00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավինյանը դժգոհ է «Երևանի ավտոբուս»-ում վարորդներին աշխատանքի ընդունելու տեմպերից

© Photo : press office of Yerevan municipalityՏիգրան Ավինյան
Տիգրան Ավինյան - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2025
Տիգրան Ավինյան
Բաժանորդագրվել
Քաղաքապետի խոսքով՝ ընկերությունում կարող էին նախապես վարորդների ցուցակ կազմել, հաստիքացուցակների հաստատվելուց հետո աշխատանքի ընդունել։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում նոր վարորդների աշխատանքի ընդունելու տեմպերից։ Նա այդ մասին խոսեց քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Երևանի ավտոբուս»-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը հայտնեց, որ այժմ վարորդի 225 թափուր հաստիք կա, իսկ վերջին շաբաթվա ընթացքում աշխատանքի է ընդունվել 90 վարորդ:
Ի պատասխան Ավինյանն ասաց, որ ավտոբուսների նոր խմբաքանակը դեռ նախորդ տարվա նոյեմբերին է բերվել, և ՓԲԸ-ում կարող էին նախապես լուծել վարորդների հարցը: Կիրակոսյանը պարզաբանեց, թե հաստիքի հաստատմանը սպասում էին կառավարության որոշումից և ավտոբուսների մաքսազերծումից հետո:
«Ինչի՞ պետք է էլի քաղաքապետարանով սկսենք ավտոբուսի վարորդ փնտրել։ Սա Ձեր պարտականությունն է եղել, մենք նույնիսկ չպետք է այստեղ քննարկեինք։ 30 տոկոս մարդ ունենք այսօրվա դրությամբ»,- ասաց Ավինյանը։
Նրա խոսքով՝ ՓԲԸ-ում կարող էին նախապես վարորդների ցուցակներ կազմել և հաստատվելուց հետո նրանց արագ ընդունել աշխատանքի։ Դա կառավարության որոշման հետ կապ չունի, և հիմա եղած իրավիճակը քաղաքապետն անընդունելի անվանեց։
«Հունվարին մարդիկ պետք է տեսնեին լավ որակ, իսկ հիմա ի՞նչ են տեսնում՝ փոխված գծերում մարդիկ ժամերով սպասում են, ու մենք էլ հլը ասում ենք՝ ժողովուրդ ջան, միասնական տոմսային համակարգին անցեք, որ մի քիչ էլ ավելի սպասեք»,- ասաց Ավինյանը։
Նա շեշտեց՝ հունվարի վերջին պետք է բավարար թվով վարորդների հարցը լուծված լինի։
Տրանսպորտային նոր համակարգի լիարժեք ներդրումից հետո առանց տոմսի երթևեկողները կտուգանեն
Լրահոս
0