https://arm.sputniknews.ru/20250111/lvos-anjelesum-hrdehneri-hetevanqvov-mahacatsneri-tvum-hh-qaghaqacineri-chkan-agn-84697198.html
Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ
Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ է պահում տեղական իշխանությունների, համայնքային կառույցների հետ։ 11.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-11T12:14+0400
2025-01-11T12:14+0400
2025-01-11T12:57+0400
ամն
լոս անջելես
հրդեհ
անի բադալյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/77/23447704_0:0:1600:901_1920x0_80_0_0_e835394ef2e8014f72517a340840ea59.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է բնականոն աշխատանքը, մշտական կապ է պահում տեղական իշխանությունների, համայնքային կառույցների հետ։Հիշեցնենք` ԱՄՆ–ում բռնկված հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 11-ի։ Հրդեհների հասցրած գույքային վնասներն ահռելի են, անկախ կազմակերպությունների գնահատականներով՝ կարող են հասնել մոտ 150 միլիարդ դոլարի։ Այրվել են ավելի քան 10 հազար շինություններ, այդ թվում՝ դպրոցներ, եկեղեցիներ։ Ավելի քան 180 հազար մարդ տարհանման հրահանգ է ստացել։Հրդեհները հասել են նաև հայաշատ քաղաքներ, հայ համայնքի ներկայացուցիչները ևս գույքային վնասներ են կրել, ամբողջությամբ այրվել է Սահակ-Մեսրոպ վարժարանը։
ամն
լոս անջելես
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/77/23447704_0:0:1424:1068_1920x0_80_0_0_1e306dd43cc35a47655df21b27d45db5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, լոս անջելես, հրդեհ, անի բադալյան
ամն, լոս անջելես, հրդեհ, անի բադալյան
Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ
12:14 11.01.2025 (Թարմացված է: 12:57 11.01.2025) ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ է պահում տեղական իշխանությունների, համայնքային կառույցների հետ։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան:
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է բնականոն աշխատանքը, մշտական կապ է պահում տեղական իշխանությունների, համայնքային կառույցների հետ։
Հիշեցնենք` ԱՄՆ–ում բռնկված հրդեհների հետևանքով
մահացածների թիվը հասել է 11-ի։ Հրդեհների հասցրած գույքային վնասներն ահռելի են, անկախ կազմակերպությունների գնահատականներով՝ կարող են հասնել մոտ 150 միլիարդ դոլարի։ Այրվել են ավելի քան 10 հազար շինություններ, այդ թվում՝ դպրոցներ, եկեղեցիներ։ Ավելի քան 180 հազար մարդ տարհանման հրահանգ է ստացել։
Հրդեհները հասել են նաև
հայաշատ քաղաքներ, հայ համայնքի ներկայացուցիչները ևս գույքային վնասներ են կրել, ամբողջությամբ այրվել է
Սահակ-Մեսրոպ վարժարանը։