https://arm.sputniknews.ru/20250111/rusakan-zvorqy-verahskvoghutjan-tak-e-vercrel-dvonecki-shevchenkvo-bnakavajry-rd-pn-84699090.html
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը. ՌԴ ՊՆ
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։ 11.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-11T13:44+0400
2025-01-11T13:44+0400
2025-01-11T14:07+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
դոնեցկ
զորք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1e/77819139_0:152:1600:1052_1920x0_80_0_0_6d0509ac568fb668b62de848adc7d9f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Շևչենկո բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Այս բնակավայրը վերահսկողության տակ վերցնելուց հետո ռուսական զորքը կարող է ավելի հեռու շարժվել դեպի ԴԺՀ-ի արևմտյան սահման:«Կենտրոնի» մարտիկները նաև 4 ուկրաինական բրիգադների ստորաբաժանումներ են ջախջախել Սրիբնոյեի, Ալեքսեևկայի, Գրիշինոյի և Բելիցկոյեի շրջաններում:«Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր։ Խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի մեքենայացված, տանկային բրիգադի և Ազգային գվարդիայի բրիգադի կազմավորումները Վելիկայա Նովոսելկա, Բուրլացկոյե և Վոլնոյե Պոլե բնակավայրերի շրջաններում։«Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումները գրավել են ավելի շահավետ բնագծեր և դիրքեր։ Խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի երկու մեքենայացված, աերոմոբիլային և դեսանտագրոհային բրիգադների կազմավորումները Կոնստանտինովկա, Նիկոլաևկա, Սերեբրյանկա և Պրեդտեչինո բնակավայրերի շրջաններում։«Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումներն էլ Խարկովի ուղղությամբ ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի մեքենայացված և մոտոհրաձգային հետևակի բրիգադների կազմավորումներին Վոլչանսկ և Լիպցի բնակավայրերի շրջաններում:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
դոնեցկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1e/77819139_127:0:1550:1067_1920x0_80_0_0_6c85762c8923004f7a1f8c8d8c8dfcd9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, դոնեցկ, զորք
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը. ՌԴ ՊՆ
13:44 11.01.2025 (Թարմացված է: 14:07 11.01.2025) Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Շևչենկո բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Շևչենկո բնակավայրը»,– ասվում է ամփոփագրում:
Այս բնակավայրը վերահսկողության տակ վերցնելուց հետո ռուսական զորքը կարող է ավելի հեռու շարժվել դեպի ԴԺՀ-ի արևմտյան սահման:
«Կենտրոնի» մարտիկները նաև 4 ուկրաինական բրիգադների ստորաբաժանումներ են ջախջախել Սրիբնոյեի, Ալեքսեևկայի, Գրիշինոյի և Բելիցկոյեի շրջաններում:
«Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր։ Խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի մեքենայացված, տանկային բրիգադի և Ազգային գվարդիայի բրիգադի կազմավորումները Վելիկայա Նովոսելկա, Բուրլացկոյե և Վոլնոյե Պոլե բնակավայրերի շրջաններում։
«Հարավ» զորախմբավորման ստորաբաժանումները գրավել են ավելի շահավետ բնագծեր և դիրքեր։ Խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի երկու մեքենայացված, աերոմոբիլային և դեսանտագրոհային բրիգադների կազմավորումները Կոնստանտինովկա, Նիկոլաևկա, Սերեբրյանկա և Պրեդտեչինո բնակավայրերի շրջաններում։
«Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումներն էլ Խարկովի ուղղությամբ ջախջախել են Ուկրաինայի զինված ուժերի մեքենայացված և մոտոհրաձգային հետևակի բրիգադների կազմավորումներին Վոլչանսկ և Լիպցի բնակավայրերի շրջաններում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։