https://arm.sputniknews.ru/20250111/ishkhanutjunnery-pvordzum-en-hhn-dardznel-nevoturanakan-nakhagtsi-mi-pvoqr-oghak-hajaqve--84700657.html
Իշխանությունները փորձում են ՀՀ–ն դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ․ «Հայաքվե»
Իշխանությունները փորձում են ՀՀ–ն դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ․ «Հայաքվե»
Sputnik Արմենիա
Նախաձեռնությունը կարծում է, որ իրականությունն այդքան միանշանակ չէ, և, օրինակ, Թուրքիայի և Արևմուտքի շահերի հակասությունը կարող է մեզ համար լրացուցիչ լծակ... 11.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-11T15:10+0400
2025-01-11T15:10+0400
2025-01-11T15:19+0400
հայաստան
ռուսաստան
«հայաքվե»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/08/84617157_0:80:1670:1019_1920x0_80_0_0_0886d5528c370a23080c11df4ab0680b.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ իշխանությունները փորձում են Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ։ Այս հայտարարությունը տարածել է «ՀայաՔվե» նախաձեռնությունը։«Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,– ասված է հայտարարության մեջ։Նշվում է, որ իրականությունն այնքան միանշանակ չէ, որքան փորձում են ներկայացնել իշխանությունները։ Նախաձեռնությունն անդրադարձել է Ռուսաստանի դերին և ազդեցությանը՝ շեշտելով, որ Ռուսաստանի «մահվան» մասին լուրերը վաղաժամ են։ Ռուսաստանը որոշակիորեն նահանջում է Հարավային Կովկասից, բայց ՌԴ-ն պահպանում է ներկայությունը Սիրիայում, Ուկրաինայում ռազմական հաջողություններ է գրանցում, իսկ Վրաստանում իշխանությունները շրջադարձ են կատարել դեպի Մոսկվա։Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 7-ին հայտարարեց, որ Հայաստանը սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար, մոտ 30 տարի Հայաստանը կառավարել են «ֆաշիստական գաղափարախոսության» կրողները, որոնք երկիրը ձևավորել են «իրենց նմանությամբ»: Ալիևը փաստացի սպառնաց հնարավոր ռազմական միջամտությամբ՝ նշելով, որ եթե Հայաստանն ինքնուրույն չազատվի այդ «ֆաշիստական» դրսևորումներից, ապա Ադրբեջանը ստիպված կլինի գործել։ Ալիևը նաև հայտարարեց, որ Հայաստանը չպետք է աշխարհագրական խոչընդոտ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կրկին սպառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Ալիևի մեղադրանքներին` նշելով, որ Բաքուն թերևս փորձում է տարածաշրջանում էսկալացիայի լեգիտիմություն ձևավորել, իսկ հունվարի 8-ին սոցցանցերում հրապարակեց իր 12 առաջարկները, որոնք, ըստ Փաշինյանի, կօգնեն երկարատև կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/08/84617157_0:0:1484:1113_1920x0_80_0_0_81616995b83169fe2738abfc75a9cda1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, «հայաքվե»
հայաստան, ռուսաստան, «հայաքվե»
Իշխանությունները փորձում են ՀՀ–ն դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ․ «Հայաքվե»
15:10 11.01.2025 (Թարմացված է: 15:19 11.01.2025) Նախաձեռնությունը կարծում է, որ իրականությունն այդքան միանշանակ չէ, և, օրինակ, Թուրքիայի և Արևմուտքի շահերի հակասությունը կարող է մեզ համար լրացուցիչ լծակ լինել։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ իշխանությունները փորձում են Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ։ Այս հայտարարությունը տարածել է
«ՀայաՔվե» նախաձեռնությունը։
«Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,– ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ իրականությունն այնքան միանշանակ չէ, որքան փորձում են ներկայացնել իշխանությունները։ Նախաձեռնությունն անդրադարձել է Ռուսաստանի դերին և ազդեցությանը՝ շեշտելով, որ Ռուսաստանի «մահվան» մասին լուրերը վաղաժամ են։ Ռուսաստանը որոշակիորեն նահանջում է Հարավային Կովկասից, բայց ՌԴ-ն պահպանում է ներկայությունը Սիրիայում, Ուկրաինայում ռազմական հաջողություններ է գրանցում, իսկ Վրաստանում իշխանությունները շրջադարձ են կատարել դեպի Մոսկվա։
«Երկրորդ՝ Թուրքիայի հավակնությունները հաճախ բախվում են արևմտյան շահերին։ ԱՄՆ-ն և Իսրայելը չեն վստահում Թուրքիային և հակազդում են, երբ վտանգվում են իրենց շահերը։ Սա մեզ համար լրացուցիչ լծակ է»,- նշված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 7-ին հայտարարեց, որ Հայաստանը սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար, մոտ 30 տարի Հայաստանը կառավարել են «ֆաշիստական գաղափարախոսության» կրողները, որոնք երկիրը ձևավորել են «իրենց նմանությամբ»: Ալիևը փաստացի սպառնաց հնարավոր ռազմական միջամտությամբ՝ նշելով, որ եթե Հայաստանն ինքնուրույն չազատվի այդ «ֆաշիստական» դրսևորումներից, ապա Ադրբեջանը ստիպված կլինի գործել։ Ալիևը նաև հայտարարեց, որ Հայաստանը չպետք է աշխարհագրական խոչընդոտ լինի Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կրկին սպառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ:
ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Ալիևի մեղադրանքներին` նշելով, որ Բաքուն թերևս փորձում է տարածաշրջանում էսկալացիայի լեգիտիմություն ձևավորել, իսկ հունվարի 8-ին սոցցանցերում
հրապարակեց իր 12 առաջարկները, որոնք, ըստ Փաշինյանի, կօգնեն երկարատև կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում։