00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի իրական օգուտները ԵԱՏՄ–ից և ԵՄ–ից սպասվող մշուշոտ ապագան. Մարկեդոնովի կարծիքը

© Sputnik / Aram NersesyanՍերգեյ Մարկեդոնովը
Սերգեյ Մարկեդոնովը - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2025
Սերգեյ Մարկեդոնովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուս քաղաքագետը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանին այնքան չի հաջողվում ԵՄ-ին անդամակցելու գործընթացի վերաբերյալ որոշումից Մոսկվայի դժգոհությունը նվազեցնել:
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանի համար առանցքայինը ԵԱՏՄ անդամակցությունից կոնկրետ օգուտների առկայությունն է, որոնք հարկ է համադրել ԵՄ-ի հետ համագործակցության՝ մշուշոտ հեռանկարների հետ։ Այս մասին Bunin & Co Telegram ալիքում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Անցած շաբաթ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին: Մարկեդոնովի խոսքով՝ ԵՄ շատ ներկայացուցիչներ շտապեցին այդ քայլը մեկնաբանել որպես Ռուսաստանից հեռանալու փորձ: Իսկ ռուսական մեդիատիրույթում այդ նախաձեռնությունն անվանել են Մոսկվայի հետ հարաբերություններում նոր «կարմիր գիծ»։
Այս համատեքստում քաղաքագետն ուշադրություն է հրավիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերի վրա, թե տվյալ հարցը կլուծվի միայն հանրաքվեի միջոցով: Փորձագետի կարծիքով՝ այսկերպ վարչապետը փորձում է նվազեցնել Մոսկվայի դժգոհությունը, բայց դա իր մոտ համոզիչ չի ստացվում: Մարկեդոնովը հիշեցնում է, որ առանցքային հարցերով` դատական համակարգի բարեփոխումից մինչև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորում, Փաշինյանն էլի էր խոստացել դիմել ժողովրդի կամարտահայտությանը, բայց հանրաքվեներ այդպես չեն կայացել։
Ռուսաստանից արձագանքներն առայժմ զուսպ են։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել են, որ Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անհամատեղելի են, քանի որ երկու միություններն էլ պահանջում են մաքսային սահմանների բացակայություն ու ապրանքների, ծառայությունների և աշխատուժի տեղաշարժի ազատություն:
Այդուհանդերձ, Մարկեդոնովի կարծիքով, Հայաստանի հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ մնում են ավելի կայուն, քան մյուս ինտեգրացիոն միավորումների, օրինակ, ՀԱՊԿ-ի հետ: Երևանի կողմից ԵԱՏՄ-ի հասցեին քննադատություն շատ ավելի քիչ է հնչում։
Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ-ում իր նախագահության մեկ տարվա ընթացքում (2025-ին անցել է Բելառուսին-խմբ.) Երևանը չի փորձել միության ներսում եվրոպական շահերն առաջ մղել։
«Երևանը 2025 թվականից միավորման նախագահությունը փոխանցել է Մինսկին։ Սակայն իր նախագահության մեկ տարվա ընթացքում հայկական կողմը չի փորձել եվրասիական ինտեգրացիոն կառույցի ներսում խաղալ Եվրամիության «տրոյական ձիու» դերը», - գրել է նա։
Վերադառնալով եվրաինտեգրման հարցին՝ Մարկեդոնովն ուշադրություն է հրավիրել կառավարության նիստում Փաշինյանի արած մեկնաբանության վրա։ Վարչապետը նշել էր, որ սկսված գործընթացը «չի նշանակում Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը բառի բուն իմաստով»: Փորձագետի կարծիքով` Փաշինյանը կարծես զգուշացնում է, որ պետք է զերծ մնալ չափազանցված սպասումներից և ճիշտ է անում։ Բացի պաշտոնական Երևանի նախանձախնդրությունից, անհրաժեշտ է նաև Բրյուսելի և եվրոպական ինտեգրացիոն միավորման մասնակից պետությունների համաձայնությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և ուղարկել խորհրդարան: Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տվյալ փաստաթուղթը չպետք է ընկալել որպես ԵՄ անդամակցության հայտ։ Դրա նպատակն է ցույց տալ խորացված համագործակցության և գործողությունների ծրագրի համատեղ մշակման հարցում Հայաստանի պատրաստակամությունը։ Վարչապետի խոսքով՝ բանակցություններից հետո միայն պարզ կդառնա ԵՄ-ին անդամակցելու հարցը հանրաքվեի դնելու նպատակահարմարությունը։
ԵԱՏՄ, թե ԵՄ. ինչ կարող է կորցնել Հայաստանը Եվրասիական միությունից դուրս գալու դեպքում
Լրահոս
0