https://arm.sputniknews.ru/20250114/mirzvojany-hravirvel-e-rusastan-lavrvovy-erevani-ev-mvoskvaji-haraberutjunneri-masin-84759186.html
Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան. Լավրովը` Երևանի և Մոսկվայի հարաբերությունների մասին
Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան. Լավրովը` Երևանի և Մոսկվայի հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարը կարծում է, որ հայկական կողմի հետ երկխոսությունը շարունակվում է։ 14.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-14T14:19+0400
2025-01-14T14:19+0400
2025-01-14T14:21+0400
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
սերգեյ լավրով
եվրամիություն
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0c/49663947_0:150:960:690_1920x0_80_0_0_1e9645fe350aa87f388dbf926a8469b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում որոշակի բարդություններ կան, բայց երկխոսությունը շարունակվում է, և առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Նա նշել է, որ հայ գործընկերն ընդունել է հրավերը։Անդրադառնալով Հայաստանի կառավարության` ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին որոշմանը` նա կրկնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի դիրքորոշումը` անհամատեղելի համարելով ԵՄ–ին ինտեգրվելն ու ԵԱՏՄ անդամակցությունը։Նա հավելել է, որ կարևորը ոչ թե փաստաթղթի անվանումն է, այլ այն, ինչը բխում է այդ փաստաթղթից։Ռուսաստանն էլ մի շարք պայմանագրեր ուներ արևմտյան երկրների հետ, և դրանք որակվում էին որպես ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։ «Սակայն այդ պայմանագրերը երբեք չեն պահանջել հանդես գալ երրորդ երկրների դեմ»,– ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։Լավրովը նաև հիշեցրել է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն հանուն արդարության ընդգծել է, որ Երևանը չի արգելափակում կազմակերպության որոշումների կայացումը։ Այդ իսկ պատճառով կազմակերպությունը գործում է։ՌԴ արտգործնախարարը նշել է նաև, որ դեռ 2022 թվականի աշնանը համաձայնեցվել էր ՀԱՊԿ դիտորդների առաքելության ուղղությունը` սահմանին (Հայաստանի և Ադրբեջանի) զսպող դեր խաղալու համար։ Սակայն հայ գործընկերներն այն ժամանակ հրաժարվել էին`ասելով, որ սահմանին սեպտեմբերյան մարտերի ժամանակ կազմակերպությունն իրեն չի պաշտպանել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0c/49663947_0:150:960:870_1920x0_80_0_0_642ca2a79028f8ec0574ed829db92b61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, սերգեյ լավրով, եվրամիություն, արարատ միրզոյան
հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, սերգեյ լավրով, եվրամիություն, արարատ միրզոյան
Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան. Լավրովը` Երևանի և Մոսկվայի հարաբերությունների մասին
14:19 14.01.2025 (Թարմացված է: 14:21 14.01.2025) ՌԴ արտգործնախարարը կարծում է, որ հայկական կողմի հետ երկխոսությունը շարունակվում է։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում որոշակի բարդություններ կան, բայց երկխոսությունը շարունակվում է, և առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա։ Այսօրվա ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ հայ գործընկերն ընդունել է հրավերը։
Անդրադառնալով Հայաստանի կառավարության` ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին
որոշմանը` նա կրկնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի
դիրքորոշումը` անհամատեղելի համարելով ԵՄ–ին ինտեգրվելն ու ԵԱՏՄ անդամակցությունը։
«Դրանք երկու տարբեր համակարգեր են, տարբեր ազատ առևտրի գոտիներ: Բայց դա Երևանի ինքնիշխան իրավունքն է: ՀՀ կառավարությունը պետք է հաշվարկի բոլոր դրական և բացասական կողմերը, դա նրա պարտականությունն է»,- ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ կարևորը ոչ թե փաստաթղթի անվանումն է, այլ այն, ինչը բխում է այդ փաստաթղթից։
Ռուսաստանն էլ մի շարք պայմանագրեր ուներ արևմտյան երկրների հետ, և դրանք որակվում էին որպես ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։ «Սակայն այդ պայմանագրերը երբեք չեն պահանջել հանդես գալ երրորդ երկրների դեմ»,– ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։
Լավրովը նաև հիշեցրել է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն հանուն արդարության ընդգծել է, որ Երևանը չի արգելափակում կազմակերպության որոշումների կայացումը։ Այդ իսկ պատճառով կազմակերպությունը գործում է։
ՌԴ արտգործնախարարը նշել է նաև, որ դեռ 2022 թվականի աշնանը համաձայնեցվել էր ՀԱՊԿ դիտորդների առաքելության ուղղությունը` սահմանին (Հայաստանի և Ադրբեջանի) զսպող դեր խաղալու համար։ Սակայն հայ գործընկերներն այն ժամանակ հրաժարվել էին`ասելով, որ սահմանին սեպտեմբերյան մարտերի ժամանակ կազմակերպությունն իրեն չի պաշտպանել։