https://arm.sputniknews.ru/20250113/gerineri-pvokhanakman-shurj-qnnarkumy--hesht-chi-yntanum-bajc-rd-n-sharunakum-e-ajn-kreml-84728462.html
Գերիների փոխանակման շուրջ քննարկումը հեշտ չի ընթանում, բայց ՌԴ-ն շարունակում է այն. Կրեմլ
Գերիների փոխանակման շուրջ քննարկումը հեշտ չի ընթանում, բայց ՌԴ-ն շարունակում է այն. Կրեմլ
Sputnik Արմենիա
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինայի հարցով բանակցությունները վերսկսելու նախադրյալներ դեռ չկան, Կիևը հրաժարվում է բանակցություններից։ 13.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-13T14:18+0400
2025-01-13T14:18+0400
2025-01-13T14:18+0400
դմիտրի պեսկով
ուկրաինա
գերի
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/03/59100915_0:154:3072:1882_1920x0_80_0_0_ac1feaf4a4f53068dcc20161ec802d22.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հարցի քննարկման գործընթացը հարթ չի ընթանում, սակայն ՌԴ իշխանությունները շարունակում են այն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա, ըստ Պեսկովի, այս պահին դրանց վերսկսման նախադրյալներ չկան, դրանից հրաժարվում է ուկրաինական կողմը։ Նա նաև կրկնել է, որ Ռուսաստանի անվտանգության երաշխիքները ուկրաինական կարգավորման հնարավոր բանակցությունների անբաժանելի մասն են։Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2024 թվականի դեկտեմբերի 30-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 150 ռուս զինծառայող։ Փոխարենը Ուկրաինայի զինված ուժերի 150 ռազմագերի է փոխանցվել։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/03/59100915_205:0:2936:2048_1920x0_80_0_0_10162d39ee84eae6a3aaa50764e4504e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, ուկրաինա, գերի, ռուսաստան
դմիտրի պեսկով, ուկրաինա, գերի, ռուսաստան
Գերիների փոխանակման շուրջ քննարկումը հեշտ չի ընթանում, բայց ՌԴ-ն շարունակում է այն. Կրեմլ
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինայի հարցով բանակցությունները վերսկսելու նախադրյալներ դեռ չկան, Կիևը հրաժարվում է բանակցություններից։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հարցի քննարկման գործընթացը հարթ չի ընթանում, սակայն ՌԴ իշխանությունները շարունակում են այն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք շարունակում ենք հնարավոր փոխանակումների քննարկման գործընթացը։ Մենք հետաքրքված ենք դրանում։ Գործընթացը հեշտ չէ, բայց մեզ համար կարևոր է գերության մեջ գտնվող մեր յուրաքանչյուր զինվորի կյանքը։ Այդ աշխատանքը շարունակվելու է», - լրագրողներին ասել է նա։
Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա, ըստ Պեսկովի, այս պահին դրանց վերսկսման նախադրյալներ չկան, դրանից հրաժարվում է ուկրաինական կողմը։ Նա նաև կրկնել է, որ Ռուսաստանի անվտանգության երաշխիքները ուկրաինական կարգավորման հնարավոր բանակցությունների անբաժանելի մասն են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2024 թվականի դեկտեմբերի 30-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 150 ռուս զինծառայող։ Փոխարենը Ուկրաինայի զինված ուժերի 150 ռազմագերի է փոխանցվել։