոցիալական ծրագրերին նույնպես կլինի լրացուցիչ ֆինանսական և տեխնիկական աջակցություն:
«Հիմա հարց: Արդյոք հեռացող Բայդենի վարչակազմի հետ կնքված այս փաստաթուղթը հնարավո՞ր է լինելու իմպլեմենտացնել Թրամփի եկող վարչակազմի հետ»,– եզրափակել է Սարգսյանը։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ է մեկնել հունվարի 14-ին։