00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավելի հավանական է՝ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ-ին․ Աշոտյան

Բաժանորդագրվել
ՀՀԿ փոխնախագահի կարծիքով՝ ժամանակն է, որ Հայաստանի իրական բարեկամները հայ ժողովրդին իրականությունն ասեն։
Ավելի հավանական է, որ Հայաստանն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան Եվրամիության անդամ դառնա։ Այսօր հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Կարծում եմ՝ ժամանակն է, որ Եվրամիության՝ Հայաստանի իրական բարեկամները հայ ժողովրդին ուղիղ ասեն իրականությունը, ճիշտը՝ Հայաստան, ցավոք, թե բարեբախտաբար՝ սա կապ չունի, բայց երբեք չի լինելու ԵՄ կազմում, և սա աշխարհաքաղաքական գլոբալ ճշմարտություն է։ Եթե Բրյուսելում, Փարիզում, Բեռլինում պահպանվել են հայ ժողովրդի բարեկամներ, իրենք պարտավոր էր ասել՝ «ժողովուրդ ջան, շատ ուրախ ենք, որ դուք մեզ սիրում եք, բայց մենք ձեզ հետ երբեք չենք պսակվելու»»,- հայտարարեց Աշոտյանը։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հավանականությանը՝ Աշոտյանը նշեց՝ ներկա իշխանությունները կարողացել են մսխել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունն Արցախի հարցում, հիմա էլ հասել են գեոպոլիտիկ ժառանգությանը։ Աշոտյանը պարզաբանեց՝ մասնավորապես իր խոսքը վերաբերում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ճիշտ հավասարակշռությանը։
«Միայն 2013թ․ կնքված գազային պայմանագիրը Հայաստանին առնվազն 8 միլիարդ դոլարի օգուտ է բերել»,- ասաց Աշոտյանը։
Նա նաև հիշեցրեց՝ ԵԱՏՄ-ի շնորհիվ մեր երկիրը միլիարդավոր դոլարներ է աշխատում։
Հիշեցնենք՝ հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկել խորհրդարան: Նույնը օրը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են։ Հավելել էր, որ Ռուսաստանը Հայաստանի Եվրամիությանն անդամակցության մասին օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալու սկիզբ։
Լրահոս
0