https://arm.sputniknews.ru/20250113/shat-erkrner-patrast-en-hartak-darnal-putintramp-hnaravvor-banakcutjunneri-hamar-peskvov-84730040.html
Շատ երկրներ պատրաստ են հարթակ դառնալ Պուտին–Թրամփ հնարավոր բանակցությունների համար. Պեսկով
Շատ երկրներ պատրաստ են հարթակ դառնալ Պուտին–Թրամփ հնարավոր բանակցությունների համար. Պեսկով
Sputnik Արմենիա
ԱՄՆ նորընտիր նախագահի թիմը պատրաստվում է Թարմփի և Պուտինի հանդիպմանը։ 13.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-13T15:05+0400
2025-01-13T15:05+0400
2025-01-13T15:06+0400
ռուսաստան
ամն
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83444973_0:23:3072:1751_1920x0_80_0_0_dcac12d3cfcf7ba0ec951c7cbcbe600e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Շատ երկրներ են պատրաստ հարթակ տրամադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հիպոթետիկ բանակցությունների համար։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը նաև վաղաժամ է համարել ուկրաինական հակամարտության վերաբերյալ Վաշինգտոնի հռետորաբանության փոփոխության մասին խոսելը։«Մենք ուշիուշով հետևում ենք այդ հարցազրույցներին։ Սակայն հռետորաբանության փոփոխության մասին հնարավոր կլինի ասել միայն պաշտոնական նշանակումներից մեկ շաբաթ անց... Առաջիկա յոթ օրը գործընթացը ղեկավարելու է (Ջո) Բայդենն իր թիմով», – ասել է նա՝ մեկնաբանելով Թրամփի խորհրդականի հայտարարությունը, որ Ուկրաինան չի կարողանա վերադարձնել այն բոլոր տարածքները, որոնք այժմ գտնվում են ՌԴ վերահսկողության տակ։Ավելի վաղ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահի թիմը նախապատրաստում է նրա հանդիպումը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքով՝ Թրամփը կարծում է, որ «Ուկրաինայի վերաբերյալ գործարքը» անհնար է առանց Ռուսաստանի հետ երկխոսության, և առաջիկա ամիսներին կաշխատի դրա ուղղությամբ։Հիշեցնենք`ՌԴ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է զրուցել և հանդիպել Թրամփի հետ՝ նշելով, որ եթե նման հանդիպում կայանա, երկու նախագահները խոսելու բան կունենան։Թրամփի խորհրդականը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման նախապատրաստման մասին
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83444973_341:0:3072:2048_1920x0_80_0_0_0fc9bf528d9f6dec367f9555df95cf37.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ամն, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, դմիտրի պեսկով
ռուսաստան, ամն, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, դմիտրի պեսկով
Շատ երկրներ պատրաստ են հարթակ դառնալ Պուտին–Թրամփ հնարավոր բանակցությունների համար. Պեսկով
15:05 13.01.2025 (Թարմացված է: 15:06 13.01.2025) ԱՄՆ նորընտիր նախագահի թիմը պատրաստվում է Թարմփի և Պուտինի հանդիպմանը։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Շատ երկրներ են պատրաստ հարթակ տրամադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հիպոթետիկ բանակցությունների համար։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրենց ծառայությունները շատ երկրներ են առաջարկում, բայց դեռ վաղ է այդ մասին խոսել»,- նշել է Պեսկովը։
Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը նաև վաղաժամ է համարել ուկրաինական հակամարտության վերաբերյալ Վաշինգտոնի հռետորաբանության փոփոխության մասին խոսելը։
«Մենք ուշիուշով հետևում ենք այդ հարցազրույցներին։ Սակայն հռետորաբանության փոփոխության մասին հնարավոր կլինի ասել միայն պաշտոնական նշանակումներից մեկ շաբաթ անց... Առաջիկա յոթ օրը գործընթացը ղեկավարելու է (Ջո) Բայդենն իր թիմով», – ասել է նա՝ մեկնաբանելով Թրամփի խորհրդականի հայտարարությունը, որ Ուկրաինան չի կարողանա վերադարձնել այն բոլոր տարածքները, որոնք այժմ գտնվում են ՌԴ վերահսկողության տակ։
Ավելի վաղ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահի թիմը նախապատրաստում է նրա հանդիպումը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքով՝ Թրամփը կարծում է, որ «Ուկրաինայի վերաբերյալ գործարքը» անհնար է առանց Ռուսաստանի հետ երկխոսության, և առաջիկա ամիսներին կաշխատի դրա ուղղությամբ։
Հիշեցնենք`ՌԴ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է զրուցել և հանդիպել Թրամփի հետ՝ նշելով, որ եթե նման հանդիպում կայանա, երկու նախագահները խոսելու բան կունենան։