00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:36
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեպի Հայաստան և ՀՀ-ից դուրս դրամական փոխանցումների աշխարհագրությունը 2024-ի 11 ամիսներին

© Pixabay / mrganso / ATMԲանկոմատ
Բանկոմատ - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2025
Բանկոմատ
Բաժանորդագրվել
Հայաստան ամենաշատ դրամական փոխանցումները ստացվում են Ռուսաստանից։ Շարունակվում է ֆիզիկական անձանց (գործարար նպատակներով) փողերի մեծ արտահոսքը դեպի Եվրոպա, Էմիրություններ, Չինաստան և արտոնյալ հարկային գոտիներ:
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կրճատվել է 24%-ով։ Այդ մասին է վկայում Հայաստանի Կենտրոնական բանկի վիճակագրությունը։
Բացարձակ թվերով փոխանցումների զուտ ներհոսքը (ներհոսքից հանած արտահոսք) 1 մլրդ 495 մլն դոլարից նվազել է մինչև 1 մլրդ 124 մլն դոլար։
Հատկապես կրճատվել է Ռուսաստանից ներհոսքը՝ մոտ 16%-ով կամ 487 մլն դոլարով՝ հասնելով մինչև 2 մլրդ 362 մլն դոլարի։ Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը մնում է դեպի Հայաստան դրամական փոխանցումների ամենախոշոր աղբյուրը։ Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ից զուտ ներհոսքը կրճատվել է ավելի քան 40%-ով՝ հասնելով մոտ 95 մլն դոլարի։
Արաբական Էմիրությունների, Չինաստանի, ինչպես նաև եվրոպական խոշոր երկրների (Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա) հետ հաշվեկշռի տարբերությունը մնում է բացասական, այսինքն՝ Հայաստանից այնտեղ ավելի շատ փող է ուղարկվում, քան ստացվում։ Հատկապես մեծ է արտահոսքը դեպի Արաբական Էմիրություններ (հաշվեկշռը կազմել է մինուս 715 մլն դոլար և 2024-ի հունվար-նոյեմբերին աճել է գրեթե 250 մլն դոլարով)։ Չինաստանի հետ բացասական հաշվեկշիռն աճել է մոտ 17 մլն դոլարով՝ հասնելով մոտ 91 մլն դոլարի։
Իսպանիայի հետ բացասական հաշվեկշիռը կազմել է մինուս 124 մլն դոլար, Ֆրանսիայի հետ՝ մինուս 14 մլն դոլար, Գերմանիայի հետ՝ մինուս 10 մլն դոլար։ Ըստ այդմ, նվազում է Հայաստանից եվրոպական երկրներ գումար ուղարկելը։ Բոլոր դեպքերում հաշվեկշռի բացասական տարբերությունը կապված է առևտրային դրամական փոխանցումների հետ (օրինակ՝ անհատների կողմից ընկերություններում հաշիվները լրացնելու համար, ինչը կարող է կապված լինել ռուսաստանցիների բիզնես գործունեության հետ): Եթե խոսենք ոչ առևտրային փոխանցումների մասին, ապա, օրինակ, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ հաշվեկշռի տարբերությունը դրական է (համապատասխանաբար 22 և 18 մլն ԱՄՆ դոլար)։ Այս դեպքում, մեծ հավանականությամբ, խոսքը դրամական օգնության մասին է, որն արտերկրում ապրող հայերը ուղարկում են Հայաստանի իրենց հարազատներին։
Առանձնահատուկ է Չինաստանի դերը. այս դեպքում փողը գնում է ոչ թե ռելոկանտների բիզնեսը համալրելուն, այլ, ամենայն հավանականությամբ, կապված է ապրանքների ներմուծման հետ:
Նշենք, որ պահպանվում է նաև դրամական փոխանցումների մեծ ծավալը դեպի Շվեյցարիա, Մոնակո և Մեն կղզի (այսինքն՝ արտոնյալ հարկային ռեժիմներով գոտիներ): Բոլոր երեք դեպքերում էլ 2024-ի հունվար-նոյեմբեր ամիսներին դրամական հոսքերը (դեպի Հայաստան և այստեղից) գերազանցել են 100 մլն դոլարը։
Հետաքրքիր 1, որ չնայած Հնդկաստանից աշխատանքային միգրանտների մեծ ներհոսքին, նրանք հայրենիք են ուղարկում ոչ այնքան մեծ գումար (կամ, հնարավոր է` վաստակած գումարի մի մասն իրենք անձամբ՝ կանխիկ են տանում, այլ ոչ թե բանկային փոխանցումների միջոցով)։ 2023 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանից Հնդկաստան փոխանցումները կազմել են մոտ 3,1 մլն դոլար, 2024 թվականի հունվար-նոյեմբերին՝ 3,5 մլն դոլար։
Լրահոս
0