https://arm.sputniknews.ru/20250113/karevvor-en-energetikan-ev-tshanaparhashinutjuny-khudatjany-hhi-ev-iihi-gvortsakcutjan-masin-84743128.html
Կարևոր են էներգետիկան և ճանապարհաշինությունը. Խուդաթյանը` ՀՀ–ի և ԻԻՀ–ի գործակցության մասին
Կարևոր են էներգետիկան և ճանապարհաշինությունը. Խուդաթյանը` ՀՀ–ի և ԻԻՀ–ի գործակցության մասին
Sputnik Արմենիա
Դավիթ Խուդաթյանն ու Արա Շահվերդյանը քննարկել են Իրանի և Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ 13.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-13T22:16+0400
2025-01-13T22:16+0400
2025-01-13T22:17+0400
դավիթ խուդաթյան
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան–իրան գործակցություն
մեհդի սոբհանի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0d/84742907_0:97:2048:1249_1920x0_80_0_0_862701e8302f770907801540e0ab0bf0.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։Խուդաթյանն առանձնակի կարևորել է հատկապես Էներգետիկ և ճանապարհաշինության ոլորտներում առկա համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը հարուստ օրակարգ ունի Իրանի հետ և նշել, որ այս տարիներին մեծ ծավալի աշխատանք է կատարվել։ Խուդաթյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը բոլոր ոլորտներում։Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։Նշվում է, որ Իրանի պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, իսկ հանդիպմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը և անդամ Ռուստամ Բաքոյանը
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0d/84742907_72:0:1892:1365_1920x0_80_0_0_9567fdc21112cbdb678ff2fe7c3ce5e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ խուդաթյան, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, մեհդի սոբհանի
դավիթ խուդաթյան, հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, մեհդի սոբհանի
Կարևոր են էներգետիկան և ճանապարհաշինությունը. Խուդաթյանը` ՀՀ–ի և ԻԻՀ–ի գործակցության մասին
22:16 13.01.2025 (Թարմացված է: 22:17 13.01.2025) Դավիթ Խուդաթյանն ու Արա Շահվերդյանը քննարկել են Իրանի և Հայաստանի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը
հայտնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
Խուդաթյանն առանձնակի կարևորել է հատկապես Էներգետիկ և ճանապարհաշինության ոլորտներում առկա համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը հարուստ օրակարգ ունի Իրանի հետ և նշել, որ այս տարիներին մեծ ծավալի աշխատանք է կատարվել։ Խուդաթյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը բոլոր ոլորտներում։
Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Նշվում է, որ Իրանի պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, իսկ հանդիպմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը և անդամ Ռուստամ Բաքոյանը