https://arm.sputniknews.ru/20250113/hhum-herakhvosnern-u-nvoutbuqery-hnaravvor-klini-pvokhanakel-nvorervov-nakhararutjan-tsragiry-84727749.html
ՀՀ–ում հեռախոսներն ու նոութբուքերը հնարավոր կլինի փոխանակել նորերով. նախարարության ծրագիրը
ՀՀ–ում հեռախոսներն ու նոութբուքերը հնարավոր կլինի փոխանակել նորերով. նախարարության ծրագիրը
Sputnik Արմենիա
Էլեկտրոնիկայի խանութները կկարողանան օգտագործված հեռախոսներ ձեռք բերել, վերանորոգել դրանք և վաճառել երաշխիքային սպասարկմամբ։ 13.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-13T13:45+0400
2025-01-13T13:45+0400
2025-01-13T13:45+0400
հայաստան
սմարթֆոն
համակարգիչ
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/13/78508475_222:201:1600:976_1920x0_80_0_0_5be902af9cfe9badda6810904d56fc5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է օգտագործված հեռախոսների և դյուրակիր համակարգիչների վերավաճառքի համար trade-in համակարգ ներդնել։ Ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Նա հիշեցրեց, որ Հայաստանում 2022 թվականից նման սխեմա է գործում մեքենաների համար։Մեքենաների վաճառքով զբաղվող խանութները կարող են օգտագործված մեքենաներ ձեռք բերել ֆիզիկական անձանցից և ձեռնարկություններից, վերանորոգել դրանք և վաճառել երաշխիքով։ Նախկինում այս մոդելը շահավետ չէր վաճառքի գումարից ԱԱՀ վճարելու անհրաժեշտության պատճառով։ Այժմ հարկը հաշվարկվում է միայն ավտոսրահի ավելացրած գնից, ինչը սխեման շահութաբեր է դարձրել։ Բացի այդ, չեղարկվել է ֆիզանձանցից ապրանքներ գնելու համար վճարվող 10% եկամտահարկը։Այժմ նմանատիպ մոտեցում է առաջարկվում էլեկտրոնիկայի խանութների համար։ Պապոյանի խոսքով` ոլորտի ներկայացուցիչների հետ արդեն խորհրդակցություններ են անցկացվել, և նրանց հետաքրքրել է վերանորոգման և երաշխիքով վերավաճառքի գաղափարը։«Ուշադրություն դարձրեք` նման սխեմա, ըստ էության, արդեն կա։ Մարդիկ օգտագործված հեռախոսներ են վաճառում հայտարարությունների տեղադրման կայքերում, գումար են ավելացնում և նորը գնում: Մենք այդ գործընթացն ուզում ենք ավելի հարմարավետ և քաղաքակիրթ դարձնել»,- հավելեց Պապոյանը։Նախարարությունը նախատեսում է համապատասխան օրինագիծը խորհրդարան ներկայացնել մինչև տարեվերջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/13/78508475_176:0:1600:1068_1920x0_80_0_0_3441e96dce97948ceec5355e4c05711d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սմարթֆոն, համակարգիչ, գևորգ պապոյան
հայաստան, սմարթֆոն, համակարգիչ, գևորգ պապոյան
ՀՀ–ում հեռախոսներն ու նոութբուքերը հնարավոր կլինի փոխանակել նորերով. նախարարության ծրագիրը
Էլեկտրոնիկայի խանութները կկարողանան օգտագործված հեռախոսներ ձեռք բերել, վերանորոգել դրանք և վաճառել երաշխիքային սպասարկմամբ։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է օգտագործված հեռախոսների և դյուրակիր համակարգիչների վերավաճառքի համար trade-in համակարգ ներդնել։ Ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանում 2022 թվականից նման սխեմա է գործում մեքենաների համար։
Մեքենաների վաճառքով զբաղվող խանութները կարող են օգտագործված մեքենաներ ձեռք բերել ֆիզիկական անձանցից և ձեռնարկություններից, վերանորոգել դրանք և վաճառել երաշխիքով։ Նախկինում այս մոդելը շահավետ չէր վաճառքի գումարից ԱԱՀ վճարելու անհրաժեշտության պատճառով։ Այժմ հարկը հաշվարկվում է միայն ավտոսրահի ավելացրած գնից, ինչը սխեման շահութաբեր է դարձրել։ Բացի այդ, չեղարկվել է ֆիզանձանցից ապրանքներ գնելու համար վճարվող 10% եկամտահարկը։
Այժմ նմանատիպ մոտեցում է առաջարկվում էլեկտրոնիկայի խանութների համար։ Պապոյանի խոսքով` ոլորտի ներկայացուցիչների հետ արդեն խորհրդակցություններ են անցկացվել, և նրանց հետաքրքրել է վերանորոգման և երաշխիքով վերավաճառքի գաղափարը։
«Ուշադրություն դարձրեք` նման սխեմա, ըստ էության, արդեն կա։ Մարդիկ օգտագործված հեռախոսներ են վաճառում հայտարարությունների տեղադրման կայքերում, գումար են ավելացնում և նորը գնում: Մենք այդ գործընթացն ուզում ենք ավելի հարմարավետ և քաղաքակիրթ դարձնել»,- հավելեց Պապոյանը։
Նախարարությունը նախատեսում է համապատասխան օրինագիծը խորհրդարան ներկայացնել մինչև տարեվերջ։