https://arm.sputniknews.ru/20250113/tigran-avinjany-pvokhhatucel-e-amni-tankarzheq-tvomsi-gumary-84722966.html
Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ–ի թանկարժեք տոմսի գումարը
Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ–ի թանկարժեք տոմսի գումարը
Sputnik Արմենիա
Քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել գնման գործընթացը՝ պարզելու համար, թե ով է պատասխանատու նման ծախսերի համար։ 13.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-13T12:00+0400
2025-01-13T12:00+0400
2025-01-13T12:08+0400
հայաստան
տիգրան ավինյան
տոմս
գումար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0d/84721595_0:0:1600:900_1920x0_80_0_0_eb29706b14d352152f34ec2900eedbd6.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր ամերիկյան գործուղման ավիատոմսերի գումարը։ Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։Բացի այդ, Ավինյանը նաև հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել գնման գործընթացը՝ պարզելու համար, թե ովքեր են պատասխանատու այս ծախսերի համար: Կոստանյանի խոսքով՝ հանձնարարականի արդյունքների վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրամադրվի։Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին ՀՀ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ժամանակ պարզվեց, որ գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի` Լոս Անջելես մեկնելու տոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 20 000 ԱՄՆ դոլար)։ Բանավեճի ընթացքում ծախսերի թուղթը ներկայացրեց հենց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Այդ ժամանակ Ավինյանը Մարությանին մեղադրեց շոու անելու մեջ, և անընդհատ առաջարկում էր դադարեցնել այդ շոուն։Ավինյանը դեկտեմբերի 23-ի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ տոմսի գինն իմանալուց հետո ապշել է թվերից ու որոշել է ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ մեկնելու տոմսի ծախսը։Հավելենք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ավինյանի՝ ԱՄՆ մեկնելու թանկարժեք տոմսի շուրջ սկանդալից հետո աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի գնումների վարչության աշխատակիցներից մեկը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0d/84721595_125:0:1325:900_1920x0_80_0_0_cf30129c27b7b541dc479af1367551df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիգրան ավինյան, տոմս, գումար
հայաստան, տիգրան ավինյան, տոմս, գումար
Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ–ի թանկարժեք տոմսի գումարը
12:00 13.01.2025 (Թարմացված է: 12:08 13.01.2025) Քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել գնման գործընթացը՝ պարզելու համար, թե ով է պատասխանատու նման ծախսերի համար։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր ամերիկյան գործուղման ավիատոմսերի գումարը։ Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Գումարը, որը կազմել է 7 միլիոն 650 հազար դրամ, քաղաքապետը վճարել է սեփական միջոցներից՝ ամբողջությամբ փոխհատուցելով այն համայնքային բյուջեին»,- գրել է Կոստանյանը։
Բացի այդ, Ավինյանը նաև հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել գնման գործընթացը՝ պարզելու համար, թե ովքեր են պատասխանատու այս ծախսերի համար: Կոստանյանի խոսքով՝ հանձնարարականի արդյունքների վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրամադրվի։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին ՀՀ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ժամանակ պարզվեց, որ գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի` Լոս Անջելես մեկնելու տոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 20 000 ԱՄՆ դոլար)։ Բանավեճի ընթացքում ծախսերի թուղթը ներկայացրեց հենց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Այդ ժամանակ Ավինյանը Մարությանին մեղադրեց շոու անելու մեջ, և անընդհատ առաջարկում էր դադարեցնել այդ շոուն։
Ավինյանը դեկտեմբերի 23-ի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ տոմսի գինն իմանալուց հետո
ապշել է թվերից ու որոշել է ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ մեկնելու տոմսի ծախսը։
Հավելենք, որ
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Ավինյանի՝ ԱՄՆ մեկնելու թանկարժեք տոմսի շուրջ սկանդալից հետո աշխատանքից ազատվել է քաղաքապետարանի գնումների վարչության աշխատակիցներից մեկը։