https://arm.sputniknews.ru/20250113/hin-nvor-tarin-u-haj-araqelakan-ekeghecu-tvony-inch-yndhanur-ban-ka-ajs-erkusum-84687021.html
Հին Նոր տարին ու Հայ առաքելական եկեղեցու տոնը. ի՞նչ ընդհանուր բան կա այս երկուսում
Հին Նոր տարին ու Հայ առաքելական եկեղեցու տոնը. ի՞նչ ընդհանուր բան կա այս երկուսում
Sputnik Արմենիա
Հին Նոր տարին աշխարհի շատ երկրներում նշվում է հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը, իսկ հայերն այդ օրը նաև եզակի եկեղեցական տոն ունեն։ 13.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-13T08:55+0400
2025-01-13T08:55+0400
2025-01-13T08:55+0400
նոր տարի
ամանոր
հայ առաքելական եկեղեցի
տոն
https://cdn.am.sputniknews.ru/img/2153/88/21538896_0:86:1601:986_1920x0_80_0_0_4024427829747669cf72aa1a1ee421dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստանում, ինչպես և մի շարք այլ երկրներում (մեծ մասամբ՝ խորհրդային) հին Նոր տարին են նշում։ Այս տոնը նշելու անհրաժեշտությունը ծնվել է հին և նոր տոմարների տարբերության պատճառով։Իհարկե, այդ տոնն ավելի շատ խորհրդանշական բնույթ է կրում, բայց այդ օրն ընդունված է շնորհավորել միմյանց ու տոնական փոքր սեղան գցել։Ծնվելուց հետո ութերորդ օրը, Հին Կտակարանի համաձայն, Հիսուսին թլպատել են ու միայն դրանից հետո անուն են տվել։Ինչո՞ւ չտոնել, եթե առիթ կաՀարյուր տարի առաջ՝ 1918 թվականին, Ռուսաստանն անցավ նոր տոմարի։ Օրացույցից գրեթե մեկ ամիսը կորավ, ու հունվարի 31-ից հետո միանգամից եկավ փետրվարի 14-ը։Ժողկոմիսարների խորհրդի որոշման մեջ նշվեց․«Հունվարի 31-ին հաջորդող օրը համարել ոչ թե փետրվարի 1-ը, այլ փետրվարի 14-ը, երկրորդ օրը՝ փետրվարի 15-ը, և այդպես շարունակ»։Արդյունքում օրերը 13-ով հետ ընկան, ու հայերը` ԽՍՀՄ այլ հանրապետությունների պես, սկսեցին Նոր տարին նշել դեկտեմբերի 31-ին, իսկ Հին Նոր տարին «բաժին հասավ» հունվարի 13-ին։Հին ու նոր տոմարXVI դարում գիտնականները նկատել են, որ հուլիական օրացույցի անճշտությունների պատճառով յուրաքանչյուր 128 տարին մեկ մի ավելորդ օր է մնում։ 1582թ.-ին Հռոմի պապ Գրիգորի 13-րդի որոշմամբ գրեթե բոլոր երկրներն անցել են Գրիգորյան կամ նոր տոմարով օրացույցի։ Հուլյան կամ հին և Գրիգորյան կամ նոր օրացույցների միջև տարբերությունը կազմում է 13 օր։Նման տարբերությունը կպահպանվի մինչև 2100թ-ի մարտի 14-ը, քանի որ այն Գրիգորյան օրացույցով ոչ նահանջ տարի է (այս թիվը բաժանվում է 4-ի և 100-ի, բայց չի բաժանվում 400-ի)։ Դրանից հետո տարբերությունը կկազմի արդեն 14 օրացույցային օր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2153/88/21538896_86:0:1513:1070_1920x0_80_0_0_17acfcca2166108fb21c8d422c6903a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նոր տարի, ամանոր, հայ առաքելական եկեղեցի, տոն
նոր տարի, ամանոր, հայ առաքելական եկեղեցի, տոն
Հին Նոր տարին ու Հայ առաքելական եկեղեցու տոնը. ի՞նչ ընդհանուր բան կա այս երկուսում
Հին Նոր տարին աշխարհի շատ երկրներում նշվում է հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը, իսկ հայերն այդ օրը նաև եզակի եկեղեցական տոն ունեն։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստանում, ինչպես և մի շարք այլ երկրներում (մեծ մասամբ՝ խորհրդային) հին Նոր տարին են նշում։ Այս տոնը նշելու անհրաժեշտությունը ծնվել է հին և նոր տոմարների տարբերության պատճառով։
Իհարկե, այդ տոնն ավելի շատ խորհրդանշական բնույթ է կրում, բայց այդ օրն ընդունված է շնորհավորել միմյանց ու տոնական փոքր սեղան գցել։
Բացի Հին Նոր տարուց, Հայ առաքելական եկեղեցին այդ օրը նշում է Քրիստոսի Անվանակոչության տոնը։ Այն խորհրդանշում է Հին և Նոր Կտակարանների հանդիպումը:
Ծնվելուց հետո ութերորդ օրը, Հին Կտակարանի համաձայն, Հիսուսին թլպատել են ու միայն դրանից հետո անուն են տվել։
Ինչո՞ւ չտոնել, եթե առիթ կա
Հարյուր տարի առաջ՝ 1918 թվականին, Ռուսաստանն անցավ նոր տոմարի։ Օրացույցից գրեթե մեկ ամիսը կորավ, ու հունվարի 31-ից հետո միանգամից եկավ փետրվարի 14-ը։
Ժողկոմիսարների խորհրդի որոշման մեջ նշվեց․«Հունվարի 31-ին հաջորդող օրը համարել ոչ թե փետրվարի 1-ը, այլ փետրվարի 14-ը, երկրորդ օրը՝ փետրվարի 15-ը, և այդպես շարունակ»։
Արդյունքում օրերը 13-ով հետ ընկան, ու հայերը` ԽՍՀՄ այլ հանրապետությունների պես, սկսեցին Նոր տարին նշել դեկտեմբերի 31-ին, իսկ Հին Նոր տարին «բաժին հասավ» հունվարի 13-ին։
XVI դարում գիտնականները նկատել են, որ հուլիական օրացույցի անճշտությունների պատճառով յուրաքանչյուր 128 տարին մեկ մի ավելորդ օր է մնում։ 1582թ.-ին Հռոմի պապ Գրիգորի 13-րդի որոշմամբ գրեթե բոլոր երկրներն անցել են Գրիգորյան կամ նոր տոմարով օրացույցի։ Հուլյան կամ հին և Գրիգորյան կամ նոր օրացույցների միջև տարբերությունը կազմում է 13 օր։
Նման տարբերությունը կպահպանվի մինչև 2100թ-ի մարտի 14-ը, քանի որ այն Գրիգորյան օրացույցով ոչ նահանջ տարի է (այս թիվը բաժանվում է 4-ի և 100-ի, բայց չի բաժանվում 400-ի)։ Դրանից հետո տարբերությունը կկազմի արդեն 14 օրացույցային օր։