https://arm.sputniknews.ru/20250112/erevani-vorvoshumy-der-em-i-ughegir-che-pvordzagety-hajastani-tntesutjan-hamar-riskeri-masin-84689316.html
Երևանի որոշումը դեռ ԵՄ-ի ուղեգիր չէ. փորձագետը՝ Հայաստանի տնտեսության համար ռիսկերի մասին
Երևանի որոշումը դեռ ԵՄ-ի ուղեգիր չէ. փորձագետը՝ Հայաստանի տնտեսության համար ռիսկերի մասին
Sputnik Արմենիա
Քաղաքագետը նախազգուշացնում է՝ Երևանի հայտարարությունները և ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը հղի են Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ։ 12.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-12T20:00+0400
2025-01-12T20:00+0400
2025-01-12T20:00+0400
եվրամիություն
հայաստան
հրանտ միքայելյան (քաղաքագետ)
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/18/72674515_0:0:1600:901_1920x0_80_0_0_8a759c77392432f1d4bdf16cfbd7a991.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը դեռ չի նշանակում, որ երկիրը տեսանելի ապագայում կարող է միության անդամ դառնալ, քանի որ նման որոշման համար առաջին հերթին Բրյուսելի քաղաքական կամքն է անհրաժեշտ։ Բացի այդ, գործընթացը հղի է ՀՀ տնտեսության համար բացասական հետևանքներով։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։Հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկեց խորհրդարան:Միքայելյանը հիշեցրեց, որ Հայաստանը եվրաինտեգրման ձգտման մասին հայտարարել է դեռ 2023 թվականին։ Այս մասին բացեիբաց խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դա արտացոլվել է Եվրոպական խորհրդարանի որոշ բանաձևերում:Քաղաքագետի խոսքով՝ Երևանի հայտարարությունները և ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը հղի են Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ:Փորձագետը պարզաբանեց, որ ԵԱՏՄ-ի հետ հաստատվել և գործում է տնտեսական շղթա, որը ներառում է առևտուր, հայկական արտադրանքի անմաքս արտահանում, գազի ցածր սակագներ, ներդրումներ:Նույնիսկ եթե Հայաստանը դառնա ԵՄ անդամ, միությունից ՀՀ արտահանումը ներմուծումից շատ է լինելու, ինչը պարզապես կհանգեցնի անհավասարակշռության և ՀՀ տնտեսության համար բացասական հետևանքների:Այս պահին ԵՄ շուկա Հայաստանի արտահանումը կապված է միայն հանքարդյունաբերության հետ։ Հայկական ապրանքների մատակարարումը Եվրամիություն շատ բարդ է՝ լոգիստիկայի բարդությունների, ինչպես նաև ոչ առևտրային բնույթի սահմանափակումների պատճառով, որոնք խոչընդոտում են ԵՄ շուկա զարգացող երկրների ազատ մուտքին: Հայաստանը կզրկվի ԵԱՏՄ բոլոր արտոնություններից․ Սուրենյանցը՝ Օվերչուկի զգուշացումների մասինՓորձագետը հիշեցրեց, որ տնտեսական հարաբերությունները միահյուսված են քաղաքական հարաբերությունների հետ, և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ նա 2025-2026 թվականներին Հայաստանի տնտեսության խոցելիություն է կանխատեսում։Հիշեցնենք, որ Մոսկվայում արդեն արձագանքել են Հայաստանի կառավարության որոշմանը։ Մեկնաբանելով ՀՀ կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարել են, որ անհնար է միաժամանակ Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ լինել:Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հիմա դեռ դժվար է ասել, թե ինչ է նշանակում ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումը, պետք է տեսնել, թե ինչ «շեշտադրումներ» կունենա հայկական կողմը: Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, մասնավորապես, որ Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես Երևանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Երևանի որոշումը համեմատել է «Տիտանիկի» տոմս գնելու հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/18/72674515_176:0:1600:1068_1920x0_80_0_0_d32197b33f7c2ce840b733371c58a245.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, հայաստան, հրանտ միքայելյան (քաղաքագետ), ռուսաստան
եվրամիություն, հայաստան, հրանտ միքայելյան (քաղաքագետ), ռուսաստան
Երևանի որոշումը դեռ ԵՄ-ի ուղեգիր չէ. փորձագետը՝ Հայաստանի տնտեսության համար ռիսկերի մասին
Քաղաքագետը նախազգուշացնում է՝ Երևանի հայտարարությունները և ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը հղի են Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը դեռ չի նշանակում, որ երկիրը տեսանելի ապագայում կարող է միության անդամ դառնալ, քանի որ նման որոշման համար առաջին հերթին Բրյուսելի քաղաքական կամքն է անհրաժեշտ։ Բացի այդ, գործընթացը հղի է ՀՀ տնտեսության համար բացասական հետևանքներով։
Sputnik Արմենիային տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
Հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկեց խորհրդարան:
Միքայելյանը հիշեցրեց, որ Հայաստանը եվրաինտեգրման ձգտման մասին հայտարարել է դեռ 2023 թվականին։ Այս մասին բացեիբաց խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դա արտացոլվել է Եվրոպական խորհրդարանի որոշ բանաձևերում:
«Գործնականում անհնար է համատեղել անդամակցությունը Եվրամիությանը և Եվրասիական տնտեսական միությանը։ Այս միավորումներում գործում են ազատ առևտրի գոտիներ, և եթե երկիրը միաժամանակ երկու միության մեջ է, դա կարող է զարգացնել նրանց միջև ստվերային առևտուրը։ Սակայն այդ մասին խոսելու համար դեռ շուտ է»,-ասաց փորձագետը՝ բերելով Վրաստանի օրինակը, որը տարիներ շարունակ ձգտում է եվրաինտեգրման։
Քաղաքագետի խոսքով՝ Երևանի հայտարարությունները և ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը հղի են Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ:
Փորձագետը պարզաբանեց, որ ԵԱՏՄ-ի հետ հաստատվել և գործում է տնտեսական շղթա, որը ներառում է առևտուր, հայկական արտադրանքի անմաքս արտահանում, գազի ցածր սակագներ, ներդրումներ:
Նույնիսկ եթե Հայաստանը դառնա ԵՄ անդամ, միությունից ՀՀ արտահանումը ներմուծումից շատ է լինելու, ինչը պարզապես կհանգեցնի անհավասարակշռության և ՀՀ տնտեսության համար բացասական հետևանքների:
Այս պահին ԵՄ շուկա Հայաստանի արտահանումը կապված է միայն հանքարդյունաբերության հետ։ Հայկական ապրանքների մատակարարումը Եվրամիություն շատ բարդ է՝ լոգիստիկայի բարդությունների, ինչպես նաև ոչ առևտրային բնույթի սահմանափակումների պատճառով, որոնք խոչընդոտում են ԵՄ շուկա զարգացող երկրների ազատ մուտքին:
Փորձագետը հիշեցրեց, որ տնտեսական հարաբերությունները միահյուսված են քաղաքական հարաբերությունների հետ, և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ նա 2025-2026 թվականներին Հայաստանի տնտեսության խոցելիություն է կանխատեսում։
Հիշեցնենք, որ Մոսկվայում արդեն արձագանքել են Հայաստանի կառավարության որոշմանը։ Մեկնաբանելով ՀՀ կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարել են, որ անհնար է միաժամանակ Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ լինել:
Ինչպես նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հիմա դեռ դժվար է ասել, թե ինչ է նշանակում ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումը, պետք է տեսնել, թե ինչ «շեշտադրումներ» կունենա հայկական կողմը: Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, մասնավորապես, որ Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես Երևանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Երևանի որոշումը համեմատել է «Տիտանիկի» տոմս գնելու հետ։