00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
17:08
1 ր
Ռոբերտ Քոչարյան
17:10
4 ր
Ռոբերտ Քոչարյան
17:14
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:18
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:20
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:22
2 ր
Ռոբերտ Քոչարյան
17:24
3 ր
Ռոբերտ Քոչարյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եռաբլուրում զինծառայողների գերեզմաններից ծաղիկներ գողացած անձանցից 2-ը կալանավորվել են

© SputnikԵռաբլուր
Եռաբլուր - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2025
Եռաբլուր
Բաժանորդագրվել
Պարզվել է, որ նրանք գողացված ծաղիկները վաճառել են հատը 500-ից 1000 դրամով։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների գերեզմաններից ծաղիկներ գողացած անձանցից 2-ը կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հունվարի 5-ին համացանցում մի տեսանյութ տարածվեց, որում երևում է, թե ինչպես են 2 անձինք ծաղիկներ գողանում պանթեոնից։ Նույն օրը հայտնի դարձավ, որ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտնաբերել է նրանց։
ՔԿ–ն պարզել է, որ հունվարի 2-ին Ա.Կ.-ն մի խումբ անձանց հետ կազմակերպել ու ղեկավարել է «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորված երկու զինծառայողների գերեզմաններից վերջիններիս ծնողների կողմից դրված ծաղիկների հափշտակությունը, որից հետո վերջիններս գողացված ծաղիկները Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում վաճառել են հատը 500-ից 1.000 դրամով։
2025 թվականի հունվարի 9-ին հսկող դատախազին միջնորդություններ են ներկայացվել Ա.Դ.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված գողությունը), իսկ Ա.Կ.-ի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված գողությունը կազմակերպելը): Ներկայացված միջնորդությունները բավարարվել են և նույն օրը մեղադրյալներին ձերբակալելու մասին որոշումներ են կայացվել:
Հունվարի 9-ին վերջիններս ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին, որից հետո միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
Ա.Դ.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը 2 ամսով, իսկ Ա.Կ.-ի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունը:
Լրահոս
0